Ընդունված է 2007թ. նոյեմբերի 28-ին
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայ-քարի իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Ահաբեկչության դեմ պայքարի նպատակները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը նպատակաուղղված է`
1) ահաբեկչական գործունեության նախազգուշացմանը, բացահայտմանը, կանխմանը, խա-փանմանը և դրա հետևանքների նվազեցմանը.
2) ահաբեկչությունից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը.
3) ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը և վերացմանը:
Հոդված 3. Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերը
Ահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական, քրեական դատա-վարության և քաղաքացիական օրենսգրքերը, սույն օրենքը, այլ օրենքներն ու նորմատիվ իրա-վական ակտերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմա-նագրերը:
Հոդված 4. Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքները
Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքներն են`
1) օրինականությունը.
2) նախազգուշացման միջոցառումների գերակայությունը.
3) հակաահաբեկչական գործողություններ անցկացնելիս ներգրավվող ուժերի և միջոցների միանձնյա ղեկավարումը.
4) ահաբեկչական գործողության կատարման, ինչպես նաև նախապատրաստման և ֆինան-սավորման համար պատժի անխուսափելիությունը.
5) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ահաբեկչին նվազագույն զիջումներ կատարելը.
6) ահաբեկչության դեմ պայքարի բացահայտ և գաղտնի մեթոդների զուգակցումը.
7) կանխարգելիչ, իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, քարոզչական միջոցների համալիր օգտագործումը.
8) ահաբեկչական գործողության հետեւանքով վտանգի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գերակայությունը.
9) հակաահաբեկչական գործողությունների անցկացման եղանակների, գործելակերպի (մար-տավարության) և մասնակիցների կազմի նվազագույն հրապարակայնությունը:
Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ահաբեկչական գործողություն` ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարում` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործող նյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդների վերցման, մարդու առևանգման, տեխնոգեն բնույթի վթարների և աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու նպատակով վտանգ ստեղծելու կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցան-կացած ձևի և ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետեւանքներ առաջացնող այլ գործողությունների միջոցով.
2) ահաբեկչական գործունեություն` ահաբեկչական գործողության կազմակերպում, նախա-պատրաստում և իրականացում, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնության, ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացման հրահրում, ահաբեկ-չական գործողություն կատարելու համար անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբավորման կազմակերպում, ինչպես նաև մասնակցություն այդպիսի գործողությանը, ահաբե-կիչների հավաքագրում, զինում, ուսուցանում, ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչա-կան խմբի ֆինանսավորում կամ այլ աջակցություն.
3) ահաբեկիչ` ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաս-տում կամ դրա կատարման փորձ կատարած անձ.
4) ահաբեկչության դեմ պայքար` ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխ-մանը, խափանմանը, հետևանքների նվազեցմանն ուղղված գործունեություն.
5) հակաահաբեկչական գործողություն` ահաբեկչական գործողության բացահայտմանը, կանխմանը, ինչպես նաև պետության շահերի և ֆիզիկական անձանց անվտանգության ապա-հովմանը, ահաբեկիչների վնասազերծմանը և ահաբեկչական գործողությունների հետևանքների նվազեցմանն ուղղված հատուկ միջոցառումներ.
6) հակաահաբեկչական գործողության իրականացման գոտի` տեղանքի առանձին հատ-վածներ, տրանսպորտային միջոց, շենք, շինություն, կառույց և դրանց հարող տարածքներ, որոնց սահմաններում անցկացվում է նշված գործողությունը.
7) պատանդ` պետությանը, կազմակերպությանը կամ առանձին անձանց որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով առևանգված կամ պահվող անձ:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում
Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա համագոր-ծակցում է օտարերկրյա պետությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինները
Ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորություն-ների շրջանակներում:
Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հանրապետական գործադիր մարմինը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմինը:
Ահաբեկչության դեմ պայքարին օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաննե-րում մասնակցում են նաև գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինները:
Հոդված 8. Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը
Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է ձևա-վորել հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական մարմինների ղեկավարները:
Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի կազմում կարող են ընդգրկվել նաև գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների ղեկավարներ:
Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականաց-նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, իսկ անմիջական ղեկավարումը` շտաբի պետը:
Ելնելով ահաբեկչական գործողության կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների բնույ-թից` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պետ է նշանակվում սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված հանրապետական գործադիր մարմիններից մեկի ղեկավարը:
Հոդված 9. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական
գործառույթները
Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինները օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում`
1) մշակում և իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտմանը, կանխ-մանը, խափանմանը, հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառների և պայմանների բացահայտմանը և վերացմանը նպատակաուղղված կազմակերպա-կան, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական և այլ միջոցառումներ.
