Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքումակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:»:
Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2.Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-66-Ն