ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմի հետ
07 մարտի 2019

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմի հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով:

Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների:

Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:

Սիլվի Գիյոմը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է Ֆրանսիայից, «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբի անդամ, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ:

 

ԼՈՒՐԵՐ