2) ստեղծում են ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ.
3) մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը.
4) մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում առաջարկություններ` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին:
Հոդված 10. Աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարն իրականացնող մարմիններին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառա-վարման մարմինները, քաղաքացիներն ու կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից) պարտավոր են աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմիններին՝ իրենց պարտականությունները կատարելիս:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 11. Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգտագործվող
ուժերն ու միջոցները
Հակաահաբեկչական գործողություններն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության լիազորած պետական մարմինները` հատուկ ծառայությունների, ահա-բեկչության դեմ պայքարի` դրանց մասնագիտացված ստորաբաժանումների, այդ թվում` հակա-ահաբեկչական մարտական խմբերի ներգրավմամբ:
Հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված կար-գով կիրառվում են անհրաժեշտ զենք և հատուկ միջոցներ, տրանսպորտային, կապի և այլ նյութա-տեխնիկական միջոցներ:
Հոդված 12. Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտու
իրավական ռեժիմը
Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում հակաահաբեկչական գործողու-թյուններ իրականացնող անձինք իրավունք ունեն`
1) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու փողոցներում և ճանապարհներին տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու, տեղանքի առանձին հատվածներ և օբյեկտներ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, այդ թվում` դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսական հաստատություն-ների տրանսպորտային միջոցների մուտքը չթույլատրելու, քաղաքացիներին տեղանքի առանձին հատվածներից և օբյեկտներից հեռացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հեռացնելու.
2) ստուգելու քաղաքացիների (այդ թվում` պաշտոնատար անձանց) անձը հաստատող փաս-տաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում նրանց ինքնությունը պարզելու նպատակով միջոց-ներ ձեռնարկելու` ընդհուպ բերման ենթարկելով.
3) ձերբակալելու և հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետական մարմին-ներին կամ հատուկ ծառայություններին ներկայացնելու այն անձանց, ովքեր կատարել կամ փորձել են կատարել հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձանց օրինական պահանջ-ների խոչընդոտմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև գործողություններ` կապված հակա-ահաբեկչական գործողությունների իրականացման գոտի առանց թույլտվության ներթափանցելու կամ դրա փորձի հետ.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անարգել մուտք գործելու (ներթափանցելու) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպոր-տային միջոցներ (բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներին պատկանող շինությունների, տարածքների և տրանսպորտային միջոցների)` ահաբեկչական գործո-ղությունը կանխելու, ահաբեկչական գործողություն կատարած կամ ահաբեկչական գործողության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու համար.
5) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի մուտքի և ելքի պարագայում իրա-կանացնելու քաղաքացիների անձնական զննում, տեխնիկական միջոցների կիրառմամբ նրանց մոտ գտնվող առարկաների, տրանսպորտային միջոցների և նրանցով տեղափոխվող ապրանքների ստու-գում.
6) ծառայողական նպատակներով օգտագործելու կազմակերպությունների և ֆիզիկական ան-ձանց կապի միջոցները.
