ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինվ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                            փետրվարի 27-ինվ

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխա­նա­տվությունից, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. մարտի 20

Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն