Արցախի Հանրապետության օրենքը
Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում 1-ին կետի «ա» ենթակետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության տնօրենի» բառերով.
2) 3-րդ մասի «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը հանել.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «սպայական» բառը փոխարինել «զինվորական» բառով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.
«Հոդված 4.1. Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը
Բարձրագույն զինվորական կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած» բառերով.
2) 3-րդ մասի վերջակետը փոխարինել միջակետով և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմինը» բառից հետո լրացնել «և հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «մարմինների» բառից հետո լրացնել «գործունեության» բառը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Արցախի Հանրապետության նախագահը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:».
3) 3-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերը:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի» բառերով.
2) 6.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1 Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մաս.
«6.2. Սույն հոդվածի 6.1-ին մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարութունը:»:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:
Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով:»:
Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում.
3) Արցախի Հանրապետության քաղաքացիության դադարեցման՝ ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում:».
2) 10-րդ կետի «ոչ լրիվ համապատասխանություն» բառերը փոխարինել «անհամապատասխանություն» բառով:
Հոդված 13.Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը
1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Հանրապետության նախագահի սահմանած կարգով և չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգևատրվել պետական պարգևներով՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 14. Օրենքի տեքստում, բացառությամբ 52-րդ հոդվածի, «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն