ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ»  խմբի ստեղծումը
22 մարտի 2019

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը  մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի անդամներին՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ցանկության ու վճռականության համար:

Այս նախաձեռնությունն ինստիտուցիոնալ նոր մակարդակ է մեր համագործակցության, որը սկսվել է երկու տարի առաջ՝ Ստեփանակերտ կատարած Ձեր այցով և մեր երկրի հետ ծանոթությամբ:

Համոզված եմ, որ այն արդյունավետ հարթակ կդառնա Արցախի և Կանադայի միջև փոխշահավետ կապերի ընդլայնման համար, մասնավորապես՝ մարդասիրական համագործակցության բնագավառում»։

Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Աևակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձևավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։

 

 

ԼՈՒՐԵՐ