ԼՂՀ Անտառային օրենսգիրք

                                                                         ԼՂՀ Անտառային օրենսգիրք                                                                                                                                                                         

 

     Ընդունված է 2006թ. սեպտեմբերի 27-ին

Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան 

Սույն օրենսգիրքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերա-կանգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության և անտառային հողերի հետ կապված հարա-բերությունները:

Հոդված 2. Անտառային օրենսդրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառային բնագավառում հարաբերու-թյունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով  և այլ իրավական ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ-մանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն են`

անտառ` անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծա-ռաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբող-ջություն, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի  առնվազն  30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները.

անտառային արդյունք` մթերված անտառային պաշար.     

անտառային պաշարներ` անտառային ռեսուրսների օգտագործման ենթակա թույլատրելի մասը (ըստ ծավալի, քանակի, որակի, ձևի ու տարածքային տեղադիրքի). 

անտառների պետական հաշվառում` անտառային տնտեսության վարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների գրանցում` հինգ տարին մեկ անգամ.

անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսու-թյան կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր.

անտառային տնտեսություն` արտադրական միավոր, որի գործունեության նպատակը անտառների կայուն կառավարումն է.

անտառային տնտեսության վարում` անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացում.

անտառային տնտեսություն վարող անձ` անտառային տնտեսություն վարող իրավա-բանական անձինք և քաղաքացիները.

անտառային ռեսուրս` բնափայտի, բույսերի, անտառներում վերարտադրվող այլ անտա-ռանյութի, կենդանական աշխարհի ամբողջականություն.

անտառային պետական կադաստր`   անտառների և անտառային հողերի քանակական և որակական տվյալների գրանցման, տնտեսական գնահատման, ինչպես նաև անտառների դա-սակարգման պարբերաբար նորացվող համակարգ.

անտառի մոնիթորինգ (դիտանց)` անտառների և անտառային հողերի վիճակի կանխա-տեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց.

անտառների կայուն կառավարում` անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում և արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտա-գործումը ներկա և ապագա սերունդների համար.

անտառների պահպանություն` հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատում-ների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազա-նությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառների պաշտպանություն` վնասակար օրգանիզմների (վնասատուների և հիվան-դությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

անտառաշինություն` անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված հա-մալիր միջոցառումների իրականացում` 10 տարին մեկ անգամ.

անտառաշինական նախագիծ (անտառակառավարման պլան)` անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխ-նիկական փաստաթուղթ.

անտառավերականգնում` նախկինում անտառածածկ տարածքների վերականգնում և բնական վերաճի ապահովում.

անտառօգտագործում` անտառների, անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարա-վորության օգտագործում.

անտառահատման տոմս` բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու ան-տառից դուրսբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ.

անտառային տոմս` կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստա-թուղթ.

անտառօգտագործման վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսառեսուրսների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարներ.

անտառային ճանապարհներ` անտառների կայուն կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ փոխադրման ուղիներ.

անտառապատում` արհեստական անտառային մշակույթների հիմնադրում ու աճեցում տնկման և ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանա-կության հողերի վրա.

անտառօգտագործող`   ֆիզիկական և իրավաբանական անձ, որն օրենսդրությամբ սահ-մանված կարգով իրավունք է ձեռք բերել օգտվելու անտառի և անտառային հողերի օգտակար հատկություններից.

բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաև քամատապալ, ձյունակոտոր ծա-ռերի անտառից դուրսբերում.

երկրորդական անտառանյութ` մթերված կոճղ, կեղև, չորացած ճյուղ, շիվ, խեժ.

թափուկ` անտառային հողի վրա ընկած, մահացած ծառերի մասեր կամ բներ.

ծառուտ` հիմնական արտաքին նշաններով միանման ծառերի ամբողջականություն.

կենսատոպ` հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայր.

կենսաբանական բազմազանություն` ցամաքային, օդային և ջրային կենդանի օրգա-նիզմների տարատեսակություն, որը ներառում է ներտեսակային, տեսակային և էկոհամա-կարգերի բազմազանություն.

հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մը-թերման տարեկան չափաքանակ.

հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ.

հատումներ`

անտառավերականգնման հատումներ` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ.

այլ հատումներ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված՝ օրենքով սահմանված աշխա-տանքների կատարման նպատակով ծառերի հատումներ.

խնամքի (միջանկյալ) հատումներ՝ ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառա-տեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացում.

սանիտարական հատումներ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպա-տակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսու-նակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի հատումներ.

ոչ անտառածածկ տարածք`   անտառային հողերի անտառազուրկ տարածքներ.

