ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

 

                                                                                                      ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

                                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                            դեկտեմբերի 20-ին

 

                                                                               ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ

                                                                            ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

                                                                                                           ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության 2002 թվականի ապրիլի  30-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1. Տնամերձ, բազմամյա տնկարկներով զբաղեցված, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից դրանց սեփականատերերի հրաժարվելու կամ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում այդ հողամասերն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են համայնքների սեփականությանը, ընդ որում՝ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, և նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետում 4-րդ ենթակետի 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետ.

1) «4.1/ բազմամյա տնկարկների մշակության նպատակով  վարձակա­լած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբա­նական անձանց՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.».

2) 9-րդ կետում «Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել  «Սույն հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետով և 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7) պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալած և այգի հիմնադրած օտարերկրյա քաղաքացիներին՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդա­կությամբ 8.1-ին ենթակետ.

«8.1) Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հողամասի հարկադիր օտարումը.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2018թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն