ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Մինչև հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվներն ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումն սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում «հեռահաղորդակցության» բառից առաջ լրացնել «էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի`
1) առաջին պարբերությունում «իրականացնողների» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների)» բառերը, իսկ «10 տոկոսը» բառերից հետո` «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար` ներդրման ընդհանուր արժեքի 20 տոկոսը» բառերը.
2) չորրորդ պարբերությունում «հիմնական միջոցների ձեռքբերմանը (կառուցմանը)» բառերը փոխարինել «հիմնական միջոցների, հողամասերի և (կամ) կենսաբանական ակտիվների ձեռքբերմանը (կառուցմանը, փոխակերպմանը)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 45.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.
«Շահութահարկի դրույքաչափի փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա ընթացքում սույն մասով սահմանված կանխավճարների մուծումները համամասնորեն բարձրացվում կամ նվազեցվում են:».
2) 8-րդ մասում «վերադարձման ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքի» բառերը.
3) 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մաս.
«8.1. Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև հարկային մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են և ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար ներդրման ընդհանուր արժեքի 20 տոկոսը չգերազանցելու դրույթը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-84-Ն