ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
ապրիլի 17-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2011 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսները |
Արցախի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր և ըստ գետավազանային կառավարման տարածքների) և էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում և սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 6. |
Օգտագործելի ջրային ռեսուրսները |
1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Արցախի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս գետի հոսքի Արցախի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի:
2. Արցախի Հանրապետության կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները՝ ըստ առանձին գետավազանների, ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:
3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների, չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններով սահմանված՝ դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:»:
Հոդված 3. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, բացառությամբ 2-րդ և 3-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգիրք» բառերի հոլովաձևերի, 2-րդ, 3-րդ և 32-րդ հոդվածներում «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Լեռնային Ղարաբաղի» բառերի:
Հոդված 4. Օրենքի հավելվածում` 1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ջրի ազգային ծրագրի» բառերով. 2) «Ջրի ազգային ծրագրի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ջրի ազգային ծրագրի» բառերով. 3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ոլորտի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ջրային ոլորտի» բառերով. 4) «Լեռնային Ղարաբաղում ստորերկրյա» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ստորերկրյա» բառերով: |
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. մայիսի 3
Ստեփանակերտ
ՀՕ-22-Ն