ոչ բնափայտային անտառանյութի մթերում` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում և անտառից դուրս-բերում:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Անտառների և անտառային հողերի նկատմամբ սեփականության

                  իրավունքը

1. Անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:

2. Պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին:

3. Համայնքների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփական հողերի վրա դրանց սեփականատերերի կողմից հիմնված անտառները համարվում են նրանց սեփականու-թյունը:

4. Անտառների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 5.  Անտառի սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

1. Անտառի սեփականատիրոջ իրավունքներն են՝

ա) անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը սույն օրենսգրքի համաձայն` չվնասելով շրջակա միջավայրը.

բ) անտառներում անտառօգտագործման կարգի սահմանումը` համաձայն Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրության.

գ) անտառօգտագործման սակագների սահմանումը.

դ) վարձակալության պայմանագրի ժամկետների և վարձավճարի սահմանումը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ան-տառային հողերի վարձակալության տրամադրման կազմակերպումը.

զ) անտառաշինական նախագծերով նախատեսված անտառային ճանապարհների համար տարածք տրամադրելիս վնասի հատուցման իրավունքը:

2. Անտառի սեփականատիրոջ պարտականություններն են՝

ա) անտառների պահպանության և պաշտպանության ապահովումը. 

բ) անտառաշինական նախագծերի պատվիրումը և իրականացումը.

գ) անտառային ռեսուրսների և հողերի արդյունավետ օգտագործման կազմակերպումը՝ ըստ անտառաշինական նախագծերի. 

դ) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

ե) անտառների վերականգնումը և անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը.

զ) անտառային հողերում հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականա-ցումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդու-թյունների վնասակարության կանխարգելումը.

է) պետական անտառային հողերի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտա-ռամշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

ը) անտառաշինական նախագծերով նախատեսված պետական անտառային ճանա-պարհների համար տարածքի տրամադրումը:

3. Ոչ պետական անտառների և անտառային հողերի սեփականատերերը պարտավոր են անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնին տրամադրել տվյալներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային կադաստրի վար-ման և  անտառային հողերի պետական հաշվառման նպատակով:

Գ Լ ՈՒ Խ 3

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Լեռնային Ղարաբաղի

                  Հանրապետության կառավարության իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

գ) վերահսկողության իրականացումը պետական և ոչ պետական անտառներում.

դ) պետական ծրագրերի հաստատումը.

ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գոր-ծունեության համակարգումը.

զ) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.

է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության.

ը) անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդունումը.

թ) սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում

                 պետական լիազորված մարմինների իրավասությունները

 

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսու-հետ` պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են`

ա) պետական անտառների տիրապետումը և օգտագործումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

գ) անտառների դասակարգումը՝  ըստ գործառնական նշանակության.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

ե) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը.

է) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, ան-տառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը.

ը) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

թ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը.

ժ) անտառների մոնիթորինգի  իրականացումը.

ժա) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծա-ռերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով ան-տառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը և այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը.

ժբ) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

ժգ) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառ-օգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյու-նահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատ-ման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվու-թյան տրամադրումը.

ժդ) անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը.

ժե) սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ-մանված այլ լիազորություններ:

2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է տվյալ բնագավառում լիազորված պետական մարմինը:

Հոդված 8. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման

                  տարածքային  մարմինների  իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մար-մինների  իրավասություններն են`

ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման ապա-հովումը մարզի վարչական տարածքներում.

բ) շրջանի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

գ) պետական ծրագրերի իրականացումը անտառների և անտառային հողերի պահպա-նության և օգտագործման նպատակով.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորու-թյուններ:

Հոդված 9. Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական

                  ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

ա) համայնքային անտառների տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը և անտառային տնտեսության վարումը՝  սույն օրենսգրքի համաձայն.

բ) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և դրանց իրականացման ապա-հովումն իրենց վարչական տարածքներում` օրենքով սահմանված կարգով.

գ) անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայու-թյունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

դ) համայնքի կառավարմանը հանձնված պետական անտառների կառավարումը.

ե) համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառ-օգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյու-նահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատ-ման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար համա-ձայնության տրամադրումը:

Գ Լ ՈՒ Խ 4

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 10.  Անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային

                     նշանակության

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`

ա) պաշտպանական նշանակության.

բ) հատուկ նշանակության.

գ) արտադրական նշանակության:

Ըստ հիմնական նպատակային նշանակության՝ անտառների դասակարգման կարգը սահմանում է   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 2. Ոչ պետական անտառների նպատակային նշանակության փոփոխման դեպքում պետու-թյան  կամ  համայնքի  կարիքների  համար  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքով

սահմանված կարգով սեփականատիրոջը փոխհատուցվում են պատճառված վնասները և կորուստները, եթե անտառների նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնու-թյամբ չի փոփոխվում:

Հոդված 11. Պաշտպանական նշանակության անտառները

1. Պաշտպանական նշանակության անտառներ են`

ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները.

բ) բարձր թեքության (30 աստիճանից ավելի) վրա գտնվող անտառները.

գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը.

դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները.

ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:

2. Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:

3. Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանու-թյան կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12.  Հատուկ նշանակության անտառները

1. Հատուկ նշանակության անտառներ են`

ա) բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները.

բ) քաղաքային և քաղաքամերձ անտառները.

գ) ռեկրեացիոն և առողջարարական անտառները.

դ)  սահմանային, ռազմական նշանակության  անտառները.

ե) պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները.

զ) սանիտարական գոտիները պահպանող անտառները:

2. Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառ-օգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:

3. Հատուկ նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կար-գը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 13.  Արտադրական  նշանակության անտառները

1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրու-թյունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին: 

2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտա-ռավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսա-բանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջա-վայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպ-քում` բացասական ներգործությունների  հետևանքների վերացումը:

3. Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանու-թյան կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ 5

ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 14. Անտառաշինության սկզբունքները

 

1. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է:

2. Անտառաշինությունն ընդգրկում է` 

ա) անտառային տնտեսության սահմանների որոշումը.

բ) տեղագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.

գ) անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրու-թյունը, անտառների տեսակային և տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական և քանակական բնութագրերը.

դ) անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների, անտառա-վերականգնման և անտառապատման, անտառի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի և եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը և անտառային ճանապարհների առկայու-թյունը.

ե) անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը.

զ) հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների ծավալների հաշվարկումը.

է) անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահ-պանության և այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

ը) կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի և երկրորդական անտառա-նյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական և ռեկրեացիոն կարիքների նպատակով:

3. Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախա-գծերի՝  սահմանված կարգով հաստատվելուց հետո:

Հոդված 15. Անտառաշինական նախագիծը

 

1. Անտառաշինության ընթացքում անտառային տնտեսության վարման նպատակով կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահա-տականը, ինչպես նաև անտառային տնտեսության վարման առաջիկա 10 տարիներին իրակա-նացվելիք միջոցառումները:

2. Անտառաշինական նախագծերի մշակման հրահանգը հաստատում է պետական կառա-վարման լիազորված մարմինը:

3. Անտառաշինական նախագծերը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո համարվում են անտառային տնտեսության վարման ընթացիկ և հեռա-նկարային պլանավորման պարտադիր տեխնիկական փաստաթղթեր:

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

 ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 16. Անտառների պետական հաշվառումը և անտառային պետական

                    կադաստրի վարումը

1. Անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների պարբերական գրանցման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմին-ներին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկություններով ապահովելու նպատակով:

2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման տվյալները կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպ-ման և կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով:

3. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Անտառային պետական կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար:

5. Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 17. Անտառների պետական մոնիթորինգը

1. Անտառների պետական մոնիթորինգը կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների սեփականության ձևից:

2. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների և անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին և բնական գոր-ծոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և բացասական երևույթ-ների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

3. Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործ-վում են անտառների կայուն կառավարման նպատակով:

Գ Լ ՈՒ Խ 7

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Անտառային տնտեսության վարման սկզբունքները

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անտառային տնտեսություն վարում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում գործող կազմակերպությունները, իրավաբանական անձինք և քաղաքացիները:

2. Անտառային տնտեսության վարման նպատակներն են`

ա) անտառաշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրակա-նացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումը.

բ) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրակա-նացման ապահովումը.

գ) կենսաբանական բազմազանության պահպանությունը.

դ) բնական և պատմական հուշարձանների պահպանությունը:

Հոդված 19. Անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները և

                    պարտականությունները

Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`

ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.

բ) ապահովել անտառների վերականգնումը և անտառազուրկ տարածքների անտառա-պատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյու-նավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասա-կարության կանխարգելումը.

դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջա-րարական և այլ օգտակար հատկությունների պահպանումը.

ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը:

Հոդված 20. Անտառային տնտեսության վարման հետ չկապված աշխատանքներ

                    կատարելու կարգը

 

1. Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտա-գործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանա-ծոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկաց-ման, հորատման և այլ աշխատանքներն իրականացվում են  պետական կառավարման լիա-զորված մարմնի  տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահ-պանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ Ո ՒԽ 8

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Անտառների պահպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառ-օգտագործողներն իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօ-րինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրու-թյամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողու-թյուններից և անտառային օրենսդրության խախտումներից:

2. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառ-օգտագործողները պարտավոր են`

ա) պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները.

բ) մշակել և իրականացնել համապատասխան միջոցառումների համալիր ծրագրեր հրդեհ-ների հայտնաբերման և մարման ուղղությամբ, այդ թվում՝ կառուցել և վերանորոգել հակա-հրդեհային նշանակության ճանապարհները.

գ) հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղա-բաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Տարածքների անտառային հողերին հարակից լինելը որոշվում է տվյալ գործունեության բնապահպանական փորձաքննության հիման վրա:

Հոդված 22. Անտառների պաշտպանությունը

1. Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառ-օգտագործողները պարտավոր են անտառները պաշտպանել վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից, ինչպես նաև բնական այլ վնասակար ազդեցություններից:

2. Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմներից և հիվանդություններից ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը.

