«ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենք

Ընդունված է 2019 թվականի

                                                                                մարտի 27-ին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:».

2) 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ընդհանուր ընտրական իրավունքը».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 

«Հոդված 3.1.Ազատ ընտրական իրավունքը

 

1. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «23 տարին» բառերը փոխարինել «25 տարին» բառերով.
  2. 2-րդ մասում «21 տարին» բառերը փոխարինել «25 տարին» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 145-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդա­կությամբ 4.1-ին մաս.

«4.1. Ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացվելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 146-րդ հոդվածում՝

1) վերնագրում «դրույթներ» բառը փոխարինել «դրույթ» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ին:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. ապրիլի 12

Ստեփանակերտ

ՀՕ-11-Ն