ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ
02 մայիսի 2019

 

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 2-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն՝ մայիսի 3-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին:

Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրապետության նախագահը՝ քննարկման ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

ԼՈՒՐԵՐ