ԼՈՒՐԵՐ
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
27 մայիսի 2019

Մայիսի 27-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արամ Գրիգորյանը:

Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախատեսված է եղել 15մլրդ 48մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 118մլնդրամ, որից 11մլրդ 203մլն դրամը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացվող բյուջետային ծախսն է, 3մլրդ 914մլն-ը նախարարության միջոցով իրականացվող ծախսերը: Ընդհանուր երեք ոլորտների ծախսը կազմել է 14մլրդ 744մլն կամ ճշտված պլանի 97,5%–ը:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ-ի ճշտված բյուջեն կազմել է 1մլրդ 556մլն, կատարողականը՝ 1մլրդ 489մլն դրամ կամ 98,7%:

Նիստին պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ:

Համատեղ նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