Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին
Հոդված 1. «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-205 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եռամյա ծրագիրը հաստատվում է օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 23-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն