Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին

                                                                                                     ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

                                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                              դեկտեմբերի 20-ին

 

 

                                                                                   ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ

                                                                                       ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.

1. Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ժամկետներում ունեն շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների), տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ապառքներ, տույժեր և (կամ) տուգանքներ, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքներ (բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար սահմանված տուգանքների), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջների խախտման համար սահմանված տուգանքներ (այսուհետ` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն):

2. Սույն օրենքը տարածվում է նաև հարկ վճարողների այն հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վրա, որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

 

Հոդված 2.

1. Այն հարկ վճարողները, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն հաշվարկված ու չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` ստուգման ակտերով), ապառքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվում են հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից և տուգանքներից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

2. Այն հարկ վճարողները, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ունեն հաշվարկված ու չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` ստուգման ակտերով), ապառքներն ու տուգանքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվում են հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

3. Այն հարկ վճարողները, որոնք մինչև 2019 թվականի մարտի 1-ը հարկային մարմիններ կներկայացնեն մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկ-հաշվետվու­թյուններ (այդ թվում` ճշտված), և սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցով ու կարգով կմարեն դրանց հետևանքով առաջացող ապառքներն ամբողջությամբ և մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի 10 տոկոսը, կազատվեն հաշվարկ-հաշվետվություն­ների (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում հաշվարկվող տույժերի 90 տոկոսից և տուգանքներից: Սույն մասին համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործա­կալ­ների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար:

4. Սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում նշված` 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո փաստացի գործունեություն չիրականա­ցրած հարկ վճարողներն ազատվում են 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած (այդ թվում` ստուգման ակտերով) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքները, հաշվարկված և չվճարված տույժերն ու տուգանքները, գործունեության չիրականացման ժամանակա­հատ­վածում հաշվարկված և չվճարված շահութահարկի ու եկամտահարկի կանխավճարները (այդ թվում` նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները) և հաստատագրված վճարները վճարելու պարտավորությունից, այդ թվում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Սույն մասը չի տարածվում նախաքննության մարմնում չավարտված քրեական գործերով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող հարկ վճարողների վրա, ինչպես նաև այն հարկ վճարողների վրա, որոնց վերաբերյալ  ներկայացված են սնանկացման հայցեր:

 

Հոդված 3.

1. Հարկային մարմինը մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող հարկ վճարողներին փոստային կապի ծառայության (հետադարձ ծանուցմամբ) կամ անհատական հանձնման միջոցով տրամադրում է ծանուցում` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույց կնքելու և սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորության մասին:

2. Ծանուցումն ուղարկվում է կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի կամ հարկային մարմնին հայտնի՝ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) այլ հասցեով:

3. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն ստորագրությամբ հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջը) կամ վերջինիս ներկայացուցչին:

 

Հոդված 4.

1. Հարկ վճարողները կարող են մինչև 2019 թվականի մարտի 1-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ձևով չծանուցված հարկ վճարողի պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) կարող են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմել մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակացույցի մարման վերջնաժամկետը:

 

Հոդված 5.

1. Հարկային մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս հետ կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները հետևյալ կարգով.

1) մինչև 4 000 000 ՀՀ դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ տասներկուերորդ մասը: Հարկ վճարողը պարտավորվում է նաև սույն կետով սահմանված ժամանակացույցի ավարտին չունենալ ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ.

2) 4 000 000 ՀՀ դրամ և ավելի (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քսանչորսերորդ մասը: Հարկ վճարողը պարտավորվում է նաև սույն կետով սահմանված ժամանակացույցի ավարտին չունենալ ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ.

3) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարկ վճարողները, կախված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարի մեծությունից, ըստ սահմանված ժամանակա­ցույցի մարում են գումարները սկսած հաշվառման վայրի հարկային մարմին դիմելու ամսվանից մինչև սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր ամիս հավասարաչափ վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարը` առանց արտոնության գումարի: Հարկ վճարողը պարտավորվում է նաև սույն կետով սահմանված ժամանակացույցի ավարտին չունենալ ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ:

2. Եթե հարկ վճարողի հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցը կնքելուց հետո դիմում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը համապատասխան կատարողական թերթը վերադարձնելու և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն կատարողական վարույթն ավարտելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում՝ հարկային մարմնի դիմումով ավարտված կատարողական վարույթների վրա չի տարածվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջը:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց է ներկայացնում դատարան, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում տասնօրյա ժամկետում կատարողական թերթը ներկայացնում է կատարման:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող ճշտված հաշվարկ-հաշվետվություններ ներկայաց­վելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ տասնօրյա ժամկետում իրականացվում են ուսումնասիրություններ:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից ժամանակացույցում չընդգրկված ժամանակահատվածների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինը կարող է կիրառել օրենքով սահմանված՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավո­րու­թյուն­ների հարկադիր կատարման այլ միջոցներ:

 

 

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ ներկայացվել են բռնագանձման հայցեր, կարող են հարկային մարմնի հետ կնքել հաշտության համաձայնություն:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2018թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-82-Ն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

«Հարկային և այլ պարտադիր վճարների

 գծով արտոնություններ սահմանելու մասին»

Արցախի Հանրապետության օրենքի

 

Ց Ա Ն Կ

2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո փաստացի գործունեություն

չիրականացրած, հարկային և այլ պարտադիր վճարների գծով

պարտավորություններ ունեցող հարկ վճարողների

 

Հ/հ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը (ֆիզիկական

անձի անունը, ազգանունը), կազմակերպաիրավական տեսակը

Հարկային և այլ պարտա­դիր վճար­ների գծով պարտա­վորու­թյուն­ներ (հազար դրամներով)

  1.  

90020527

«Էլվարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

243,218.7

  1.  

90017558

«Բելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

96,317.0

  1.  

90020354

«Ռոյալ գրուպ» սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերություն

50,413.5

  1.  

90012727

«Արտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

35,007.3

  1.  

90027148

«Թելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

26,374.2

  1.  

90010884

«Էլիտա 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

20,377.8

  1.  

90003365

«Շինանյութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

18,438.7

  1.  

90022823

«Սի ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

16,334.4

  1.  

90026206

«Լին-Լի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

16,153.7

  1.  

90020913

«Կենցաղի տուն» սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերություն

15,679.3

  1.  

90016358

«Դելտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

14,016.8

  1.  

90014208

«Տիտան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

13,788.7

  1.  

90015605

«Շեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

11,059.4

  1.  

90002655

«Սարգսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

10,330.7

  1.  

90018715

«Արին Բերդ» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերություն

10,113.5

  1.  

90072886

«Ենգիբարյան» փակ բաժնետիրական ընկերություն

8,671.8

  1.  

90029548

«Կինոթատրոն Ռոսիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

7,850.2

  1.  

90024536

«Հակոբյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

7,520.0

  1.  

90014781

«Թ-77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

6,440.3

  1.  

90016691

«Պրոմստրոյ» սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերություն

5,470.2

  1.  

90422435

Անհատ ձեռնարկատեր Մնացականյան Ժիրայր Շամիրի

4,820.3

  1.  
 

Քալանթարյան Սերգեյ

4,314.7

  1.  

90024829

«Նաջարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

4,078.2

  1.  

08804232

Ա. Կարապետյանի «Արծիվ» անհատական ձեռնարկություն

3,781.1

  1.  

90026771

«Արթ բիզնես» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերություն

3,757.2

  1.  

90421166

Անհատ ձեռնարկատեր Կիրոյան Գոհար Էդուարդի

3,671.2

  1.  

90024304

«Վահրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

3,625.5

  1.  

90027707

«Կամուրջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

3,546.6

  1.  

90027646

«Դա-Տի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

3,446.6

  1.  

90026497

«Գրիշա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

3,235.3

  1.  

90429064

Անհատ ձեռնարկատեր Ավետիսյան Էդուարդ Վլադիմիրի

3,202.0

  1.  

90022919

«Էլ մետ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2,667.6

  1.  

90021615

«Օկնա ի դվերի» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերություն

2,345.6

  1.  

90016992

«Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2,085.0

  1.  

90423489

Անհատ ձեռնարկատեր Դոլուխանյան Ռոմիկ Վլադիմիրի

2,035.4

  1.  

91086191

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Հովիկ Ռադիկի

1,673.3

  1.  

90025787

«Ֆավորիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,607.1

  1.  

90417066

Անհատ ձեռնարկատեր Սողոմոնյան Ռուզաննա Վալերիկի

1,589.3

  1.  

90213625

«ԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,578.2

  1.  

90028657

«Վրեժ Մանգասարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,562.2

  1.  

90422821

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Աշոտ Լեոնիդի

1,553.1

  1.  

90017454

««Հուստինիան» Իրավաբանական ընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն

1,530.5

  1.  

10001839

«Փեփրոնե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,362.5

  1.  

90019108

«ԱՍՍԱ» արտադրական կոոպերատիվ

1,338.2

  1.  

90020887

«Օկտավա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,318.8

  1.  

90340087

‹‹Տեղական խոհանոց›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,288.0

  1.  

90210747

«Դադամյան և որդիներ» արտադրական կոոպերատիվ

1,203.4

  1.  

90428407

Անհատ ձեռնարկատեր Բաբայան Էրիկ Արտուրի

1,197.1

  1.  

90014696

«Էլիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,117.4

  1.  

90411602

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Արմեն Մուրադի

1,088.1

  1.  

90027585

«Վիվա-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1,057.8

  1.  

90408428

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Արմեն Էդուարդի

990.8

  1.  

90016933

Ամերիկայի «Արմենիան թեքնոլոջի գրուփ» առանձնացված ստորաբաժանում

976.4

  1.  

90422211

Անհատ ձեռնարկատեր Աղալյան Արամ Անդրանիկի

956.9

  1.  

90408204

Անհատ ձեռնարկատեր Վանյան Յուրի Բաբկենի

925.8

  1.  

90432875

Անհատ ձեռնարկատեր Գալստյան Ռոմելա Ալեքսանդրի

809.4

  1.  

90431667

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Սամվել Հակոբի

781.9

  1.  

90409884

Անհատ ձեռնարկատեր Պողոսյան Վալերիկ Արտիկի

739.9

  1.  

90433113

Անհատ ձեռնարկատեր Միքայելյան Արթուր Ռոմանի

736.3

  1.  

90423249

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Էրիկ Ռուդոլֆի

711.6

  1.  

90029444

«Առաքելյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

693.3

  1.  

90024312

«Հայր և որդի Պետրոսյաններ» սահմանա­փակ պատասխանատվությամբ ընկերություն

683.3

  1.  

92101527

Անհատ ձեռնարկատեր Առստամյան Կարեն Էդուարդի

683.3

  1.  

90745664

Անհատ ձեռնարկատեր Հայրապետյան Սուրիկ Սադըխի

668.5

  1.  

80000554

Անհատ ձեռնարկատեր Հասրաթյան Սեյրան Առաքելի

659.8

  1.  

90746779

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Մհեր Ռաֆայելի

650.9

  1.  

91087985

Անհատ ձեռնարկատեր Բադալյան Արտուր Արայիկի

648.5

  1.  

90028838

«Արմ պրոգրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

589.8

  1.  

90024853

«Արդի տեխնոլոգիաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

562.2

  1.  

92101407

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Արայիկ Համլետի

533.5

  1.  

90026377

«Գանչա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

515.2

  1.  

90434012

Անհատ ձեռնարկատեր Բաբայան Ռիտա Միքայելի

511.7

  1.  

90423411

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Վիգեն Վարուժի

473.4

  1.  

90029521

«Ինթըրնեյշնլ դիվելըփմենթ ընդ քոնսթրաքշըն» փակ բաժնետիրական ընկերության Արցախի մասնաճյուղ

452.7

  1.  

90425201

Անհատ ձեռնարկատեր Իսրայելյան Աշոտ Վալերիի

442.3

  1.  

90434191

Անհատ ձեռնարկատեր Միքայելյան Վարսիկ Լևոնի

428.5

  1.  

90434039

Անհատ ձեռնարկատեր Շախունց Արամ Մելորդի

427.5

  1.  

90213212

«Արամ-Անի» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերություն

425.9

  1.  

90213753

«Վեհ-Արմ-Զար» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերություն

421.9

  1.  

90015312

«Արաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

411.0

  1.  

90429237

Անհատ ձեռնարկատեր Կարապետյան Առնոդիկ Գուրգենի

410.3

  1.  

90433662

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Վիկտորյա Հովսեփի

402.3

  1.  

91423685

Անհատ ձեռնարկատեր Դադալյան Արթուր Հրանտի

377.6

  1.  

90426119

Անհատ ձեռնարկատեր Պողոսյան Արմեն Ալեքսեյի

370.2

  1.  

90142557

«Էդուարդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

349.7

  1.  

91086236

Անհատ ձեռնարկատեր Մելժումյան Կարեն Էդուարդի

349.6

  1.  

90436809

Անհատ ձեռնարկատեր Ալլահվերդյան Կարեն Վովայի

348.0

  1.  

90746795

Անհատ ձեռնարկատեր Աղաջանյան Սամվել Յուրիկի

333.4

  1.  

90427207

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Արմեն Սամվելի

316.1

  1.  

 

Գալստյան Վարազդատ

315.4

  1.  

90422968

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Էդլենա Ռուդիկի

306.7

  1.  

90748276

Անհատ ձեռնարկատեր Բաղրյան Ալիք Համլետի

293.6

  1.  

90013101

«Վեկտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

287.0

  1.  

90025805

«Արման Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

268.0

  1.  

90423129

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Արամ Ալեքսեյի

266.6

  1.  

90747531

Անհատ ձեռնարկատեր Սողոյան Սեյրան Խանաևի

263.8

  1.  

90026627

«Պեգաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

258.0

  1.  

90027284

«Վաճառ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

244.1

  1.  

90027654

«Նախագիծ-շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

223.1

  1.  

91427582

Անհատ ձեռնարկատեր Սևումյան Վիլեն Հենրիխի

220.3

  1.  

90023216

«Մարիամ կոլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

212.0

  1.  

90429442

Անհատ ձեռնարկատեր Գասպարյան Դավիթ Սամվելի

204.2

  1.  

90433827

Անհատ ձեռնարկատեր Բաբայան Արևիկ Սամվելի

203.5

  1.  

90023722

«Ալեքսանդր Գոլդ» փակ բաժնետիրական ընկերություն

201.9

  1.  

90018542

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասնաճյուղ

201.3

  1.  

90434803

Անհատ ձեռնարկատեր Սահակյան Էրիկ Կամսարի

175.7

  1.  

90436636

Անհատ ձեռնարկատեր Ջալավյան Բորիս Աշոտի

174.8

  1.  

80001429

Անհատ ձեռնարկատեր Սաֆարյան Նարինե Հայկի

169.8

  1.  

90010713

«Կանանցից հեռու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

158.2

  1.  

91429167

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Արարատ Բահատուրի

153.5

  1.  

90428759

Անհատ ձեռնարկատեր Թադևոսյան Աշոտ Համբարձումի

144.6

  1.  

90434063

Անհատ ձեռնարկատեր Չալյան Արաքսյա Յուրիի

142.0

  1.  

90427748

Անհատ ձեռնարկատեր Գալստյան Վարյա Աշոտի

135.1

  1.  
 

Պետրոսյան Գեղամ

130.0

  1.  

90430741

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Գոհար Համլետի

126.5

  1.  

90426668

Անհատ ձեռնարկատեր Առստամյան Ռոբերտ Վլադիմիրի

124.2

  1.  

90022669

«Միջևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

118.4

  1.  

90426548

Անհատ ձեռնարկատեր Ստեփանյան Սամվել Համլետի

118.4

  1.  

90436146

Անհատ ձեռնարկատեր Հակոբյան Ֆելիքս Սերյոժայի

116.8

  1.  

