ԼՈՒՐԵՐ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախ է ժամանել
08 փետրվարի 2019

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:

Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների, պատգամավորների հետ:

ԼՈՒՐԵՐ