ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին
15 փետրվարի 2019

 

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: ԱԺ նախագահի և անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի միջև անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

ԼՈՒՐԵՐ