Ընդունված է 2019 թվականի
փետրվարի 27-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. մարտի 20
Ստեփանակերտ
ՀՕ-7-Ն