ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետը, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում և սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող (իրականացված) ձեռնարկատիրական գործունեության առարկա:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 17-րդ կետի տասնչորսերորդ պարբերությունում «և վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի» բառերով, իսկ «կամ վարկային կազմակերպության» բառերից հետո լրացնել «կամ պետության ստեղծած հիմնադրամի» բառերը.
2) 28-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 33-րդ կետից հանել «ջրօգտագործողների ընկերությունների կողմից» բառերը:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց» բառերը:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ և երրորդ պարբերություններում «(վարկային կազմակերպությանը)» բառերից հետո լրացնել «կամ պետության ստեղծած հիմնադրամին» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետով նախատեսված ավելացված արժեքի հարկի արտոնությունից օգտվող հարկ վճարողները կնքված պայմանագրերի համաձայն շարունակում են օգտվել արտոնությունից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-86-Ն