Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ հաղորդումը
21 մայիսի 2019
21 մայիսի 2019
Մայիսի 21-ին տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ Արզիկ Մխիթարյանի նախագահությամբ:
ԱԺ կանոնակարգի 119-րդ հոդվածի համաձայն՝ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը հանձնաժողովի անդամներին ու նիստին ներկա մյուս պատգամավորներին է ներկայացրել Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: