«Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                            փետրվարի 27-ին

 

Հոդված 1. «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության 2018 թվականի հունիսի 27-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «վերջին հինգ տարում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը առնվազն երեք տարին մեկ անգամ: Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:».

2) 2-րդ մասում «անցկացվող» բառից հետո լրացնել «բաց» բառը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում՝

  1. «դատախազների» բառից հետո լրացնել «և քննիչների» բառերը.
  2.  «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի՝

  1. վերնագրում «դատախազներին» բառից հետո լրացնել «և քննիչնե­րին» բառերը.
  2. 1-ին մասում 10-րդ կետի  վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) մինչև հերթական ատեստավորման անցկացումն սույն օրենքի 38-րդ հոդվածի     1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. մարտի 20

Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն