24 մայիսի 2019
24 մայիսի 2019
Մայիսի 24-ին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները գումարել են համատեղ նիստ, որը վարել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը և հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Խոսելով 2018թ-ին աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի հիմնական և գերակա ուղղություններով իրականացվող ծրագրերի մասին՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նշել է, որ ոլորտին պետական բյուջեով հատկացվել է 22մլրդ 906մլն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 22 մլրդ 127մլն դրամ, կատարողականը՝ 21մլրդ834մլն կամ 95%-ը, ճշտված բյուջեի՝ 99%-ը:
Նախարարի փոխանցմամբ՝ 2017թ-ի համեմատ նախարարության իրականացրած ծրագրերի փաստացի ծախսերն ավելացել են 925մլն դրամով, ինչը պայմանավորված է 2018թ-ին վերաբնակեցման ծրագրով բնակարաշինության գործընթացով, ինչպես նաև Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շահառուների թվաքանակի աճով:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով նախարարության կատարողականը, նշել է որ պետական բյուջեից տրամադրվել է 5մլրդ 982մլն դրամ, մատուցվել է 5մլրդ 987մլն դրամի ծառայություն, որով պայմանավորված՝ առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 5մլրդ 914մլն դրամ կամ 98,9 %-ը:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի խոսքով, համակարգի պահպանման ծախսերը հաշվետու տարում կազմել են 210մլրդ 293մլն դրամ, կատարողականը՝ 98,1 %:
Նիստին ներկա են եղել ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Զոյա Լազարյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Նվեր Բաղդասարյանը: