23 մայիսի 2019
23 մայիսի 2019
Մայիսի 23-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ժաննա Գալստյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի նիստի քննարկմանն են դրվել՝
«Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի ներկայացմամբ (երկրորդ ընթերցում),
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ներկայացմամբ:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ:
«Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի ներկայացմամբ:
Քննարկումից և հարցուպատասխանից հետո հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն է տվել նախագծերը առաջիկա լիագումար նիստում քննարկելուն:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Հանձնաժողովը քննարկել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում),
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը,
«Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը ներկայացրել է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հանձնաժողովը քննարկել է նաև Աժ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրեսնգրքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում):
Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Նախօրեին տեղի էր ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:
Գործադիր իշխանության ներկայացուցիչները ոլորտային հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել երկու նախագիծ:
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը՝ «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել վերոնշյալ նախագծերին: