ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

                                                                               ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

                                                                                          6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

                                                                                2018Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Նիստին ներկա է Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը:

11.00

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ: Այսօր Ազգային  անվտանգության ծառայողի մասնագիտական տոնն է, և Ազգային ժողովի մուտքից կարելի էր արդեն մեր անվտանգության ծառայողների տոնական կեցվածքից պատկերացնել: Ուզում եմ բոլորիս անունից շնորհավորել այդ համակարգում աշխատող մեր բոլոր հայրենակիցներին և վետերաններին և բոլորին ցանկանալ հաջողություններ այդ բարդ ու պատասխանատու գործում: Շնորհավորենք:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք երկրորդ անգամ ենք հերթական լիագումար նիստ հրավիրում և ամենայն հավանականությամբ, այսօր եզրափակիչ նիստը կլինի ընթացիկ նստաշրջանի համար:

Մենք դեռ առիթ կունենանք գնահատելու ընթացիկ նստաշրջանում խորհրդարանի կողմից կատարված աշխատանքը, բայց այս պահին էլ կարող եմ ընդհանրացնելով ասել, որ 8-րդ նստաշրջանը նկատելիորեն ծանրաբեռնված է եղել, հատկապես օրինաստեղծ աշխատանքի կտրվածքով:

Նախորդ տարիների օրինակով այս անգամ էլ մենք տարեվերջի մեր քննարկումների կենտրոնում ունենք հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, որն անցել է հանձնաժողովային ու քաղաքական քննարկումների բոլոր փուլերը, իսկ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 13-ին կայացած հերթական նիստի ժամանակ, ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի 6 և 7 մասերի համաձայն ընդմիջվել է «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի քննարկումը՝ հնարավորություն տալով պատգամավորներին և խմբակցություններին նոր առաջարկներ ներկայացնելու գործադիր իշխանությանը։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն խորհրդարանն այսօր վերսկսում է պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքի քննարկումը, իհարկե՝ նիստի օրակարգը հաստատելուց հետո:

Այս թեմային զուգահեռ, նախորդ շաբաթների և օրերի ընթացքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան քննարկումներից հետո դրական եզրակացություններ են տրվել մոտ մեկ տասնյակ օրինագծերի, որոնց վերջնական քննարկումը նույնպես նախատեսված է այսօրվա նիստին: Այս ներածական խոսքից հետո պատգամավորներին խնդրում եմ գրանցվել.

 Գրանցում: Հերթական նիստին ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2 –ը գործընկերները,  հարգելի պատճառով, նախապես տեղյակ են պահել:

Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ, պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մենք երեկ, աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել ենք և Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքների հանդեպ մեր վերաբերմունքն ենք փորձել հստակեցնել: Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում կատարվել են լրացումներ: Այդ նույն տրամաբանությամբ, նստաշրջանի օրակարգում մենք ավելացրել ենք այն  թեմաները, լրացրել ենք այն հարցերը, որոնք այս պահին արդեն պատրաստ են խորհրդարանի նիստում քննարկելու համար: Այդ նախագծերից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Տոների և հիշատակի օրենքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է, Արցախի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցն է, Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին՝ սա ներկայացված է փաթեթով է ներկայացված, այդ կազմում Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով և վերջին նախագիծը՝ Քաղաքացիական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Սրանք են նստաշրջանի օրակարգի լրացումները:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան՝ խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան – Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է:

Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Մեր այսօրվա հերթական նիստի օրակարգը ձևավորվել է քիչ առաջ՝ նստաշրջանի օրակարգում կատարված լրացումների հաշվառմամբ, ըստ այդմ, մենք այսօր, ինչպես իմ ներածական խոսքում նշեցի, իհարկե ունենք կենտրոնական թեման մեր տարեվերջի՝ Ազգային ժողովի նիստի պետական բյուջեն է, բայց հաշվի առնելով, որ պետական բյուջեի ընդունման ժամանակ գործադիր իշխանությունը, օրենսդիրը կարող են ունենալ համապատասխան առաջարկություններ կապված հարկային օրենսդրության հետ, բյուջետային համակարգի հետ: Այսօր մեր օրակարգում ներառված են արդեն Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող և քննարկման համապատասխան փուլ անցած հարկային և այլ պարտադիր օրենքի նախագիծը կից փաթեթով և բյուջեի նախագիծը, իհարկե՝  առանձին, որից զատ մենք ունենք 2-րդ ընթերցմամբ խորհրդարանի դատին ներկայացվող երեք նախագծեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն է, Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագիծն է և Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին նախագիծն է: Այս երեքը ներկայացվում են 2-րդ ընթերցմամբ նաև օրակարգի 2-րդ մասով՝ նախատեսված է թվով չորս նախագծեր, որոնք Ազգային ժողովի նիստին ներկայացվում են որպես օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր՝ Տոն և հիշատակի օրերի մասին, Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխություններն են, պետական կենսաթոշակների հետ կապված փաթեթն է և Քաղաքացիկան պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի փոփոխությունները: Ինչպես միշտ, այս նիստի օրակարգում մենք ներառել ենք պատգամավորական հայտարարությունները: Այսպիսինն է այսօրվա հերթական նիստի օրակարգը:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան՝ խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգի մասին:

Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Մենք անցնում ենք մեր հաստատած օրակարգային հարցերի քննարկմանը:

Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն նշվեց մենք այսօրվա նիստում վերսկսում ենք Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջե մասին օրենքի նախագծի քննարկումը, և հաշվի առնելով, որ Ազգային ժողովի կանոնակարգը շատ ընթացակարգված կանոնակարգ է նախատեսում, ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովում պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը վերասկսվում է նույնպես հաստատված կանոններով՝ մենք արդեն խոսեցինք, որ դա 85-րդ հոդվածի համապատասխան դրույթներով է, բայց ուզում եմ նախքան այդ դրույթներին անդրադառնալը նորից այդ մասին հիշեցնել, որ այսօր մենք՝ պետական բյուջեի մասին նախագծի քննարկումից առաջ, քննարկելու ենք հարկային օրենսդրությանը վերաբերվող մի փաթեթ, որի շուրջ նույնպես Ազգային ժողովում տևական ժամանակ է քննարկումները ընթացել են, և պատգամավորները համապատասխան առաջարկներ և դիտողություններ են ունեցել, որոնք հաշվի են առվել: Որպեսզի մենք մինչև բյուջեի քննարկումը ունենանք Ազգային ժողովի պատասխանը այդ հարկային փաթեթի հետ կապված, մինչև բյուջեի նախագծի քննարկումը՝ մեր առաջին օրակարգային հարցը, ես հայտարարում եմ հենց Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, դրանք երկար են, որպեսզի մենք երկու անգամ չթվարկենք, երևի հիմնական զեկուցողը կներկայացնի, և ես հրավիրում եմ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանին, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Ձեր քննարկմանն է ներկայացվում Հարկային օրինագծերի փաթեթը, որը պայմանավորված է գործարար միջավայրի՝ հատկապես, փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման առավել բարենպաստ պայմանների ձևավորման, ինչպես նաև որոշ ոլորտներում առավել օպտիմալ հարկային դրույքաչափ: Նախագծերի փաթեթը մանրամասն քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ անցել Ազգային ժողովի լիագումար նիստում, որից հետո՝ օրինագծերի մասով, առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել: Ուստի, խնդրում եմ դրանք ամբողջությամբ ընդունել, որպես օրենքներ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Հարցեր ունե՞նք հիմնական զեկուցողին: Հարցեր չկան: Մենք       այս թեմային անդրադարձել ենք: Շնորհակալություն, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար՝ ես հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին, խնդրեմ:

Արամ Գրիգորյան - Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, ինչպես նշեց Կառավարության լիազոր ներկայացուցիչը, հարկային դաշտի օրենքների նախագծերի փաթեթը անցել է առաջին ընթերցում: Գլխադասային հանձնաժողովի նիստում մանրակրկիտ քննարկվել է: Որպես անհետաձգելի, այդ օրենքների նախագծերի փաթեթի համար, տրամադրվել է երկշաբաթյա ժամկետ առաջարկների համար: Առաջարկներ չեն եղել: Գլխադասային հանձնաժողովը իր նիստում դրական եզրակացություն է տվել և առաջարկում ենք ընդունել այդ փաթեթը, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովի եզրակացության հետ կապված: Հարցեր չկան: Շնորհակալություն, կարող եք նստել: Եթե ցանկություն կա մտքերի փոխանակություն ծավալելու, խնդրում եմ գրանցվել: Չկա: Մենք այս հարցը կանոնակարգով սահմանված ընթացակարգով ամբողջացրեցինք և մեզ մնում է միայն քվեարկության փուլը իրականացնել: Ես ուզում եմ պատգամավորների ուշադրությունը հրավիրել, այժմ, քվեարկում ենք ներկայացված փաթեթի օգտին, որից հետո անցնելու ենք պետական բյուջեի նախագծին: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Հարկային և պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 3: Որոշումն ընդունված է: Հարկային ներկայացված փաթեթը, կարելի է համարել, ընդունված է, և դա հիմք է, որ այն նույն ձևով արտացոլվի նաև պետական բյուջեի նախագծում:

Հարգելի գործընկերներ, մենք անցնում ենք պետական բյուջեի նախագծի քննարկումներին, և ուզում եմ հիշեցնել՝ կանոնակարգ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը՝ Ազգային ժողովի նիստում Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման  վերաբերյալ: Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան: Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցերը: Հաջորդ  կետով՝ հայտ ներկայացնելու դեպքում 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն  նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչները, մշտական հանձնաժողովներից մեկական ներկայացուցիչները, Ազգաին ժողովի նախագահն ու նրա տեղակալը, ելույթներից հետո՝ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս  Հանրապետության Նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը ընդունել որպես օրենք: Այս մասն է վերաբերվում մեր այս ընթացակարգին, և ես հայտարարում եմ մեր հաջորդ օրակարգային հարցը՝ 2019թ. պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը: Կառավարության կողմից այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկաներ:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 123-րդ հոդվածին համապատասխան, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին պետական բյուջեի շուրջ ծավալած բավականին արդյունավետ, կառուցողական և բաց քննարկումների համար: Բարձրացրած հարցերը, մատնանշած խնդիրներն ու կատարված առաջարկությունները անհրաժեշտ խթան են հանդիսանալու կառավարության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համապատասխան պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահին գրավոր ներկայացվել է առաջին փուլում 97 և երկրորդ փուլում՝ 16 առաջարկ:

Ստացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության հայտնած տեսակետները ներկայացվել են Ազգային ժողով ամփոփաթերթիկի տեսքով: Միաժամանակ, դրա հետ մեկտեղ ներկայացվել է նաև 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը ներառում է պատգամավորների կողմից արված այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարության կողմից տրվել է դրական եզրակացություն: Մասնավորապես, պետական բյուջեի ծախսերում նախատեսվել են հետևյալ փոփոխությունները`

 Պաշտպանություն բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 150.0 մլն դրամով` ժամանակակից ինժեներական պահանջներին համապատասխանող կառույցների /ապաստարաններ, թաքստոցներ և այլն/ շինարարական աշխատանքների իրականացման համար,

 Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն բաժնի «Արցախի Հանրապետության փրկարար ծառայության պահպանում» ծախսային ծրագիրը ավելացվել է 5.0 մլն դրամով` ջրաօդերևութաբանական նոր կայանների և դիտակետերի համար ժամանակակից սարքավորումներ ձեռքբերելու համար,

 Շրջակա միջավայրի պաշտպանության բաժնում նախատեսվել է Արցախի Հանրապետության տարածքում կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորինգ նոր ծախսային ծրագիր՝ 10.0 մլն դրամի չափով,

 2.0 մլն դրամով ավելացվել է հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Օգնություն մարզֆեդերացիաներին» ծրագիրը,

 Կրթության բաժնում`

  «Արհեստագործական ուսումնարաններ» ծրագիրը ավելացել է 3.0 մլն դրամով` Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հիմնադրամի կողմից հատուկ նպատակային նյութեր ձեռքբերելու համար,

 «Ոչ ֆորմալ կրթության ծրագիրը» ավելացվել է 3.0 մլն դրամով` Ստեփանակերտում և շրջկենտրոններում ֆիզիկայից, քիմիայից և մաթեմատիկայից աշակերտների համար ֆակուլտատիվ պարապմունքների և առցանց դասախոսությունների կազմակերպման համար,

 15.0 մլն դրամով ավելացել է «Կրթական միջոցառումների ծրագիրը»` ինժեներական (ռոբոտաշինական «Արմատ») լաբորատորիաների թիվը ավելացնելու նպատակով:

Կառավարության կողմից ընդունված՝ այլ առաջարկություններ կիրականացվեն կապիտալ ներդրումների ծրագրի և այլ կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում:

Միաժամանակ, նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ կառավարության նախաձեռնությամբ, մասնավորապես.

Եկամտային մասով՝ միջպետական վարկը ավելացվել է 206.2 մլն դրամով և սահմանվել 57,847.0 մլն դրամ:

Ծախսային մասով՝ կենսաթոշակային ապահովության բնագավառում 2019 թվականին նախատեսվում է սահմանել նվազագույն կենսաթոշակ 25500 դրամի չափով: Այս պայմանն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 251.1 մլն դրամ, որից օգտվելու են շուրջ 3400 շահառու:

Կատարված փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի պրոֆիցիտը նվազել է 238.7 մլն դրամով:

Այսպիսով, 2019 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի համաձայն՝ պետական բյուջեի վերջնական ցուցանիշները կազմում են՝ եկամուտների գծով՝    112,547.0  մլն դրամ, ծախսերի գծով  111,410.5  մլն դրամ, պրոֆիցիտը կկազմի   1,136.5   մլն դրամ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Այժմ, պատգամավորները հնարավորություն ունեն հարցերով դիմել հիմնական զեկուցողին: Խնդրեմ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան: Ուրի՞շ, չկա ուրիշ հարցեր: Խնդրեմ, հարցի համար Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Պարոն Հարությունյան, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև մի օրենքի նախագիծ, որը վերաբերվում է «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Հարց է առաջանում, եթե օրենքը ընդունվի, շոշափվի այդ գումարը, որ պետք է եկամուտների տեսքով մտնի բյուջե՝ հաշվի առնվա՞ծ է, թե՞ ոչ:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար: «Ընդերքի մասին» այդ օրենսգրքում այդ փոփոխությունները ընդունվելու դեպքում՝ 2019թ. սկզբին բյուջեում կիրականացվեն համապատասխան փոփոխություններ եկամուտների և ծախսերի գծով, որը ևս նույն ընթացակարգով կանցնի Ազգային ժողով:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Նախորդ տարի, երբ Դուք ներկայացրել եք՝ Կառավարությունը ներկայացրել է այն 8,5 միլիարդ դրամի փոփոխությունը օրենքի տեսքով՝ մեր կողմից, որոշակի քննադատական խոսք է հնչեցվել, որովհետև տարվա ընթացքում բյուջեում փոփոխություն կատարելը ոչ ճիշտ ծրագրավորման արդյունք է: Կառավարությունը, առ այսօր՝ մեր գնահատմամբ, չունի տեսակետ այդ օրենքի վերաբերյալ: Մենք քննարկումների ժամանակ բազմիցս հարց ենք տվել՝ Կառավարության տեսակետը ինչո՞ւմ է կայանում, այդպես էլ չենք լսել: Հետևաբար, Կառավարությունը թերացել է՝ օրենքը ուսումնասիրելու և տեսակետ հայտնելու, և այս ամենը՝ կարծում եմ, բավականին մեծ թերություն է: Շնորհակալություն:

