Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում`
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով.
- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «անձնական» բառը փոխարինել «մասնավոր» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ի մասում, 121.1-ին հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 6-րդ մասում «տալը» բառից հետո լրացնել «կամ ցուցմունք տալուց հրաժարվելն» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
- 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իրենց կամ նրանց դեմ.».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանիչների համար:»:
Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:»:
Հոդված 10. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունում «դեմ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 11
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 74. Դատական ծանուցումը
- Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
- Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
- Ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Հոդված 75. Դատական ծանուցման կարգը
- Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
- Ծանուցագիրը պետք է բովանդակի`
- դատարանի անվանումը և հասցեն.
- դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).
- նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
- նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
- նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
- նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
- գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կարող են դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
- Գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:
- Դատական ծանուցագիրը`
- ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
- հանձնվում է առձեռն.
- ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 76.2-րդ հոդվածով սահմանված կարգով:
- Դատական նիստին ներկա գտնվող գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը արձանագրության մեջ նշում է և ստորագրում:
- Գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանիչների կողմից իրենց հեռախոսահամարների տրամադրման դեպքում, դատական ծանուցագիրը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ուղարկվելու և հանձնվելու դեպքում, հերթական դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների մասին ծանուցումը կարող է կատարվել նաև հեռախոսազանգի միջոցով: Այս դեպքում գործին կցվում են ծանուցումը հաղորդելու փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
Հոդված 76. Դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը
1. Դատական ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի, օրինական ներկայացուցչի, վկայի, փորձագետի և թարգմանչի նշած հասցեով (ծանուցման հասցե):
2. Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
3. Եթե գործի նյութերից հետևում է, որ գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կալանավայրում է, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազ-մերը դատական ծանուցագիրն ստանալուց անմիջապես հետո պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` վերջինիս կողմից ստացման վերաբերյալ ապացույցն ուղարկելով գործը քննող դատարան:
4. Իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
5. Եթե գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը հրաժարվել են ստանալ ծանուցագիրը, կամ նրանց հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ գործին մասնակցող անձի, օրինական ներկայացուցչի, վկայի, փորձագետի և թարգմանչի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
-
-
- ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
- իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
-
6. Հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:
7. Այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 76.1. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը
-
- Դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը կարող են ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:
- Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատարանի աշխատակազմի միջոցով:
- Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը գործին մասնակցող անձանց, օրինական ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝ պահպանելով սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:
- Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
Հոդված 76.2. Դատական ծանուցագիրը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելը
-
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
- Գործին մասնակցող անձինք, օրինական ներկայացուցիչները, վկաները, փորձագետները և թարգմանիչները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք կրում են իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:
- Դատական ծանուցագիրն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում գործին կցվում է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը: Դատական ծանուցագիրը կապի այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
Հոդված 76.3. Գործի քննության ընթացքում հասցեի (էլեկտրոնային հաղորդակցության միջոցի) փոփոխության մասին դատարանին հայտնելու պարտականությունը
- Գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով գործին մասնակցող անձը, օրինական ներկայացուցիչը, վկան, փորձագետը և թարգմանիչը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։»:
Հոդված 12. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 77. Հայցադիմումին ներկայացվող պահանջները
Հայցադիմումը ներկայացվում է գրավոր՝ հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի:
-
- Հայցադիմումում պարտադիր նշվում են`
- դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
- հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը.
- պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն.
- գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն.
- այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
- դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը.
- պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ.
- հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
- Հայցադիմումում կարող են նշվել՝
- վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
- այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
- հայցվորի միջնորդությունները.
- վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները.
- այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
- էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
- Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
- Դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:»:
- Հայցադիմումում պարտադիր նշվում են`
Հոդված 13. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «օրինական» բառը փոխարինել «իրավաչափ» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում, 246.2-րդ հոդվածի 4-րդ մասում, 254-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 230.4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 266-րդ հոդվածում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