«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «գինենյութը,» բառը և նույն մասը «սպիրտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1)1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով` 

 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

գարեջուր

ներքին արտադրանքի

1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում`

1 լիտրի համար

70 

 

105

2204

խաղողի և այլ գինիներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 

ապրանքների

ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան

1լիտրի համար՝

100 դրամ

 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան

1լիտրի համար՝

150 դրամ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում`

1 լիտրի համար

500 

600

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի

1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում`

1 լիտրի համար

180

 

 

200

2207

էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

 

ապրանքների ներմուծման դեպքում`

1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600 
 

 

 

700

2208

սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիների

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 250 դրամ

 

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 600 դրամ

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ

մաքսային արժեք

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

500 դրամ

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

հում նավթ և նավթամթերք

1 տոննա

27000

271011

բենզին

1 տոննա

25000 դրամ

 

2710

դիզելային վառելիք

մաքսային արժեք

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար՝ 32500 դրամ

2711 (բացառու-թյամբ

2711 11-ի

և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000».

 

2) 2-րդ մասը «7.5 դրամով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի)» բառերով, իսկ «տոկոս» բառից հետո` «, ներառյալ`» բառով.

3) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 112000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 112000 Հայաստանի Հանրապետության դրամի:»:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:»:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «լրացված բեռնամաքսային հայտարարագրի» բառերը փոխարինել «արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-66-Ն