ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 20-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 20.2-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասեր.
«5.1. Հավաստագրի գործողության ժամկետում գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողը կարող է դիմել հարկային մարմին` հավաստագրի գործողության կասեցման համար` վերադարձնելով հավաստագրի իր օրինակը: Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից մինչև հավաստագրով ներառված ժամկետի ավարտը կասեցնում է հավաստագրի գործողությունը:
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասում նշված հարկ վճարողները գործունեությունը վերսկսելիս առնվազն մեկ աշխատանքային օր առաջ դիմում են հարկային մարմին` հավաստագրի գործողությունը կասեցումից հանելու նպատակով: Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնությունից չօգտված ամիսների համար հարկ վճարողին տրամադրում է նոր հավաստագիր:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-83-Ն