7) անհետաձգելի դեպքերում ծառայողական նպատակներով օգտագործելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները, բացառությամբ դիվանագի-տական և հյուպատոսական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկա-նող տրանսպորտային միջոցների:
Հոդված 13. Բանակցությունների վարումը ահաբեկիչների հետ
Քաղաքացիների կյանքի և առողջության, նյութական արժեքների պահպանման, ինչպես նաև առանց ուժի կիրառման ահաբեկչական գործողության կանխման հնարավորությունն ուսումնա-սիրելու նպատակով հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թույլատրվում է բանակցություններ վարել ահաբեկիչների հետ:
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարում է (են) միայն ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավարի կամ հակաահաբեկչական գործողությունն անմիջականորեն ղեկա-վարող պաշտոնատար անձի հատուկ լիազորած անձը (անձինք):
Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելը ահաբեկիչներին պատասխանատվությունից ազատելու հիմք կամ պայման չէ:
Հոդված 14. Հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության
սահմանափակումը
Արգելվում է հակաահաբեկչական գործողության մասին այնպիսի տեղեկատվության տարա-ծումը, որը`
1) բացահայտում է հակաահաբեկչական գործողության իրականացման հատուկ տեխնիկական եղանակներն ու գործելակերպը.
2) կարող է խոչընդոտել հակաահաբեկչական գործողության իրականացմանը և վտանգ ստեղ-ծել քաղաքացիների կյանքի և առողջության համար.
3) ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը.
4) տեղեկատվություն է պարունակում հակաահաբեկչական գործողությանը մասնակից պետա-կան մարմինների, հատուկ ծառայությունների և ահաբեկչության դեմ պայքարի` դրանց մասնագի-տացված ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև այդ գործողության իրականաց-մանն աջակցություն ցուցաբերած անձանց մասին:
Հոդված 15. Հակաահաբեկչական գործողության ավարտը
Հակաահաբեկչական գործողությունը համարվում է ավարտված, երբ ահաբեկչական գործո-ղությունը կանխված (խափանված) է և վերացված է հակաահաբեկչական գործողության իրակա-նացման գոտում քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 16. Ահաբեկչական գործողության հետևանքով պատճառված վնասի
փոխհատուցումը
Ահաբեկչական գործողության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատ-ճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետա-կան բյուջեի միջոցների հաշվին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով:
Հոդված 17. Ահաբեկչական գործողության հետևանքով տուժած անձանց սոցիալական
վերականգնումը
Ահաբեկչական գործողության հետևանքով տուժած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծառայությունների մատուցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նշված անձանց իրավական, հոգեբանական, բժշկական և այլ տիպի օգնություն ցուցաբերելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. Ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական
պաշտպանության երաշխիքները
Հանցագործություն չեն համարվում այն գործողությունները, որոնք կատարել են ահաբեկ-չության դեմ պայքարը իրականացնող պետական մարմինների պաշտոնատար անձինք և աշխա-տակիցները, ինչպես նաև վերջիններիս աջակցություն ցուցաբերած անձինք իրենց ծառայողական պարտականությունները իրավաչափորեն կատարելիս և ուղղված են եղել քաղաքացիների կյանքի և առողջության, սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից հասարակական և պետական անվտանգության ապահովմանը:
Իրավաչափ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունները կանոնակարգող նորմերի պահպանումով կատարված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն գործողությունները, որոնք կատարվել են ծառայողական պարտականություն-ների շրջանակներում կամ հասարակական պարտքը հատուցելիս և ուղղված են եղել քաղաքա-ցիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և պետական անվտանգությանը սպառնացող առավել նշանակալից վնասի կանխմանը, եթե տվյալ հանգամանքներում ծառայողական պարտականությունների կամ հասարակական պարտքի իրակա-նացման այլ հնարավորություններ չեն ընձեռվել:
Հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս օրենքով սահմանված հիմքերով և սահմաններում թույլատրվում է ահաբեկիչների կյանքին, առողջությանը և գույքին, ինչպես նաև այլ պահպանվող շահերին հարկադրված վնաս պատճառելը:
Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ազատվում են հակաահաբեկչական գործողություն իրակա-նացնելիս պատճառված վնասի համար պատասխանատվությունից:
Հոդված 19. Ահաբեկչության դեմ պայքարի մասնակից անձանց սոցիալական
պաշտպանության երաշխիքները
Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմինների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական մարմիններին աջակցություն ցուցաբերող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 20. Վերահսկողությունն ահաբեկչության դեմ պայքարի իրականացման
նկատմամբ
Ահաբեկչության դեմ պայքարի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
18 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-85