ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանականները հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին
15 մայիսի 2019

Մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին:

Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության և հայության հոգևոր կյանքին վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