Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում և 33-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «Սահմանադրությամբ» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է, ելնելով համայնքի բնակիչների շահերից, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «Համայնքն իրավաբանական անձ է» բառերը փոխարինել «Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «չորս տարի» բառերը փոխարինել «հինգ տարի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու իրավունք ունեն ընտրության օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ անձինք:»:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածը:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 54-րդ հոդվածի 2-րդ մասում և 64-րդ հոդվածի 1-ին մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետում և 2-րդ մասում, 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում, 46-րդ հոդվածի 1-ին մասում, 71-րդ հոդվածի 2-րդ մասում և 72-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 8. Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասում «վարչապետը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-10-Ն