«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                             ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

                                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                            դեկտեմբերի 20-ին

 

 

                                                                            «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ

                            ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի  օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-149 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ),  նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ և Հայտնություն  (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:

 

Հոդված 2. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 3. Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:

 

Հոդված 5. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

 

Հոդված 6. Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշա­տակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին: 

 

Հոդված 7. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:

 

Հոդված 8. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 9. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 11. Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպա­նու­թյան բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 12. Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:

 

Հոդված 13. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 14. Երեխաների  իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 15.  Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:

 

Հոդված 16. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած­ների հիշատակի օր՝  նշվում է հունիսի 29-ին:

 

Հոդված 17. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

 

Հոդված 18. Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 19. Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:

 

Հոդված 20. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 21. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 22. Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 23. Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

 

Հոդված 24. Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաև  ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն  և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2018թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-93-Ն