ա) անտառապաթոլոգիական ուսումնասիրություններ.

բ) անտառի վնասատուների ու հիվանդությունների կանխարգելում.  

գ) սանիտարական հատումներ:

Հոդված 23. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունները

1. Անտառապաթոլոգիական ուսումնասիրություններն իրականացվում են վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման օրինաչափությունները պարզաբանելու, վնա-սակարության կանխարգելման արդյունավետ միջոցառումների նախագծերի մշակման ու իրա-կանացման նպատակով:

2. Անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների միջոցով գնահատվում է անտառ-ների սանիտարական վիճակը, որոշվում են հիվանդ, չորացող և չորացած ծառերի քանակը, սանիտարական հատումների անհրաժեշտությունը և դրանց ծավալները:

3. Անտառային տնտեսություն վարող անտառօգտագործողներն իրենց տիրապետման տակ գտնվող անտառներում պարտավոր են իրականացնել անտառապաթոլոգիական ուսումնասիրու-թյուններ՝  անտառների սանիտարական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով:

Հոդված 24. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը                       

1. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրա-կանացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:

3. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի  նկատ-մամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները և մեթոդները: Նախա-պատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգել-ման կենսաբանական եղանակներին:

4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշ-խատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի և անտառների սանիտարական հատումների կանոնների համաձայն:

Անտառների սանիտարական հատումների կանոնները հաստատում է պետական կառա-վարման լիազորված մարմինը:

Հոդված 25. Սանիտարական հատումները

1. Սանիտարական հատումները կատարվում են անտառների սանիտարական վիճակի բա-րելավման, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպա-տակով:

2. Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները պետք է հիմնավորվեն անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

3. Անտառներում կիրառվում է սանիտարական հատումների երկու տեսակ` համատարած և ընտրովի:

4. Համատարած սանիտարական հատումներն իրականացվում են չորացած, հրդեհների, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակու-թյունը կորցրած տնկարկներում և ծառուտներում:

5. Համատարած սանիտարական հատումների ենթարկված անտառային հողերում պար-տադիր իրականացվում են անտառավերականգնման միջոցառումներ:

6. Ընտրովի սանիտարական հատումներն իրականացնելիս հատվում են ցցաչոր, չորացած, վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով կենսունակու-թյունը կորցրած առանձին ծառեր:

7. Սանիտարական հատումներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հոդված 26.  Անտառային պետական ծառայությունը

1. Անտառային պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում անտա-ռային օրենսդրության կիրառման նկատմամբ:

2. Անտառների պահպանությունը և պաշտպանությունն իրականացնում է պետական կա-ռավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը:

3. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտում-ները.

բ) սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը.

գ) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվու-թյան ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով.

դ) վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը.

ե) քաղաքացիներին, պաշտոնատար և իրավաբանական անձանց իրենց իրավասության շրջանակներում պարտադիր ցուցումներ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտա-ռային օրենսդրության խախտումների և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ.

զ) իրենց իրավասության շրջանակներում ընդունել անտառօգտագործման կասեցման վե-րաբերյալ որոշումներ.

է) իրականացնել օրենքով սահմանված  այլ պարտականություններ:

4. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք  իրավունք ունեն`

ա) իրենց իրավասության սահմաններում կազմելու արձանագրություններ անտառային օրենսդրության խախտումների մասին.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրելու և օգտագործելու հրազեն, հատուկ միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ապահովվելու ծառայության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներով.

դ) կրելու սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար:

5. Անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 27. Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց

                    սոցիալական և այլ երաշխիքները

1. Պետությունը անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց համար երաշխավորում է`

ա) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

բ) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրենց առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անտառային պետական ծառայության պաշտոնատար անձի  դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգու-թյուններից:

2. Անտառային պետական ծառայության աշխատողները ենթակա են պետական պաշտ-պանության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  9

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ  ԵՎ  ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

 

Հոդված 28. Անտառավերականգնման և անտառապատման նպատակները

Անտառավերականգնման և անտառապատման նպատակներն են բացասական գործոն-ների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի  դեգրադացիայի կանխարգե-լումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառա-ծածկ տարածքներում անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառների արտադրողակա-նության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնա-կան վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը:

Հոդված 29.  Անտառավերականգնումը

1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված և այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով:

2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանա-կան և ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառավերականգնման հրա-հանգի և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու  կարգի համաձայն:

3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 30.  Անտառապատումը

1. Անտառապատումը ոչ անտառածածկ անտառային հողերի, ինչպես նաև այլ  նպատա-կային նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է:

2. Ոչ անտառածածկ անտառային հողերի անտառապատումն իրականացվում է անտառա-շինական նախագծերի, անտառապատման հրահանգին և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու  կարգի համաձայն:

