ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «իգ» կետում, 93.11-րդ և 93.13-րդ հոդվածների 1-ին մասերում «հեծանիվներ» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաներ,» բառերը` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա.1», «ա.2», «դ» (բացառությամբ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով), «ե», «է», «ժե», «ժթ», «ժթ.1» և «իգ» կետերով նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս Ստեփանակերտ քաղաքում լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից:
Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «գ», «դ», «ե», «է», «թ», «ժ», «ժե», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ» կետերով նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս շրջկենտրոններում և այլ վայրերում լրացուցիչ կիրառվում է 0,3 գործակից:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «32-ապատիկի չափով» բառերը փոխարինել «20-ապատիկի չափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 254-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
Ստեփանակերտ քաղաքի համար` 1,1.
շրջկենտրոնների համար` 0,9.
այլ վայրերի համար` 0,5:»:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում «1.6» թիվը փոխարինել «1,2» թվով:
Հոդված 6. Օրենքի 59.5-րդ հոդվածի «ա» կետում «4» թիվը փոխարինել «1» թվով:
Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածի`
1) «ա» կետում «2.0» թիվը փոխարինել «1,3» թվով.
2) «բ» կետում «1.5» թիվը փոխարինել «0,8» թվով.
3) «գ» կետում «1.0» թիվը փոխարինել «0,5» թվով:
Հոդված 8. Օրենքի 17.3-րդ գլխում`
1) վերնագիրը «ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ,» բառերով.
2) 93.11-93.14-րդ հոդվածներում «Հեծանիվների» բառերը փոխարինել «Մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների» բառերով:
Հոդված 9.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ 20 օրվա ընթացքում, Օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ժե» կետերով նախատեսված և «դ» կետով նախատեսված՝ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-87-Ն