90024235

«Քլոթ մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

114.7

  1.  

90419791

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Հակոբ Ալեքսանդրի

110.8

  1.  

90434313

Անհատ ձեռնարկատեր Ջաբիյան Արմեն Վալերիի

97.6

  1.  

90438804

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Վաչիկ Հրաչի

96.0

  1.  

90432153

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Էլզա Հրաչիկի

95.7

  1.  

90430699

Անհատ ձեռնարկատեր Համբարձումյան Վրեժ Վահանի

95.1

  1.  

90431608

Անհատ ձեռնարկատեր Մարտիրոսյան Գոհար Բորիկի

94.0

  1.  

91764751

Անհատ ձեռնարկատեր Խաչատուրյան Սուսաննա Ռոբերտի

93.8

  1.  

90016211

«Նոր սերունդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

93.3

  1.  

91429116

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Արմեն Ակսելի

92.1

  1.  

90407236

Անհատ ձեռնարկատեր Բալայան Սյուզաննա Համլետի

90.3

  1.  

90428527

Անհատ ձեռնարկատեր Գասպարյան Մարատ Օլեգի

88.9

  1.  

91089362

Անհատ ձեռնարկատեր Բեկնազարյան Արման Սերգեյի

88.9

  1.  

90428895

Անհատ ձեռնարկատեր Կարապետյան Հայկ Վլադիմիրի

87.3

  1.  

91087324

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Ռուզաննա Սահակի

83.3

  1.  

90434409

Անհատ ձեռնարկատեր Զաքարյան Արմեն Գեորգիի

82.7

  1.  

90010902

«Ասպար ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

81.9

  1.  

90434228

Անհատ ձեռնարկատեր Զաքարյան Նունե Բարմենի

73.1

  1.  
 

Պետրոսյան Էրիկ

73.0

  1.  

90437431

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Հովիկ Համլետի

67.8

  1.  

90435143

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Արթուր Հրանտի

67.0

  1.  

90140594

«Հայրապետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

64.7

  1.  

90420208

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Ժիրայր Յուրիի

61.2

  1.  

91087204

Անհատ ձեռնարկատեր Հայրիյան Նելյա Մկրտիչի

59.2

  1.  

90019433

«Սենյորա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

58.5

  1.  

91087796

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Արթուր Ռոբերտի

58.0

  1.  

92101724

Անհատ ձեռնարկատեր Պողոսյան Լուսինե Ժորիկի

57.0

  1.  

90073846

«Ալվարդ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

56.8

  1.  

90437269

Անհատ ձեռնարկատեր Աբրահամյան Սամվել Ռոբերտի

55.6

  1.  

90434718

Անհատ ձեռնարկատեր Առստամյան Սաթիկ Գալուստի

55.0

  1.  

80002706

Անհատ ձեռնարկատեր Թևանյան Սվետլանա Սուրիկի

54.4

  1.  

90436463

Անհատ ձեռնարկատեր Լալայան Բելա Լաերտի

53.6

  1.  

91084979

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Գագիկ Ռոմայի

53.4

  1.  

90424481

Անհատ ձեռնարկատեր Բարխուդարյան Արմեն Ռոմայի

52.8

  1.  

90424894

Անհատ ձեռնարկատեր Դավթյան Արայիկ Յաշայի

50.1

  1.  
 

Ասատրյան Վարդան

46.0

  1.  

90435985

Անհատ ձեռնարկատեր Զախարյան Նանար Հենրիկի

43.7

  1.  

90428346

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Սեդրակ Միքայելի

42.8

  1.  

10001021

«Կապի հանգույց» բյուջետային ձեռնարկություն

41.0

  1.  

90425295

Անհատ ձեռնարկատեր Թավադյան Արարատ Վալերիի

40.8

  1.  

90748971

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Սուսաննա Ապրեսի

37.4

  1.  

90427439

Անհատ ձեռնարկատեր Լալայան Դավիթ Մանվելի

35.5

  1.  

90428389

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Ալեքսեյ Շահենի

34.5

  1.  