3. Անտառապատման և անտառավերականգնման հրահանգները հաստատում է պետա-կան կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 31. Անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումը

1. Անտառավերականգնման, անտառապատման նպատակներով անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումն իրականացվում են անտառասերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնների համաձայն:

2. Անտառասերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնները հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Գ Լ ՈՒ Խ 10

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Հոդված 32. Անտառները կամ անտառային հողերն օգտագործման տրամադրելը

 

1. Անտառների և անտառային հողերի սեփականատերերն անտառները կամ անտառային հողերն օգտագործման են տրամադրում անհատույց կամ վարձակալության իրավունքով, ինչ-պես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ նպատակներով:

2. Պետական անտառները կամ անտառային հողերն անհատույց օգտագործման են տրա-մադրվում օրենքով և  այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Վարձակալության և օգտագործման իրավունքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական, Հողային և սույն օրենսգրքերով:

4. Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմա-նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 33. Անտառապատման նպատակով պետական անտառային հողերն

                    անհատույց օգտագործման տրամադրելը

1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տա-րածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփա-կանության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոց-ներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառա-պատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք: Անտառի շարք փոխադրելու փաստը հաստատվում է սույն օրենսգրքի և կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա կազմած ակտով, որը անտառի սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքն է:

2. Անտառային հողերի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 34. Անտառօգտագործողները

1. Անտառօգտագործողները պարտավոր են`

ա) անտառները և անտառային հողերն օգտագործել դրանց նպատակային նշանակու-թյանը համապատասխան.

բ) ապահովել անտառների սանիտարական վիճակի պահպանությունը.

գ) կանխարգելել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցություններն ան-տառների վիճակի վրա.

դ) թույլ չտալ գերհատումներ և թերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատա-տեղերում և անտառներում.

ե) մաքրել հատատեղերը հատումների մնացորդներից.

զ) պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

է) հատուցել կամ վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և ան-տառային հողերին պատճառված վնասը.

ը) չվնասել հարակից անտառային հողերն օգտագործվող տարածքում հատումներ կատա-րելիս.

թ) ապահովել բուսական և կենդանական աշխարհի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը.

ժ) կատարել սույն օրենսգրքով սահմանված այլ պահանջներ:

2. Անտառօգտագործողներն իրավունք ունեն`

ա) իրականացնելու միայն անտառօգտագործման այն տեսակները և միայն այն ծավալ-ներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

բ) ինքնուրույն ընտրելու անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեու-թյան ձևերը.

գ) սահմանված կարգով բացելու անտառատնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորելու անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցելու ժամանակավոր արտադրական և տնտեսական շինություններ, կազմակերպելու ավտոտրանս-պորտի կանգառման տեղեր` անտառաշինական նախագծերին համապատասխան:

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի:

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 35. Անտառօգտագործման տեսակները անտառներում

Առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու՝ անտառներում կարող են իրա-կանացվել անտառօգտագործման հետևյալ տեսակները.

ա) բնափայտի մթերում.

բ) երկրորդական անտառանյութի մթերում.

գ) կողմնակի անտառօգտագործում.

դ) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպա-տակներով անտառօգտագործում.

ե) գիտահետազոտական  նպատակներով անտառօգտագործում.

զ) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակնե-րով անտառօգտագործում:

Հոդված 36. Բնափայտի մթերումը

1. Արտադրական նշանակության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների, իսկ հասուն և գերհասուն ծառուտներում` անտառավերականգնման հատումների արդյունքում:

2. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրակա-նացվում է միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումների արդյունքում, բացառությամբ պետական արգելոցների:

3. Բնափայտի մթերումն իրականացվում և տարեկան հաշվարկային հատատեղերը որոշ-վում են անտառաշինական նախագծերի հիման վրա: Անտառաշինական նախագծերի բացա-կայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա:

4. Բնափայտի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը

1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու:

Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:

2. Կոճղերի մթերումն  արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:

3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և ար-տադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:

4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական և համայնքային անտառ-ներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 38. Կողմնակի անտառօգտագործումը

 

1. Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակ-ների տեղադրում, խոտհունձ և արածեցում` անտառօգտագործման պայմանագրի և անտա-ռային տոմսի հիման վրա:

Անտառային հողերում առանց անտառին վնաս պատճառելու կարող է իրականացվել գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղա-բույսերի տնկադաշտերի ստեղծման, ինչպես նաև խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերի օգտագործում` վարձակալության պայմանագրի հիման վրա:

2. Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածքներում արգելվում են ծառերի հատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի հավաքումը:

Անտառներում խոշոր և մանր եղջերավոր անասունների արածեցումն արգելվում է:

3. Կողմնակի անտառօգտագործման կարգը պետական և համայնքային անտառային հողերում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և

