ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «7200.0 հազար դրամը» բառերը փոխարինել «12 000 000 ՀՀ դրամը» բառերով.
2) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 7-րդ մասում «չի տրամադրվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության դեպքի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«8. Արտոնագրի գործողության ժամկետում գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության դեպքում արտոնագրային վճար վճարողը պարտավոր է դիմել հարկային մարմին` արտոնագրի փոփոխության համար` վերադարձնելով արտոնագրի իր օրինակը: Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործունեության վայրի (ավտոտրանսպորտային միջոցի) փոփոխության ամսաթվից մինչև տվյալ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) ավարտը ներառող ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարողին է տրամադրում նոր արտոնագիր: Սույն մասում նշված արտոնագրի տրամադրման նպատակով սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան արտոնագրային վճարի վճարում չի կատարվում:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3.1-ին մասում «նոր սկսող» բառերից հետո լրացնել «(վերսկսող)» բառը, իսկ «սկսելու» բառից հետո` «(վերսկսելու)» բառը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4-րդ մաս.
«3.4. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս կիրառվում է Ստեփանակերտ քաղաքում` 0,5, շրջկենտրոններում և այլ վայրերում` 0,3 գործակից: Սույն մասով սահմանված գործակցի կիրառման արդյունքում արտոնագրային վճարի եռամսյակային չափը 1 000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճարը հաշվարկվում է 1 000 ՀՀ դրամի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետը հետաձգվում է» բառերը փոխարինել «3-րդ մասով սահմանված ժամկետները հետաձգվում են» բառերով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:
Հոդված 6. Օրենքի NN 1-5 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հոդված 7. Օրենքի N 6 հավելվածում «իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի» բառերը փոխարինել «կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի» բառերով:
Հոդված 8.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածի 1-ին տողով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) և Օրենքի N 1 հավելվածի 3-րդ տողով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք արտոնագրային վճար վճարող համարվելու համար առաջին անգամ դիմում-հայտարարությունները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում և արտոնագրային վճարը վճարում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 20 օրվա ընթացքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-88-Ն
Հավելված
«Արտոնագրային վճարների մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» Արցախի Հանրապետության օրենքի
«Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ
ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ
ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
NN |
Գործունեության տեսակները |
Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը |
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը`1 միավոր (հազար ՀՀ դրամ) |
||
ք. Ստեփանակերտում |
Շրջկենտրոններում |
այլ վայրերում |
|||
1. |
10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի, ավտոկրպակի, մոտոկրպակի, ավտոսայլակի, մոտոսայլակի միջոցով առևտրական գործունեություն |
խանութ, կրպակ, տաղավար, ավտոկրպակ, մոտոկրպակ, ավտոսայլակ, մոտոսայլակ |
20,0 |
18,0 |
10,0 |
2. |
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում, այդ թվում` |
|
|
|
|
1) |
ներհանրապետական փոխադրումներում |
x |
20,0 |
18,0 |
10,0 |
2) |
Հայաստանի Հանրապետության հետ կապված միջպետական փոխադրումներում |
x |
30,0 |
||
3. |
Բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում |
բեռնատարողություն (տ) |
7,0 |
5,0 |
3,0 |
4. |
Բնակչության պատվերով կատարվող` |
x |
15,0 |
5,0 |
2,0 |
4.1. |
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
4.2. |
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
4.3. |
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
4.4. |
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|
|
|
|
4.5. |
կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
4.6. |
հագուստի արտադրություն և նորոգում |
|
|
|
|
4.7. |
գլխարկների արտադրություն և նորոգում |
|
|
|
|
4.8. |
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
|
4.9. |
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
|
|
|
|
4.10. |
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում |
|
|
|
|
4.11. |
ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
|
|
|
|
5. |
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
x |
15,0 |
5,0 |
2,0 |
6. |
Լեզուների ուսուցման դասընթացներ |
x |
18,0 |
10,0 |
3,0 |
7. |
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
x |
18,0 |
10,0 |
3,0 |
8. |
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
9. |
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
10. |
Ստեղծագործական գործունեություն |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
11. |
Խնջույքավարների գործունեություն |
x |
35,0 |
10,0 |
3,0 |
12. |
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
13. |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
14. |
Դարբնոցային գործունեություն |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
15. |
Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
16. |
Թիթեղագործական գործունեություն |
x |
12,0 |
5,0 |
3,0 |
17. |
Զոդման գործունեություն |
x |
54,0 |
43,0 |
32,0 |
18. |
Խառատի գործունեություն |
x |
54,0 |
43,0 |
32,0 |
19. |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |
սենյակ |
10,0 |
5,0 |
3,0 |
Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
NN |
Գործունեության տեսակը |
Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը |
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը`1 միավորի (հազար ՀՀ դրամ) |
||
ք.Ստեփանակերտում |
Շրջկենտրոն-ներում |
այլ վայրերում |
|||
1. |
Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպում |
ավտոմատ |
15,0 |
12,0 |
9,0 |
2. |
Վարսավիրական ծառայությունների մատուցում |
x |
40,0 |
25,0 |
20,0 |
3. |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում |
x
ավտոմատ |
45,0 |
35,0 |
25,0 |
4. |
Համակարգչային խաղերի կազմակերպում |
մոնիտոր |
40,0 |
25,0 |
15,0 |
5. |
Բիլիարդ խաղի կազմակերպում |
խաղասեղան |
75,0 |
45,0 |
30,0 |
6. |
Սեղանի թենիս խաղի կազմակերպում |
խաղասեղան |
30,0 |
15,0 |
10,0 |
7. |
Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում |
ավտոմատ |
15,0 |
12,0 |
9,0 |
8. |
Մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների, հովերբորդների վարձույթ |
ավտոմեքենա, հեծանիվ, անվաչմուշկ, սկուտեր, հիրոսկուտեր, հովերբորդ |
54,0 |
32,0 |
21,0 |
Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը |
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
|
Անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
|
Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը |
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
Սկիզբը (ամիս) |
Ավարտը (ամիս) |
Գործունեության վայրը |
Արտոնագրային վճարի չափը (ՀՀ դրամ) |
Ստորագրությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը.
|
|
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 12 000 000 ՀՀ դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ներմուծում.
4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
5) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
7) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 000 ՀՀ դրամ և ավելի ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը):
Դիմումատուի ստորագրությունը` |
Հարկային մարմնի պետ` Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
«___» __________________ 20___ թ.
Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի հերթական համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը |
|
Պետական հաշվառման վկայականի համարը |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
Սկիզբը (ամիս) |
Ավարտը (ամիս) |
Գործունեության վայրը |
Արտոնագրային վճարի չափը |
Ստորագրությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը.
|
|
|
|
|
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գոր-ծունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 12 000 000 ՀՀ դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Արցախի Հանրապետության տարածք «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
5) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
7) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 000 ՀՀ դրամ և ավելի ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը):
Դիմումատուի ստորագրությունը` |
Հարկային մարմնի պետ` Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
«___» __________________ 20___ թ.
Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
Արցախի Հանրապետության հարկային մարմին
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______ ____ ______________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին __________________________________________________________________________ (անունը, ազգանունը) __________________հաշվառված ____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _____________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում կամ բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի կամ բեռնատար մեքենայի պետհամարանիշը.
Հարկային մարմնի պետ ________________________ _________________________ Կ.Տ. |
»: |