ԼՈՒՐԵՐ
Վահրամ Բալայանն ընդունել է Երևանի ավագանու «ԲՀ» խմբակցության անդամներին
17 մայիսի 2019

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը  ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը և կառուցվածքը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջև կապեր հաստատելըբնակիչների խնդիրներին ծանոթանալն ու օրենսդիր և գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացինԱրցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի  օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փոխինտեգրմանը վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