                   վերարտադրության կազմակերպման նպատակով

1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշ-խարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության և օգտագործման կազ-մակերպման նպատակով:

2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման և վերար-տադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահ-մանված կարգով:

 3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրու-թյան կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական  և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 40. Անտառօգտագործումը գիտահետազոտական և ուսուցման

                    նպատակներով    

1. Գիտահետազոտական և ուսուցման նպատակներով անտառների օգտագործումը գիտա-հետազոտական, փորձարարական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումն է այդ նպատակով հատկացված անտառային հողերում:

2. Գիտահետազոտական և ուսուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացված պետական և համայնքային անտառներում պետք է սահմանափակել կամ արգելել այլ նպատակներով իրականացվող անտառօգտագործումը, եթե այն անհամատեղելի է գիտա-հետազոտական աշխատանքների նպատակների ու խնդիրների հետ:

Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի,

                    հանգստի և զբոսաշրջության նպատակներով

1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակնե-րով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է`

ա) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծա-ռայությունների կազմակերպումը.

բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգու-թյան կանոնները և սանիտարական պահանջները.

գ) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում.

դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը.

ե) որսորդությունը և ձկնորսությունը:

2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակ-ներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդա-նական և բուսական աշխարհը, ջրային օբյեկտները:

3. Պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում մշակութային, առող-ջարարական, սպորտի և զբոսաշրջության նպատակներով պետական և համայնքային անտառ-ներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ

                    նշանակության անտառներում

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառնե-րում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ:

2. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտա-կան արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաև բնակչության հանգստի համար:

3. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտա-կան արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառավերականգնման հատումները: 

4. Ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներում անտառօգտագործման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 43. Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային և

                    ռազմական նշանակության  անտառներում

 

Սահմանային և ռազմական նշանակության  անտառների և անտառային հողերի օգտա-գործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 44. Քաղաքացիների կողմից անտառի ընդհանուր օգտագործումը

1. Քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող անտառներում` հանգստի, անձ-նական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և բույսեր հավաքելու համար, բացառությամբ  օրենքով կամ  այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիներն իրավունք չունեն առանց սեփականատիրոջ թույլտվության մուտք գործելու քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականության ներքո գտնվող անտառը:

3. Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգու-թյան կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառների աղտո-տում, մրջնանոցների, թռչունների և կենդանիների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:

Հոդված 45. Անտառների կամ անտառային հողերի օգտագործումը

Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա:

Անտառահատման և անտառային տոմսերն անտառօգտագործողին տալիս են անտա-ռային պաշարների կամ անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք պետական և համայնքային անտառներում:

Անտառահատման տոմսը ներառում է մթերվող բնափայտի և երկրորդական անտառա-նյութի քանակական և որակական բնութագրերը, դրանց արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայման-ները:

Անտառային տոմսը ներառում է կողմնակի անտառօգտագործման տեսակը, տարածքը, ծավալները, ժամկետը, արժեքը և պայմանները:

Անտառահատման կամ անտառային տոմսերը տալիս է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը:

Պետական անտառների անտառօգտագործման, անտառահատման կամ անտառային տոմսերը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց ձևերը և տրամադրման կարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 46. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքների

                    սահմանափակումները

1. Պետության և համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել՝

1) վարձակալության կամ ենթավարձակալության հանձնելու արգելքով.

2) անտառներում և անտառային հողերում գտնվող պետական գեոդեզիական ցանցի կետերը պահպանելու պահանջով.

3) անտառօգտագործման առանձին տեսակների արգելքով.

4) անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով.

5) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատա-րելու, ներառյալ՝ կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատ-մության և մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.

6) սահմանված ժամկետում և սահմանված կարգով որսորդության, ձկնորսության, վայրի բույսեր հավաքելու իրավունք տրամադրելու պայմանով.

7) վայրի կենդանիների գոյության, բնական միջավայրի և միգրացիայի ուղիների պահ-պանման պայմանով.

8) անտառաշինական նախագծերին չհամապատասխանելու դեպքերում.

9) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:

2. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով:

Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի

                    դադարման հիմքերը

1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ ան-տառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`

ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը.

բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից.

գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատես-ված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրակա-նացումն անհնար է դառնում:

2. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ`

ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն ան-միջական վտանգ է սպառնում.

բ) անտառօգտագործողները խախտում են անտառօգտագործման սահմանված կանոն-ները.

գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառների կամ անտառային հողերի օգտագործմանը նախատեսված ծավալների սահմաններում.

դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառ-օգտագործման վճարը:

Գ Լ ՈՒ Խ 11

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 48. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը

1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է:

2. Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը տրա-մադրվում է հրապարակային սակարկությունների միջոցով:

Առանց հրապարակային սակարկությունների պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության տրամադրման դեպքերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարությունը:

   3. Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարա-կային սակարկությունները կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

   4. Վարձատուի փոփոխման դեպքում վարձակալության պայմանագիրը կարող է դա-դարել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահման-ված դեպքերում և կարգով:

Հոդված 49. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը

1. Անտառային տնտեսություն վարելու նպատակով վարձակալության հանձնված անտառ-ներում կամ անտառային հողերում վարձակալն իրավունք ունի իրականացնելու անտառօգտա-գործման բոլոր տեսակները՝ պարտադիր պահպանելով անտառաշինական նախագծերի պա-հանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ պայմանագրով:

2. Վարձակալն իրականացնում է անտառօգտագործում անտառային հողի հատակագծի, անտառաշինական նախագծի և վարձակալության պայմանագրի հիման վրա:

Հոդված 50. Պետական և համայնքային անտառների կամ անտառային հողերի

                    վարձակալության ժամկետը և վարձավճարը

1. Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը կնքվում է  մինչև 60 տարի ժամկետով: Անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նա-խատեսված հողատեսքերի վարձակալության պայմանագիրը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված ժամկետներով:    

2. Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 51. Պետական անտառներում կամ անտառային հողերում անտառային

                    տնտեսության վարումը

1. Մինչև մեկ տարի ժամկետով պետական անտառները կամ անտառային հողերը օգտա-գործման տրամադրելու դեպքում անտառային տնտեսության վարումն իրականացնում է սեփա-կանատերը:

Մեկ տարուց ավել ժամկետով վարձակալության պայմանագրի կնքման դեպքում վարձա-կալը պարտավոր է վարել անտառային տնտեսությունը և կրել այն վարելու ծախսերը:

2. Անտառային տնտեսություն վարող վարձակալն իրավունք ունի կառուցելու ժամանա-կավոր շինություններ, իրականացնելու անտառօգտագործման այն տեսակները, որոնք նախա-տեսված են պայմանագրով:

3. Վարձակալի կողմից ժամանակավոր շինությունների կառուցումը թույլատրվում է վար-ձակալության պայմանագրով նախատեսված դեպքերում: Վարձակալի կառուցած ժամանա-կավոր շինությունները վարձակալության պայմանագրի ավարտից հետո վարձակալի միջոցնե-րով ենթակա են քանդման, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Դրանց արժեքը փոխհատուցման ենթակա չէ:

Վարձակալի կառուցած շինությունները փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձ-նըվել անտառային հողերի սեփականատիրոջը:

Հոդված 52. Վարձակալության պայմանագրի փոփոխումը և լուծումը

        1. Վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխում կողմերի անհամաձայնության դեպքերում կատարվում է  դատական կարգով հետևյալ հիմքերով.

ա) հրդեհների, քամիներից հողմահարման, վնասատուների և հիվանդությունների, երաշտի և սակավաջրության  հետևանքով և այլ պատճառներով անտառային հողերի վիճակի վատթա-րացման ժամանակ.

բ) անտառօգտագործման կարգի և ռեժիմի սահմանված կարգի փոփոխության դեպքում:

        2. Պետական սեփականություն համարվող անտառների և անտառային հողերի վարձա-կալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե փոփոխվել է անտառի նպատակային նշանակությունը: Դրա հետևանքով տուժած անձինք վնասի հատուցման իրավունք ունեն Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 12

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոդված 53. Արմատի վրա ծառուտի  առուվաճառքի պայմանագիրը

1. Համայնքները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու արմատի վրա հատման ենթակա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Առուվաճառքի առարկա համարվող ծառուտը գնորդի կողմից պետք է հատվի պայմա-նագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում:

3. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի  չափաքանակների հաշ-վարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Պետական սեփականություն համարվող անտառային տարածքներում հատման տեղա-մասերը և օբյեկտները որոշում է պետական կառավարման լիազորված մարմինը` ելնելով ան-տառաշինական նախագծերից:

Հոդված 54. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը

 

1. Անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով սեփականատերը կա-րող է մինչև 10 տարի ժամկետով հավատարմագրային կառավարչին անտառը հանձնել հա-վատարմագրային կառավարման: Անտառի հավատարմագրային կառավարման պայմանագիրը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի իրականացնելու միայն հավատար-մագրային կառավարման պայմանագրով նախատեսված անտառօգտագործման տեսակները:

3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում, որի անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարությունը:

4. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառների հավատար-մագրային կառավարման պայմանագրով անտառները համայնքային կազմակերպություններին են հանձնում առանց մրցույթի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 55. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագիրը

1. Անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմանագրով կարող են իրակա-նացվել անտառների պահպանություն, անտառաշինական, անտառապատման, անտառա-վերականգնման, վնասատուների և հիվանդությունների կանխարգելման անտառապաշտպա-նական աշխատանքներ, անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ:

2. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմա-նագրի օրինակելի ձևը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Պետական անտառներում անտառատնտեսական աշխատանքների կատարման պայմա-նագիրը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 13

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ

ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 56. Անտառօգտագործման դիմաց վճարները

 

1. Անտառօգտագործումը պետական անտառներում վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքով  նախատեսված դեպքերի:

2. Անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմանում է սեփականատերը:

3. Պետական անտառներում անտառօգտագործման վճարների դրույքաչափերը սահմա-նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 57. Պետական անտառների պահպանության, պաշտպանության,

                     վերականգնման և անտառապատման միջոցառումների

                     ֆինանսավորումը

Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառա-պատման, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորումը նախա-տեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում` կատարվող աշխատանքների ծախսերի նորմատիվներին համապատասխան` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետական անտառների պահպանության, պաշտպա-նության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախ-սերի նորմատիվները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյունը:

Գ Լ ՈՒ Խ 14

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 58. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական

                    վերահսկողությունը

1. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության խըն-դիրն է ապահովել անտառային տնտեսության վարման, անտառօգտագործողների կողմից անտառային հողերի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառների պահպանության կանոնների, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահ-մանված այլ նորմերի պահպանումը:

2. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է անտառային պետական ծառայությունը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 59. Համայնքային անտառային հսկողությունը

1. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողու-թյունը համայնքների վարչական տարածքներում իրականացնում է տեղական ինքնակառա-վարման մարմինը:

2. Անտառների կայուն կառավարման նկատմամբ համայնքային անտառային հսկողու-թյունը համայնքների վարչական տարածքներում իրականացվում է օրենքով  սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ 15

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 60. Անտառային օրենսդրության խախտման դեպքերը

1. Անտառային օրենսդրության խախտման դեպքերն են`

ա) անտառների սեփականության իրավունքը խախտելը.

բ) անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը.

գ) հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը.

ե) անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, կենցաղային մնացուկներով և արտադրական թափոն-ներով աղտոտելը.

զ) անտառները ոչնչացնելը կամ վնասելը.

է) անտառավերականգնման կարգը և ժամկետները խախտելը.

ը) անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելը, այդ հողերում ծառերն ու թփերն արմատախիլ անելը, ճանապարհների, խողովակաշարերի, շենքերի և շինությունների կառուցումը, հանքերի շահագործումը, բնափայտի մթերումը և այլ նպատակներով օգտագոր-ծումը, անտառային տարածքներն ինքնակամ զավթելը.

թ) անտառային հողերում ինքնակամ խոտհունձը և արածեցումը.

ժ) անտառային հողերի բերրի շերտը վնասելը կամ ոչնչացնելը, անտառներում սանիտա-րական կանոնները խախտելը.

ժա) անտառօգտագործման, անտառավերականգնման և անտառապատման կարգը խախտելը.           

ժբ) ոռոգման համակարգը վնասելը.

ժգ) անտառային հողերում ճահճակալած տարածքները, դրենաժային չորացման առուների համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելը կամ ոչնչացնելը.

ժդ) ինքնակամ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելն անտա-ռային այն տարածքներում, որտեղ դա արգելվում է.

ժե) վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակ-ները խախտելը.

ժզ) անտառի կենդանական աշխարհի օբյեկտներին վնաս հասցնելը.

ժէ) անտառային հողերում սահմանափակող անտառաշինական և այլ նշանները ոչնչաց-նելը կամ վնասելը.

ժը) առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների արտադրա-կան օբյեկտները շահագործման հանձնելը.

ժթ) ջրերն աղտոտելու հետևանքով անտառային տնտեսությանն էական վնաս պատճա-ռելը.

ի) քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելը և այլ խախ-տումներ:

2. Անտառային օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվու-թյուն են կրում օրենքով սահմանված կարգով: Անտառային օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով  խախտում-ները վերացնելու և հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

Հոդված 61. Անտառային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի

                    հատուցումը

1. Անտառային օրենսդրության խախտման, անտառային հողերը վնասելու, ինքնակամ զավթելու հետևանքով քաղաքացիների կամ իրավաբանական անձանց պատճառած վնասը ենթակա է հատուցման՝  օրենքով սահմանված կարգով:

2. Անտառային հողերի ինքնակամ զավթված տարածքները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:

Գ Լ ՈՒ Խ 16

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգիրքը

                    գործողության մեջ դնելու կարգը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի «բ», «գ» և «ե» կետերը, 36-րդ հոդվածի երրորդ և 38-րդ հոդվածի երկրորդ մասերի պահանջներն իրավաբանական և ֆիզիկական ան-ձանց սեփական անտառների նկատմամբ գործողության մեջ են դրվում անտառի շարք անց-նելուց 10 տարի հետո:

3. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության անտառային օրենսգիրքը (24 դեկտեմբերի 1998 թվականի):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգիրքը կիրառվում է այն գործողության մեջ դնելուց հետո ծագած անտառային հարաբերությունների նկատմամբ:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


28 հոկտեմբերի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 310