90432438

Անհատ ձեռնարկատեր Սողոմոնյան Լյուդմիլա Գրիգորիի

33.4

  1.  

91430346

Անհատ ձեռնարկատեր Պետրոսյան Ալինա Ալեքսեյի

32.9

  1.  

90013032

«Դիանիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

32.0

  1.  

90019279

«Ստելա-Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

31.9

  1.  

90431848

Անհատ ձեռնարկատեր Բաբայան Ռայա Արարատի

30.8

  1.  

90431563

Անհատ ձեռնարկատեր Միրզոյան Ռիտա Կիմայի

28.8

  1.  

90436705

Անհատ ձեռնարկատեր Միրզոյան Սուսաննա Ալբերտի

26.3

  1.  

90006699

«Ասրիյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

24.5

  1.  

90011285

«Աղբյուր» փակ բաժնետիրական ընկերություն

24.1

  1.  

90436455

Անհատ ձեռնարկատեր Բաղդասարյան Վրեժ Ադամի

23.2

  1.  

90431049

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Հարություն Անատոլիի

22.9

  1.  

90429719

Անհատ ձեռնարկատեր Աբրահամյան Արտիկ Նիկոլայի

22.1

  1.  

90435617

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Ինեսսա Վոլդեմարի

22.1

  1.  

91428894

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Արամ Ռոմիկի

20.8

  1.  

90408684

Անհատ ձեռնարկատեր Ավագյան Վազգեն Բեյբուդի

20.8

  1.  

90016805

«4*4» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

20.5

  1.  

90747824

Անհատ ձեռնարկատեր Ալլահվերդյան Անահիտ Գրիգորիի

20.3

  1.  

90748164

Անհատ ձեռնարկատեր Գալստյան Նունե Ժուկովի

19.8

  1.  

90017145

«Իոսիֆ և որդիներ» փակ բաժնետիրական ընկերություն

19.4

  1.  

90024906

«Մակրոգեյմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

17.5

  1.  

90002887

«Ապրես» արտադրական կոոպերատիվ

16.9

  1.  

90426495

Անհատ ձեռնարկատեր Աբաղյան Արայիկ Սպարտակի

16.7

  1.  
 

Ալեքսանյան Վարդան

16.0

  1.  

90430432

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Գոհար Հրանտի

15.7

  1.  
 

Դանիելյան Ռաջ

15.0

  1.  

90017523

«AG» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

14.7

  1.  

90437708

Անհատ ձեռնարկատեր Ծատրյան Օքսաննա Արամայիսի

13.4

  1.  

90431073

Անհատ ձեռնարկատեր Զաքարյան Անդրանիկ Մավրիկի

13.2

  1.  

90429493

Անհատ ձեռնարկատեր Մանգասարյան Գենադի Իսայի

13.1

  1.  

90435753

Անհատ ձեռնարկատեր Պետրոսյան Պյոտր Արկադիի

13.1

  1.  

90440547

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Արթուր Արամայիսի

12.6

  1.  

90028769

«Դիքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

12.1

  1.  

90001069

«Անդրանիկ» արտադրական կոոպերատիվ

10.8

  1.  

90401807

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Աշոտ Վանիի

10.1

  1.  

90439522

Անհատ ձեռնարկատեր Ավետիսյան Հովիկ Յուրիի

10.0

  1.  

80003107

Անհատ ձեռնարկատեր Մելքոնյան Դավիթ Սուրենի

9.9

  1.  

90433611

Անհատ ձեռնարկատեր Հայրապետյան Սամվել Ալեքսանդրի

9.6

  1.  

90410565

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Կարեն Համլետի

9.1

  1.  
 

Ավագյան Էռնիկ Վլադիմիրի

9.0

  1.  

90433481

Անհատ ձեռնարկատեր Հակոբյան Ամալյա Սուրենի

8.3

  1.  

90439179

Անհատ ձեռնարկատեր Միլոնյան Արթուր Վաչագանի

8.1

  1.  

90433638

Անհատ ձեռնարկատեր Գաբրիելյան Նաիրա Նիկոլայի

7.8

  1.  

