ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանը պատրաստվում է հերթական նիստին
25 մարտի 2019

 

Մարտի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժովների նախագահներ Ժաննա Գալսյանը, Արամ Գրիգորյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են նախագծերի վերաբերյալ հանձնաժողովային քննարկումների արդյունքները և տվել համապատասխան պարզաբանումներ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱԺ հերթական նիստի քննարկման համար պատրաստ թվով 10 օրինագծերի ցանկը և համապատասխան հանձնարարականներ տվել մարտի 27-ին ժամը 11:00-ին տեղի ունենալիք հերթական նիստի նախապատրաստման վերաբերյալ:

 

ԼՈՒՐԵՐ