90439866

Անհատ ձեռնարկատեր Բաղրյան Դավիթ Կամոյի

7.8

  1.  

90435204

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Կարինե Վիտալիի

7.5

  1.  

90431659

Անհատ ձեռնարկատեր Գասպարյան Արամայիս Սուրենի

6.4

  1.  

90433774

Անհատ ձեռնարկատեր Հայրապետյան Զարիֆա Նիկոլայի

6.4

  1.  

90438306

Անհատ ձեռնարկատեր Ամիրջանյան Զոյա Ալեքսանդրի

5.9

  1.  

90429314

Անհատ ձեռնարկատեր Գալստյան Կարինե Գալուստի

5.2

  1.  

90431185

Անհատ ձեռնարկատեր Առստամյան Լուսինե Հենրիխի

5.1

  1.  

90024174

«Ասկլեպիուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

5.0

  1.  

90432704

Անհատ ձեռնարկատեր Ներսիսյան Կարինե Բորիկի

5.0

  1.  

90434958

Անհատ ձեռնարկատեր Առուշանյան Արմեն Գրիգորիի

5.0

  1.  

90009044

«Պրիզմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

4.9

  1.  

90434004

Անհատ ձեռնարկատեր Լալայան Կարեն Արտոյի

4.6

  1.  

90422872

Անհատ ձեռնարկատեր Վարդանյան Ժասմեն Իսայի

4.5

  1.  

90437828

Անհատ ձեռնարկատեր Դադայան Ծովինար Նիկոլայի

3.5

  1.  

90432747

Անհատ ձեռնարկատեր Հովհաննեսյան Աշոտ Սուրենի

3.4

  1.  

90434657

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Անդրեյ Արմենի

3.3

  1.  

90432411

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Էլլադա Էդուարդի

3.2

  1.  

90426186

Անհատ ձեռնարկատեր Ադամյան Մարգուշա Մանթաշի

3.1

  1.  

90431331

Անհատ ձեռնարկատեր Հակոբյան Միհրան Արկադիի

3.1

  1.  

90429306

Անհատ ձեռնարկատեր Մելքումյան Գայանե Մհերի

3.0

  1.  

90028098

«Հարությունյան եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2.9

  1.  

90428415

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Մերի Լյուդվիկի

2.7

  1.  

90426308

Անհատ ձեռնարկատեր Իշխանյան Արմիդա Ալեքսանդրի

2.7

  1.  

90433707

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Ծովինար Կարապետի

2.7

  1.  

90432995

Անհատ ձեռնարկատեր Հայրիյան Արզիկ Վաչագանի

2.6

  1.  

90437913

Անհատ ձեռնարկատեր Կարապետյան Մարատ Մանվելի

2.5

  1.  

90020407

«Մայքրոքաթ դայմոնդս» փակ բաժնետիրական ընկերություն

2.3

  1.  

90006158

«Մարկոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2.1

  1.  

90431435

Անհատ ձեռնարկատեր Անտոնյան Սուսաննա Վարոնի

1.9

  1.  

80000658

Անհատ ձեռնարկատեր Տեր-Մինասյան Աստղիկ Սիմոնի

1.9

  1.  

90423643

Անհատ ձեռնարկատեր Մկրտչյան Սաթիկ Սերգեյի

1.8

  1.  

91421303

Անհատ ձեռնարկատեր Այդինյան Վալերի Սարգիսի

1.8

  1.  

90408625

Անհատ ձեռնարկատեր Պողոսյան Արմեն Էդիկի

1.7

  1.  

90417599

Անհատ ձեռնարկատեր Հայրապետյան Արայիկ Դրաստամատի

1.6

  1.  

90405619

Անհատ ձեռնարկատեր Հուռումյան Ռուդոլֆ Սերգեյի

1.5

  1.  

90431211

Անհատ ձեռնարկատեր Սահակյան Սերգեյ Ռուդոլֆի

1.5

  1.  

90426934

Անհատ ձեռնարկատեր Բաբայան Նինա Ահարոնի

1.3

  1.  

90438589

Անհատ ձեռնարկատեր Իշխանյան Հովիկ Սուրենի

1.3

  1.  

90425545

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Սուսաննա Իվանի

1.2

  1.  

90030013

«Դավթյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1.1

  1.  

90431323

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Ստելլա Իվանի

1.1

  1.  

90404608

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Վագիֆ Վաղարշակի

0.8

  1.  

90026273

«Վանեսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

0.8

  1.  

90430922

Անհատ ձեռնարկատեր Դանիելյան Աշոտ Լևոնի

0.7

  1.  

90408479

Անհատ ձեռնարկատեր Ավանեսյան Լիդա Գուրգենի

0.5

  1.  

90427961

Անհատ ձեռնարկատեր Խաչատրյան Բորիս Բահատուրի

0.5

  1.  

90426814

Անհատ ձեռնարկատեր Բալայան Սերգեյ Ռաշիդի

0.5

  1.  

90427567

Անհատ ձեռնարկատեր Ծատրյան Սուրեն Վալերիի

0.5

  1.  

90439874

Անհատ ձեռնարկատեր Տեր-Սահակովա Արաքսյա Բորիսի

0.5

  1.  

90015054

«Թամարա» փակ բաժնետիրական ընկերություն

0.4

  1.  

90027337

«Ապառաժ երիտասարդական միություն» հասարակական կազմակերպություն

0.4

  1.  

90422608

Անհատ ձեռնարկատեր Բաղդասարյան Իննա Վալերիի

0.4

  1.  

90440289

Անհատ ձեռնարկատեր Դավթյան Արմենուհի Համլետի

0.4

  1.  

90342316

«Ռենեսանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

0.4

  1.  

90015664

««Ավանդույթ» հասարակա-մշակույթային կենտրոն» հասարակական կազմակերպություն

0.3

  1.  

90024416

«Արցախի կանայք» հասարակական կազմակերպություն

0.3

  1.  

90027422

«ԻԷԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

0.3

  1.  

90020285

«Ավե Մարիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

0.3

  1.  

90421355

Անհատ ձեռնարկատեր Բաղրյան Աիդա Գրիգորի

0.3

  1.  

90422512

Անհատ ձեռնարկատեր Սևոյան Համլետ Էդուարդի

0.3

  1.  

90430278

Անհատ ձեռնարկատեր Հարությունյան Արթուր Վլադիմիրի

0.3

  1.  

90433886

Անհատ ձեռնարկատեր Մնացականյան Ինգա Սիմոնի

0.3

  1.  

90435058

Անհատ ձեռնարկատեր Գևորգյան Կարեն Արկադիի

0.3

  1.  

90437852

Անհատ ձեռնարկատեր Հակոբյան Աշոտ Ռոբերտի

0.3

  1.  

91429228

Անհատ ձեռնարկատեր Աղաբեկյան Սենորիկ Սերգեյի

0.3

  1.  

90024424

«Ալֆա և օմեգա» հասարակական կազմակերպություն

0.2

  1.  

90015347

«Մարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

0.2

  1.  

90422563

Անհատ ձեռնարկատեր Մարտիրոսյան Ռուլետա Արշակի

0.2

  1.  

90429674

Անհատ ձեռնարկատեր Ղահրամանյան Կարինե Ավետիկի

0.2

  1.  

90431238

Անհատ ձեռնարկատեր Իսրայելյան Անաիդա Սուրենի

0.2

  1.  

90436189

Անհատ ձեռնարկատեր Ղևոնդյան Արթուր Ռազմիկի

0.2

  1.  

90436721

Անհատ ձեռնարկատեր Գրիգորյան Նորայր Արարատի

0.2

  1.  

90437114

Անհատ ձեռնարկատեր Մինասյան Կարեն Վլադիմիրի

0.2

  1.  

90437647

Անհատ ձեռնարկատեր Սարգսյան Էրիկ Միքայելի

0.2

  1.  

90438493

Անհատ ձեռնարկատեր Ենգիբարյան Կարինե Գեորգիի

0.2

                                             Ընդամենը

737,867.2