Արթուր Հարությունյան – Պարոն Գաբրիելյան, թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվել՝ կապված սխալ պլանավորման հետ: Այդ 8,8 միլիարդը ավելացնելու հետ կապված, քանի որ մենք մի քանի անգամ ներկայացրել ենք այդ ավելացումների հիմքերը, որը կապված է պղնձի գնի միջազգային շուկայում բարձրացման հետ, որը անկանխատեսելի է ոչ միայն մեր Կառավարության, այլ նաև դրանով զբաղվող մասնագետների կողմից: Դրա համար, մեր կողմից պղնձի գինը, որը դրված էր պետական բյուջեի 2018թ.՝ պետական բյուջեի նախագիծը կազմելու  ժամանակ, այն տարվա ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, բավականին մեծ գումարների չափով: Դրա համար մենք ունեցել ենք  եկամուտների ավելացում, այսինքն` այստեղ սխալ պլանավորման խնդիր մենք չունենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերի համար գրանցվել է մեկ պատգամավոր՝ հարցը հնչել է: Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Նախանշած ընթացակարգով շարունակում ենք, և անցնում ենք ելույթներին, եթե նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների մոտ կա ցանկություն ելույթ ունենալու, մենք՝ հիմա առաջին հերթին կարող ենք իրենց խոսք տալ, հաջորդը՝ խմբակցությունների ելույթներին ենք անցնելու: Նախագծի հեղինակների մոտ չկա: Անցնում ենք բյուջեի նախագծի շուրջ ելույթներին և առաջինը հրավիրում եմ խմբակցություններից՝ «Ազգային Վերածնունդ» խմբակցության ղեկավար, Հայկ Խանումյանին, հաջորդը՝ «Շարժում-88» խմբակցություն:

Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, սա բյուջե-2019-ի վերաբերյալ իմ երկրորդ ելույթն է և ես այս ելույթում ցանկանում եմ անդրադառնալ բյուջետային քաղաքականությանը: Իհարկե, այս տարի գլխավոր նորամուծությունը բյուջեի պրոֆիցիտն է: Կառավարությունը դա բացատրում է առևտրային բանկերից վերցրած պարտքերը ժամկետից շուտ փակելու ցանկությամբ: Ես միշտ հանդես եմ եկել դեֆիցիտային բյուջեի օգտին և այսօր էլ շարունակում եմ իմ տեսակետը պնդել: Բերեմ մի շարք հիմնավորումներ. Պրոֆիցիտային բյուջեն հատուկ է հումք արտահանող երկրներին՝ Բրունեյ, Նորվեգիա, Քուվեյթ, Քաթար և այլն: Պրոֆիցիտային բյուջեն հատուկ է նաև զարգացած երկրներին, այնպիսիք, ինչպիսիք Գերմանիան է, Շվեդիան, Նիդերլանդները, Դանիան: Մեր սեփական եկամուտների մի զգալի մասը հումքի արտահանումից ստացվող եկամուտներն են, սակայն ակնհայտ է, որ մենք ոչ Բրունեյ ենք, ոչ Քուվեյթ, ոչ առավելապես Նորվեգիա: Ենթակառուցվածքների հիմնանորոգման, նոր ենթակառուցվածքների կառուցման խրոնիկ անհրաժեշտություն ունեցող երկիրը իրավունք չունի պրոֆիցիտային բյուջե ունենալ: Ընդհակառակը, մենք պետք է հատկապես ենթակառուցվածքների նորոգման համար անընդհատ գումարներ գտնենք, այդ թվում՝ պարտքով, որովհետև այստեղ խնդիրը ոչ թե գումարն է, այլ ժամանակը: Ենթակառուցվածքների (սրա տակ հասկացեք ոչ միայն ճանապարհները, հոսանքագծերը և այլն, այլ նաև ապաստարանները) նորոգման հետաձգումը հղի է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային հետևանքներով: Հետևաբար` ես կողմ եմ ենթակառուցվածքների մեջ կատարվող մեծ ներդրումներին, կլինեն դրանք բյուջեի հաշվին, տարբեր հիմնադրամների հաշվին, թե վերցրած պարտքերի հաշվին:

Պարտքերի մասին: Անցյալ ելույթում ես անդրադարձա առևտրային բանկերից վերցրած պարտքերին: Նշեցի, որ նախկինում 13-14 տոկոսով արտարժութային վարկեր են վերցրել, վերջին տարիներին տոկոսները իջել են մինչև 11,5-12, ինչը նույնպես բավականին բարձր է: Նշեցի նաև, որ գրեթե զուգահեռաբար կառավարությունը կատարել է ծախսեր, որոնք խիստ անտրամաբանական են: Ենթադրենք շքեղ ծառայողական մեքենաների գնումը: Ի դեպ, գնման մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն և այդ ընկերությունը պատկանել է Բակո Սահակյանի բարեկամներին: Հետագայում այդ մեքենաները իրենց շուկայական արժեքից 10-15 անգամ էժան վաճառվել են հիմնականում պաշտոնյաների: Այսինքն, մենք պարտք են վերցրել, որպեսզի հարստացնենք  Բակո Սահակյանի բարեկամներին և տարբեր պաշտոնյաների: Ու այսօր՝ կառավարությունն ասում է, բերեք պարտքը փակենք, ճանապարհները հետո կկառուցենք: Հետոն ժամանակ է, իսկ ինչպես նշեցի, մեզ համար այսօր ամենաթանկը ժամանակն է:

Ես հասկանում եմ, որ այս տարի դադարեցնելով առևտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր վերցնելը՝ կառավարությունը նպատակ ունի ստիպելու բանկերին իջեցնել կառավարությանը տրվող վարկի տոկոսները: Սակայն, դեֆիցիտի ծածկման կամ պարտքով փող վերցնելու միակ տարբերակը բանկերը չեն: Կառավարությունը կարող է պետական պարտատոմսեր առաջարկել ֆիզիկական անձանց համար հետաքրքիր տոկոսներով: Այսօր հայաստանյան բանկերում դոլարային ավանդի տոկոսները տատանվում են 3-5 տոկոսի շրջակայքում: Սրանից ինչքան էլ բարձ տոկոս առաջարկենք պետական պարտատոմսերի համար, ավելի շահավետ պայմաններում ենք լինելու, քան 12-13 տոկոսանոց վարկերը:

Բյուջեի որոշ ծախսերի վերաբերյալ իմ արած առաջարկներն անընդհատ մերժվում են: Խոսքը թե՛ ծառայողական մեքենաների կրճատման, թե՛ պետական ապարատի կրճատման մասին է ընդհանրապես: Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ մենք թանկարժեք բյուրոկրատիա ունենալու և դրա թանկ սպասարկման փոխարեն պետք է վերամշակող արտադրության ոլորտում կատարվող ներդրումները ազատենք հարկերից կամ փոխհատուցենք դրանք: Խոսքը սարքավորումների մաքսային արժեքի ու ԱԱՀ-ի փոխհատուցման մասին է:

Ես բազմիցս ասել եմ, որ բյուջեն կազմվում է կոռուպցիոն-կլիենտալիստական համակարգի սպասարկման տեսանկյունից: Մի ծրագրի օրինակ բերեմ: Բերեք նայենք ՛՛Ստոմատոլոգիական ծառայություններ՛՛ ծրագիրը, երբ մասամբ փոխհատուցվում է որոշակի խավերի ծախսերը: Այս ծրագրի գումարների մեծ մասը` 60 տոկոսից ավելին, գնում է մեկ կլինիկայի և այդ կլինիկան կրկին պատկանում է Բակո Սահակյանի բարեկամներին: Ստոմատոլոգիան քիչ թե շատ մրցակցային ոլորտ է և նման մոտեցմամբ այս ոլորտում ևս վերացվում է մրցակցությունը: Գումարը պետք է տրվի ոչ թե որևէ կլինիկայի, այլ պետք է փոխանցվի շահառուներին, և միայն այդ ծառայություններից օգտվողները պետք է որոշեն, թե որ ատամնաբույժի մոտ բուժվեն:

Երբ 2015թ. խմբակցություն-նախագահ հանդիպման շրջանակներում ես Բակո Սահակյանին մատնանշեցի կոնկրետ դեպքեր, երբ կառավարության անդամները չարաշահում են իրենց դիրքը պետբյուջեի հաշվին հարստանալու համար, Բակո Սահակյանը ձևացրեց, թե տեղյակ չէր այդ դեպքերին: Ու փոխանակ այդ դեպքերը վերանան, հաջորդ տարիներին ավելի շատացան: Բյուջեն դարձավ տարբեր նախարարների, շրջանի ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների չաշխատող բիզնեսը փոխհատուցող մեխանիզմ: Ասենք քաղաքի կենտրոնում գտնվող թանկարժեք տարածքը, որտեղ գտնվում էր հրշեջ կայանը, կարող է անհատույց տրվել պաշտպանության փոխնախարարին, իսկ հրշեջ մեքենաների կայանման համար վարձակալվել  Շուշի շրջանի ղեկավարին պատկանող տարածքը:

Ու այս դեպքերը բազմաթիվ են: Փոխանակ սրանց դեմն առնելու` իշխանություններն ի պատասխան քննադատության ստեղծում են ապատեղեկատվություն սփռող համակարգ, դրա համար օգտագործելով ուժային կառույցների ներկայացուցիչներին և նրանց հարազատներին, իրական ու կեղծ օգտատերերի, ոստիկանության ու ԱԱԾ գործակալական ցանցը:

Բայց այդ օրինակները, որ նշեցի, դրանք դեռ փոքր գումարներն են: Տասնյակ միլիոնավոր դոլարների փողերի լվացում տեղի է ունենում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով: Օրինակ, 2015թ. հիմնադրամը ձեռք է բերել Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունը, որն իբր պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը: Թե ինչու է հիմնականում Արցախի հարկատուների միջոցով աշխատող ներդրումային հիմնադրամը գնել պարտքերի  մեջ խրված չաշխատող ընկերությունը, կարելի է միայն ենթադրել: Ահա հենց սրա համար է, որ Արցախում մեկ անձի իշխանության համար փոխվում է Սահմանադրություն, հենց սրա համար է, որ մարդիկ կառչած են մնում իրենց աթոռներին, որպեսզի ժողովրդի հաշվին սպասարկեն մի նեղ շրջանակի շահեր:

Ամփոփելով ասածս, նշեմ, որ մենք, թեև ունենք տնտեսական աճ, սակայն չունենք տնտեսական զարգացում: Մեր սեփական եկամուտների մեջ մեծ ծավալ է կազմում հումքի արտահանումը, այն էլ մեկ հումքատեսակի և մեկ հանքից՝ իր ռիսկերով հանդերձ: Բյուջե 2019-ում տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված համարձակ ծրագրեր չկան, այն շարունակում է մնալ կլիենտալիստական համակարգի սպասարկման գործիք:

Բնականաբար ես դեմ եմ քվեարկելու 2019թ. բյուջեի նախագծին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդը՝ Շարժում-88 խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան - Մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության, հարգարժան գործընկերներ, հյուրեր: Ես՝ փորձեմ մեր դիրքորոշումը արտահայտել 2019թ. պետական բյուջեի վերաբերյալ: Այն ըստ էության, քիչ է տարբերվելու նախորդ տարիներին  մեր դիրքորոշումներից, բայց ավելի շատ կփորձեմ կենտրոնանալ՝ բյուջեն, որպես քաղաքական փաստաթուղթ, այլ ոչ թե թվերի վրա, որը, կարելի է մի մեծ ՓԲԸ-ան թվեր են, ոչ ավելին: Մտահոգիչ փաստերը տնտեսական աճի մասին. հնչեցրել եք քննարկումների ժամանակ, ճիշտն ասած պատասխանը ստացել ենք, բայց այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ համոզված չենք իրական պատասխանի հետ:    Հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն, հարկերի անկում 0,9 %-ով: Անկում՝ նշանակում է ստվեր: Հիմա Կառավարության ներկայացուցիչները փորձելու են բացատրել այն ոլորտները, որոնք ավելացված արժեք չի ստեղծում, բայց հետագա՝ նշանակում է, որ ստեղծվեց հաջորդ տարիներին՝ եռամյա ծրագրում: Սրանք իրական արտացոլում չունեն: Տնտեսական աճի մի գործառույթ, մի ոլորտ, որի մասին, կարծես, քիչ ենք կարևորում մենք՝ մեր սահմանադրականություն կոչված երևույթն է: Տնտեսական աճը ուղիղ համեմատական է սահմանադրականության մակարդակին, առանց իրավական իրական դաշտի՝ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, նկատի ունենալով, մեր օրենքների, իսկ ավելի շատ ենթաօրենսդրական դաշտերի բացը: Այստեղ բավականին մեծ խնդիրներ ունենք: Ծրագրային բյուջետավորում. Իհարկե, ողջունելի է, որ 2017, 2020թ. միջնաժամկետ ծրագրերում, ՕԳԳ–ն ինչ արդյունքների է հասել: 18 տարի առաջ համայնքներում արդեն (չի լսվում)  ծրագրային բյուջետավորման, որը ավելի էֆեկտիվ կլինի, իսկ հիմա, արդեն պետության մակարդակով ընդունում եք, բայց բյուջեի նախագծում չկան քայլեր դեպի ծրագրային այդ բանը: Մեզ մնում է 2020թ. այս բյուջեի ընդունումից հետո ընդամենը 6 ամիս: Եթե մարդիկ հույս են կապում, որ այդ 6 ամսում ամեն ինչ ընկնելու է իր տեղը՝ ես բացարձակ համաձայն չեմ: Նախորդ քննարկումներում՝ մինչև ընդհատումը կարծիք հայտնվեց, որ 40 միլիարդ դրամի առաջարկություններ է հնչել: Իրականում 50 ու քանի միլիարդ  դրամի սեփական եկամուտներ... Այսինքն ո՞նց կարելի է դա չընդունել: Թիվը նշանակում է, որ մեխանիզմը՝ բյուջեի կազմավորման, փոփոխությունների կարիք ունի: Չի կարելի անընդհատ ասել, ճիշտ է համահարթեցման գաղափարը ընդունում ենք, հաջորդ տարվանից կլինի, մյուս տարվանից կլինի, բայց չկա այդ ուղղությամբ կոնկրետ նշված քայլեր: Համայնքներին առանձին կանդրադառնամ, բայց ֆինանսական մասով: Մինչև 3 տոկոս, 3 տոկոս էլ չկա 2,5-ի չափով՝ մեր համանման (չի լսվում) պայմաններում սկսվող մերձբալթյան երկրներում այդ թիվը կազմում է առնվազն 20 տոկոս: Այստեղից են սկսում խնդիրները՝ տեղական ինքնակառավարման ոլորտներում, որը ևս համակարգում ու սահմանադրականության ի սպառ բացակայություն:

Կրթության մասին առիթ եմ ունեցել ասել  կարծիքս՝ ծրագրի բացակայություն, նշանակում է ոչինչ, անօրեն: Մի տարուց մի քիչ ավելի հղում է արվել նախարարության կողմից, որ միջանկյալ ծրագրեր ենք ներկայացրել նախագահին, կներկայացնենք բյուջեի հետ կրթության ծրագիրը, իհարկե ամենահարմար տարբերակը չէ, քանի որ կրթության ծրագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ բազում լսումներ և ինստիտուտներ պետք է անցնի, բայց այդպես էլ ոչ ծրագիր կա: Հիմա հիմնավորում են, որ  Հայաստանում փոփոխություններ են կատարվում: Հայաստանում միշտ էլ կատարվում են փոփոխություններ, ցանկացած օրենքում, ցանկացած ամիս կատարվում են օրենսդրական փոփոխություններ, իսկ չունենալով,դա օդից խոսակցություններ են, առանց հիմնավորում, ինչպես առանց նախագծի շենք կառուցել կամ առանց անձնագրի՝ երեխա: Արդյունքում գալու ենք մի օրվա, որ 15-ից ավել միլիարդները ստիպված ենք լինելու տալ ռեպետիտորներին՝ վերադառնալով Տեր Թոդիկյան դպրոցին: Ես չեմ խոսում դաստիրակության հայեցակարգի մասին, որ մեկն է իր երեխային կամ թոռանը մինչև ժամը մեկը պարտադրում, որ  գոնե մինչև ժամը 1-ը մի բաժակ թաք թեյ չխմի, իսկ մենք պարտադրում ենք դպրոցներում: Պետությունը (չի լսվում)  ըստ էության՝ ունևորից ճոխ պիտի վերցնի, մնացած տեղերը փորձի բաժանել: Այս առումով ուսանողից վարձ ենք վերցնում, մանկավարժից հարկ ենք վերցնում և գումարը ուղղում նախարարի բիզնեսին կամ չգիտեմ: Մինչև չստանանք այս վեկտորի հակառակ ուղղությունը, մինչև տիկին Դադայանի ասած՝ կայսեր պաշտամունքի չհասցնենք մեր ուսուցչի կարգավիճակը, պատգամավորի կարգավիճակի ու նախարարի աշխատավարձի՝ ոչինչ էլ չեք ունենալու: Անցել են շուտվանից այն ժամանակները, որ ասում են, որ ոչինչ չի սովորել՝ բանվոր կդառնա: Նույնիսկ բանվորները առանց որակական ցենզերի հնարավոր չէ, չեմ ասում նորագույն տեխնոլոգիաներ, պաշտպանություն և այլն և այլն, ինձանից լավ եք հասկանում:

Առողջապահության բնագավառ. ողջունելի է աշխատավարձի աճը՝ բժշկի, ինչպես նախորդ ոլորտում ամենաանպաշտպան համակարգում՝ ուսուցիչներ, այստեղ էլ համարյա բժիշկներն են: Ինչպես կարելի է հասկանալ, որ լավ, նորմալ բժիշկ, լավ սարքավորումներ վատ առողջապահություն: Առայսօր, չեն հստակեցրել թե առողջապահությունը ինչ է, բժշկությունը՝ ինչ: Կապ չունի՝ մասնագետ է, մասնագետ չի՝ կարծիք է հայտնում առողջապահության ոլորտի վերաբերյալ: Առողջապահության կազմակերպումը ևս գիտություն է շատ շուտվանից: Հասել ենք այն մակարդակին, որ 16,17 տարի է անընդհատ, նույն պետական ծրագրերը, ես շատ լավ տեղյակ եմ այդ պետական ծրագրերի ստեղծման գաղափարին ոնց է եղել, ինչ է եղել, նույն պետական ծրագրերը տանում ենք՝ հետ բերում, և նույն մեխանիկական մոտեցումը բյուջեի քննարկումների ժամանակ էլ լինելու են՝ այսքան տվել են, այսքան յուրացրել: Շատ տային՝ շատ յուրացնեն, ինչ կա, որ: Բայց, սա բերելու է արդեն մի աստիճանի բյուրոկրատիայի, որ հիվանդանոց գնալուց մարդ, երևի նրա հետ առնվազն մի փաստաբան էլ պիտի տանի, մի երկու էլ բուժաշխատող, որպեսզի հստակ իմանան այդ մարդու պետպատվերը ընդգրկում է, չի ընդգրկվում: Հույս ունեմ, որ  գոնե հանրային ավելացումները հանրային առողջության, որպես կազմակերպման ոլորտի՝ կուղղվի, ի դեպ, առողջության առաջնային պահպանման օղակը, և մեր հետագա քայլերը ևս կարվեն: Միևնույն է, եթե մենք չանենք, կյանքը, բնությունը իր պայմանները թելադրելու է: Թելադրելու է, ինչպես օրինակ գյուղատնտեսությունում: Որն է մեր քայլի հետագա զարգացումը՝ պարզից էլ պարզ է կամ պիտի գնանք օպերացիայի խթանման, կամ էլ առանձին խոշորներ են առաջանալու: Հիմա, որն է ավելի ճիշտը, որտեղ կա քաղաքական սոցիալական արդարություն: Ինչով բացատրել՝ սպորտի վերաբերյալ, հաշմանդամների վերաբերյալ, մնացած պետական նմանակային ծրագրերի ընդունումը, իսկ գյուղատնտեսության բնագավառում իրականացնող քաղաքականության մեջ հայեցակարգի ընդունումը Կառավարության մակարդակով՝ առանց Ազգային ժողովի քննարկման իրազեկման: Ազգային ժողովը՝ գիշերային պահակի դեր, ուրիշ ոչինչ, իսկ այն ծրագրերը, որոնք ներկայացված են զրոներով՝ զրո-զրո ստորակետ, նշանակում է դրա տակը չկա որևէ հաշվարկ:

         Միանշանակ, մեր կարծիքով, ըստ էության, կոոպերացիան պետք է  խթանել, որովհետև ինչքան էլ ասում ենք Եվրամիության անդամներ՝ սլավոնական, Սլովենիան նույնով են մտել Եվրամիություն, հիմա չեմ ասում պարտադիր սովետական գաղափարին, բայց քաղաքականությունը պետք է լինի կոոպերացիա և ոչ կոոպերացիայի, թեկուզ պետական սուբսիդավորման տրամադրման, պետական օժանդակության տրամադրում պետք է լինի:

         Տեղական ինքնակառավարում՝ այն ինչ-որ ունենք, տեղական ինքնակառավարումը, 2017 - 2020թ. ծրագիրը Հանրապետության նախագահի, կարդացեք և այն ինչ-որ ընդգրկված է այս տարվա բյուջեում՝ սարերի ու ձորերի տարբերություն: Սարեր-ձորեր ենք փոխում՝ էլ վերակազմակերպումներ, էլ վերակազմակերպումներ, էլ վարչակազմեր, էլ համայնքներ, էլ ինչ ասես, բացի իրական գործից:

         Արտաբյուջեները՝ ասում եք, չեն ընդունում, հարկային համաներման մասին ձեռնպահ քվեարկելը կապված է նրա հետ, որ այնտեղ օրենք կա, ըստ էության, ոչ թե համաներում էր, այլ պարզապես նվիրում էր: Ինչո՞ւ եմ այս ոլորտներին հատկացնում: Վերադառնամ  պատմահորը՝ հապաղումը շռայլություն է  բարբարոս ցեղերի մեջ ապրող հյուսիսային ազգերից վեհագույնի համար, սրա պատճառով, մենք, պարզապես ժամանակ չունենք:

         Մի քանի առաջարկություններ: Երկրորդ փուլում առաջարկություններ չենք արել նրա համար, որովհետև կրկնությունը՝ Կառավարության պատասխանը պատրաստ էր: Հարցը կրկնվում է: Էմիլ Յերամիշն էր ասում, որ կրկնությունը գիտության մայրն է, հայրն է, բայց այդ առաջարկությունները, մեկը հատուկ փորձեմ ընդգծել: Շնորհակալություն Կառավարությանը, որ անդրադարձել է այստեղից հնչված կարծիքին՝ Ակնաղբյուրում կա նախկին դպրոց, որը չի գործում, պարզապես ենթակառուցվածքը վերանում է, և համեմատաբար՝ նոր դպրոց: Ասել է տանիքը վերակառուցել՝ վերակառուցվել է նորի տանիքը, բայց այն նախկինը փլվում գնում է: Կարելի է բազում, չգտեմ ինչերի համար օգտագործել: Ինձ ասում են, որ ձեր գյուղում այդ դպրոցը պատրաստ է, բայց դու խաբար չունես:

         Մեր տեսակետը, իհարկե՝ դեմ: Արդեն 9-րդ անգամ է, որ դեմ եմ քվեարկելու բյուջեին:

         Աշոտ Ղուլյան – Շատ լավ, հաջորդ Դաշնակցություն խմբակցությունն է, թող պատրաստվի  Ժողովրդավարություն խմբակցությունը: Ալյոշա Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան - Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, հարգարժան գործընկերներ, Կառավարության անդամներ, սիրելի հայրենակիցներ,

Անցած տարիների տնտեսական զարգացման միտումները գործադիր իշխանությանը հնարավորություն է ընձեռնել նորովի վերանայելու երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական զարգացումների ու կանխատեսումների ծրագրերին, որն իր արտացոլումն է գտել այս տարվա ներկայացված պետական բյուջեի նախագծում:

Անհրաժեշտ է  նշել, որ 2019թ.  բյուջեում պրոֆիցիտի առկայությունը նորություն է ընդհանրապես, որն իր հերթին ենթադրում է բյուջեի ծախսային մասում կատարելու ծրագրային նոր հավելումներ ու կանխատեսումներ:

Ոչ պակաս կարևորություն է իրենից ներկայացնում առաջին անգամ բյուջեն ուղեկցող փաստաթղթերում կապիտալ  շինարարության ծրագրի առկայությունը: Փաստը գնահատելի է, քանզի այն հնարավորություն է տվել օրենսդիրին ոչ միայն հանդես գալու մեծաքանակ առաջարկություններով, այլև, որ ավելի կարևոր է, գնահատել կապիտալ շինարարության ծրագիրը բովանդակության և նպատակաուղղվածության առումով:

Ողջունել կարելի է  համատեղ նաև որոշ ոլորտների աշխատողների և սոցիալական խմբերում ընդգրկվածների աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարելավմանը միտված գործընթացները՝ ակնկալելով, որ հետագա տարիներին այն իր արտացոլումը կգտնի նոր ոլորտների կրթության ու մշակույթի ու սոցիալական խմբերի վրա:

Ազգայն ժողովի Դաշնակցություն խմբակցությունը կարևորում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամում կատարված բարեփոխումները, որոնք էական դերակատարություն կունենան հատկապես գյուղաբնակների կյանքի բարելավման և գյուղական բնակավայրերում նոր ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար: Գտնում ենք, որ համանման քաղաքականություն պետք է իրականացնել գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում ևս:

Ընդհանուր առմամբ խմբակցությունը 2019թ. պետական բյուջեն գնահատում է իրատեսական, որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և սոցիալական առավել ուղղվածություն արտահայտող բյուջե: Սակայն ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ Դաշնակցություն խմբակցությունը կարծում է, բյուջետային քաղաքականության հիմքում առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնվի Արցախի անվտանգության բաղադրիչները և հենց այդ ենթատեքստում դիտարկել բյուջեի ծախսերի ուղղվածությունն ու տարվա կտրվածքով միջոցների հատկացումները:

Հարգելի գործընկերներ, 2018թ. պետական բյուջեի կատարողականի նախնական արդյունքները և կանխատեսումները ցույց են տալիս, որ բյուջեի կատարողականի վրա էական ազդեցություն են գործում և դոմինանտ դերում են հադես գալիս տնտեսության մի քանի ճյուղեր: Մտահոգությունների տեղիք է տալիս հատկապես գյուղատնտեսության բնագավառը, գյուղմթերքների արտադրության ներկայիս պատկերը, փոքր և միջի ձեռներեցության  թերզարգացվածության մակարդակը:

Արցախի հիմնահարցը միջազգային բեմահարթակներում առավել արդյունավետ և ազդեցիկ ներկայացնելու համար, նպատակահարմար ենք գտնում ընդլայնել այլ երկրներում Արցախի ներկայացուցիչը և դրանց հատկացվող բյուջետային միջոցները:

Մտորելու տեղիք է տալիս նաև բնակչության քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությունը, բնագավառում տիրող վիճակը: Թեկուզև կառավարությունը ընդառաջ գնալով խմբակցության առաջարկությանը որոշակիորեն բարելավվել է հատկացվող գումարի չափը, գտնում ենք, որ այս ուղղությամբ անելիքներ շատ կան: Մենք հույս ունենք, որ առաջիկայում կորդեգրվի նոր քաղաքականություն այդ ոլորտում:

Մեզ անհանգստացնում է նաև  կապիտալ շինարարության ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը և տարվող քաղաքականությունը ոլորտում: Առաջարկում ենք հետագա տարիներին առավել շրջվել դեպի գյուղական միջավայրը, առավել աջակցություն ցուցաբերել  գյուղին և գյուղացուն: Կարևորելով Արցախի վարչատարածքային միավորների համաչափ զարգացումը, գտնում ենք, որ միջոցների տրամադրումը ունի ռազմավարական նշանակություն և իր մեջ ներառում է ազգային անվտանգության բաղադրիչ: Ի դեպ, դրան ուղղված քայլերից մեկն էլ պետք է դառնա գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը: Նպատակահարմար է 2019թ. ամեն շրջանում ստեղծել մեկ կամ երկու նմանատիպ օրինակներով տնտեսություններ, որոնց դրական փորձը վարակիչ կդառնա նաև մյուսների համար:

         Խմբակցությունը մտահոգված է նաև բնապահպանության ներկայիս վիճակով և նպատակահարմար է գտնում բարձրացնել պատկան մարմինների կողմից վերահսկողության գործառույթները:

         Անհրաժեշտ է նաև փուլ առ փուլ իրականացնել բնակչության կողմից նախկինում բանկերում դրված ավանդների հետ վերադարձման գործընթաց ՀՀ-ում գործող կարգին համահունչ:

Այս ամենով հանդերձ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին և համոզմունք  ունի, որ կառավարությունը լրջագույնս կմոտենա նախատեսված ծրագրերի իրականացմանը:

         Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ժողովրդավարություն խմբակցության տեսակետ՝ Վարդգես Բաղրյան, հաջորդը՝ Հայրենիք խմբակցություն:

         Վարդգես Բաղրյան - Արցախի Հանրապետության 2019թ.պետական բյուջեի մասին օրենքի  նախագիծը, ըստ ժամկետացանկի, քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում: Ժողովրդավարություն խմբակցության անդամները ակտիվորեն մասնակցել են ոչ միայն կոնկրետ իրենց հանձնաժողովներում ծավալված քննարկումներին, այլև մյուս հանձնաժողովների նիստերին, արել առաջարկություններ: Իսկ դեկտեմբերի 4-ին խմբակցությունն ամբողջ կազմով հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ, որտեղ մենք բարձրացրել ենք մեզ և մեր ազգաբնակչությանը հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Դրանց մի մասը մենք ներկայացրել ենք մեր գրավոր առաջարկություններում և գոհունակությամբ պիտի արձանագրենք, որ կառավարությունը հիմնականում ընդունել է այդ առաջարկությունները: Մասնավորապես, առաջարկել էինք ավելացնել քաղաքացիական պաշտպանության համար հատկացվող գումարը և ուրախալի է, որ այն ավելացվել է 2,5 անգամ:  Վերջին մի քանի տարիներին  խմբակցությունը պարբերաբար առաջարկում էր նաև վերանորոգել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տանիքը: Ամփոփաթերթիկից պարզ դարձավ, որ եկող տարի, վերջապես, լուծվելու է նաև այդ չարչրկված  հարցը:

          Թերևս, առաջին անգամ մեր հանրապետության պետական բյուջեն չունի պակասուրդ՝ դեֆիցիտ, ավելին՝ ունի հավելորդ՝ պրոֆիցիտ: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն, իրոք, ունի տնտեսական ուղղվածություն, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ 2019թ. կունենանք զգալի տնտեսական աճ, որը  կարծում ենք, կանդրադառնա ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա:

           Ժողովրդավարություն խմբակցությունը, վերահաստատելով կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվության հանձնառությունը,  կողմ է քվեարկելու  2019թ.  պետական բյուջեի մասին օրենքի  նախագծին:

            Կառավարությանը մաղթում ենք հաջողություններ եկող ֆինանսական տարում և պատրաստակամություն հայտնում անմիջական մասնակցություն ունենալ առաջնահերթ ծրագրերի  իրականացման գործում:

        

         Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հայրենիք խմբակցություն տեսակետը ներկայացնում է խմբակցության ղեկավար՝ Արթուր Թովմասյանը, խնդրեմ:

         Արթուր Թովմասյան – Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ, հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգարժան պետնախարար, հարգելի Կառավարության անդամներ և սիրելի պատգամավորներ: Այսօր, Ազգային ժողովի նիստին՝ առաջին անգամ մասնակցում է Արցախի պաշտպանության նախարարը: Հայրենիք խմբակցությունը շնորհավորում է Ձեզ, ցանկանում հաջողություններ և անձնական կյանքում և հայրենիքի պաշտպանության գործում: Գանդին ասել է վրեժի վրա կառուցված երկիրը կույր երկիր է: Մենք միշտ ասել ենք՝ եկեք միասին կառուցենք մեր երազանքների երկիրը ո՞ւմ ենք ասել՝ ընդդիմությանը, որովհետև իշխանությունը, եթե իր թիկունքում չունեցավ ընդդիմություն, ապա գործող իշխանությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ իր աշխատանքը կազմակերպելու ժամանակ: Եթե ուզում ես լինել հզոր, ապա ծառայիր ժողովրդին: Չի կարելի այս տրիբունան օգտագործել և ժողովրդի համար այնպիսի ամպագոռգոռ բաներ ասել, որ այս բյուջեն վատն է: Արդյո՞ք այս բյուջեն վատն է, երբ որ անցյալ տարի ունեինք 100 միլիարդ, այս տարի 111 միլիարդ: Ես, երբ որ Ազգային ժողովի նախագահ էի երկրի բյուջեն կազմում էր 6,5 միլիարդ: Երբ որ 11 միլիարդով ավելացել է նախորդ տարվա համեմատ, վա՞տն է: Ընդդիմությունը, իհարկե, պետք է դեմ քվեարկի, իհարկե: Աշխարհում չկա իդեալական բյուջե: Ես այն մարդկանցից եմ, որոնք լավ գիտեն ընդդիմության դերը, որովհետև զգացել եմ իմ կաշվի վրա: Որպես ընդդիմադիր, երբ որ խոսում էի. ասում էի այ սա սրանք լավ էին, բայց կարծում ենք առաջնահերթությունների մեջ պետք է ընդգրկվի սա: Ինձ պատասխանել են՝ դարձիր իշխանություն և քո առաջնահերթությունները մտցրու պետական բյուջե: Ի՞նչի մասին է խոսքը, երբ որ 33 պատգամավորներ 40 միլիարդ դրամի առաջարկություն են արել 2019թ. պետական բյուջեին: Երկրորդ առաջարկությունների գումարը, ինչպես ասեց ֆինանսների նախարարը՝ կարծում եմ, ևս մի 10,15 միլիարդի առաջարկություն է: Ի՞նչ է նոր բյուջե ենք մտցնում Ազգային ժողով: Պետք չէ լինել տնտեսագետ, որպեսզի հասկանանք, թե ինչի վրա է հիմնվում երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը: Այս 11 տարիները շարունակ երկրի նախագահ՝ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերն են կյանքի կոչվում: Երկրի նախագահը ունի երեք տարվա ծրագիր՝ մինչև 2020թ. և Հայրենիք խմբակցությունը ամեն ինչ անելու է՝ հնարավորություն է տալու Կառավարությանը, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն: Երբ որ խոսվում է թալանի մասին, ո՞ր երկրի թալանի, որը ունի 100-ից ավել ծրագրեր, որտեղ 70-ին մոտ 2,3-ից ավել մոտ աշխատավարձներն են, թոշակներն են և սոցիալական ծրագրերն են: Հիմա ի՞նչ դժվարություն ունի ընդդիմությունը: Հաշվեքննիչ պալատը ենթարկվում է Ազգային ժողովին: Ներկայացրեք ծրագրեր: Ես չեմ ասում այս երկրում չկան խնդիրներ: Մենք խիզախություն ենք ունեցել բազմիցս անգամ խոսելու մեր թերությունների մասին՝ բազմիցս անգամ: Ի՞նչ է հարկատու, չէ մսատու, կաթնատու: Այս երկրում կան հարկ վճարողներ և այս երկրում՝ երազանքների երկրում, հարկ տալը պետք է դառնա հայրենասիրություն: Սա է միակ ճանապարհը: Մենք՝ բոլորս միասին, անկախ ընդդիմադիր պատգամավոր ենք, թե իշխանական, մենք տալիս ենք արտոնություններ հարկ վճարողներին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն՝ տույժ-տուգանքներն ենք վերացնելու: Բա ի՞նչ պիտի անենք: Նախորդ անգամ ասացի, որ շնորհակալություն, պարոն պետնախարար, որ Ձեր կողմից ընդունված մեր առաջարկների և չընդունված առաջարկների մասով՝ նախորդ ժամանակ ասել եմ: Իհարկե, իշխանական թևի խմբակցությունների բոլոր առաջարկությունները Կառավարությունը չի ընդունելու:

         Համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին խոսվեց, գոնե՞ մի պատգամավոր ունենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում 15 տոկոս անկում էր, Արցախում արձանագրվեց երկնիշ տնտեսական աճ: Այդ աճը պահպանվեց մոտ 11 տարի: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո խոզերի աֆրիկյան ժանտախտի, ուժեղ քամիներ, 2016թ. ապրիլի 2-ի պատերազմ: Բոլորը սպասում էին, որ 2016թ. Արցախում կարձանագրվի տնտեսական անկում: Բայց այդ տարիներին մոտ 10 տոկոս տնտեսական աճ է ապահովվել: Նույնը շարունակվում է, ինչ մնում է այն մտավախությանը, որ հանքարդյունաբերության մասով, որ փոփոխություն կկատարենք բյուջեում՝ հենց Ազգային ժողովի դերը կայանում է նաև նրանում, որտեղ կան թաքնված գումարներ, վեր հանելու և դնելու Կառավարության առջև փոփոխություն կատարելու երկրի հիմնական տնտեսական փաստաթղթում՝ խոսքս հանքարդյունաբերության մասով չէ միայն, խոսքս դա չէ: Մեր թերությունը չդնենք Կառավարության վրա: Բա շուտ դնեիք այդ օրենքի նախագիծը, որ Կառավարությունը, երբ որ երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթն էր ձևավորում, մեր իսկ կողմից ընդունված այդ գումարները նաև մտցնի երկրի հիմնական փաստաթղթի մեջ:

         Հայրենիք խմբակցության պատգամավորները ընդգրկված են Ազգային ժողովի բոլոր մշտական հանձնաժողովներում: Մեր կողմից բարձրացված հարցերին Կառավարության լիազոր ներկայացուցիչի կողմից տրվել է սպառիչ պատասխան: Խմբակցության հետ հանդիպման ժամանակ պետնախարարը նույնպես տվել է  սպառիչ պատասխան: Հայրենիք խմբակցությունը կողմ է քվեարկելու 2019թ. պետական բյուջեին:

Օգտվելով առիթից՝ մեր խմբակցության անունից շնորհավորում ենք մեր ժողովրդի Ամանորը և Սուրբ ծնունդը: Շնորհակալություն:

         Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մենք ավարտեցինք խմբակցությունների տեսակետների մասը՝ կանոնակարգով նախատեսված, և այժմ անցնում ենք եզրափակիչ ելույթներին: Եզրափակիչ ելույթ ունի՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, խնդրեմ պարոն Նախագահ:

Բակո Սահակյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, hարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, ներկաներ:

Այսօր խորհրդարանը պետք է որոշում կայացնի մեր երկրի կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի վերաբերյալ:

Դրան նախորդել են բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումները՝ նախատեսված բոլոր փուլերով:

Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարեւորագույն ատրիբուտների պահպանումը:

Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները:

Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունների եւ առանձին պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են կառավարության կողմից: Դրանց մի մասն ընդունվել եւ ներառվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակում:

Կան առաջարկներ, որոնք թեեւ չեն ընդգրկվել պետական բյուջեի նախագծի մեջ,  հատուկ ուշադրության են արժանի, եւ մի շարք գաղափարներ ու մոտեցումներ հաշվի կառնվեն ֆինանսատնտեսական քաղաքականության եւ տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում:

Մի շարք այլ առաջարկներ հնարավոր չէր ընդգրկել բյուջեի նախագծում՝ հաշվի առնելով ներկա հնարավորությունների աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն, եւ հնարավորությունների սահմաններում անդրադարձ կկատարվի այդ խնդիրների լուծման տարբերակներին:

Խոսելով 2019թ. երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին՝ ուզում եմ նշել, որ գալիք տարում տնտեսական աճի  ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի շուրջ 333 միլիարդ դրամ:

Դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի եւ միջոցառումների շնորհիվ:

2019թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում՝ 6,5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ:

Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձեւավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես, ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսվել է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորների կառուցման ու վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ:

Պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում մեծ սպասելիքներ ունենք էներգետիկայի ոլորտից, որի շարունակական զարգացումը խթան կհանդիսանա տնտեսության այլ ոլորտների առաջընթացի ապահովման համար: Էլեկտրաէներգիայի արտադրության ակնկալվող ծավալը 2018թ. կկազմի 400 միլիոն կիլովատտ-ժամ, իսկ 2020թ.՝ 500 միլիոն կիլովատտ-ժամ: Դա թույլ կտա մեզ պահպանել էլեկտրաէներգիայի տեսակետից ինքնաբավ երկրի կարգավիճակը եւ բարձր մակարդակի վրա պահել պետության էներգետիկ անվտանգությունը:

Հանրապետության տնտեսական առաջընթացի ապահովման համար կարեւոր ուղղություններից է մնում ենթակառուցվածքների զարգացումը, որտեղ հատուկ տեղ է հատկացվում ճանապարհատրանսպորտային ցանցի կառուցմանն ու արդիականացմանը:

Այս տարվանից մեկնարկել է հանրապետության շրջաններում ավտոճանապարհների պահպանման, բարեկարգման եւ այլ աշխատանքների իրականացման նպատակով շրջանների կարողությունների զարգացման ծրագիրը: Տեղերում ստեղծվել են բնակչության պահանջներին օպերատիվ արձագանքելու տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններ, որի համար գալիք տարվա բյուջեով եւս նախատեսվել է 3 միլիարդ դրամ:

Ավելի քան 9 տոկոսով ավելացվել է նաեւ կապիտալ ներդրումների ծրագիրը, որի միջոցների հաշվին կիրականացվեն ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակություն ունեցող շինարարական ծրագրեր:

2019թ. բյուջեով զգալի միջոցներ են նախատեսվել բնակչության համար կենսական պահանջ հանդիսացող բնակարանային ապահովվածության խնդիրները լուծելու համար:

Կառավարության կողմից հանրապետությունում բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրերի բարեփոխումների շրջանակներում կկառուցվեն երկու նոր բնակելի թաղամասեր մայրաքաղաքում, զգալի քանակությամբ բնակելի տներ՝ հանրապետության շրջաններում:

Պետությունը կշարունակի  հատուկ ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ոլորտը, եւ 2019թ. պետական բյուջեն առանձնահատուկ է այդ առումով:

Սոցիալական ոլորտի բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, նախատեսված է առողջապահության ոլորտի բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների նվազագույն շեմի սահմանում:

2019թ. հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում կներդրվի կուտակային կենսաթոշակային համակարգ: Նշված բարեփոխման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ:

Վերանայվել է նաեւ հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարի չափով փոխհատուցումը՝ 2 միլիոն դրամի շրջանակներում՝ նախկինում տրվող 50 տոկոսի դիմաց: 

Հարգելի պատգամավորներ, ես անհրաժեշտ համարեցի կանգ առնել 2019 թվականի պետական բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա:

Դուք հնարավորություն եք ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին եւ հայտնելու ձեր կարծիքներն ու տեսակետները:

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկում Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

Մեզ բոլորիս սպասվում է լուրջ ու քրտնաջան աշխատանք, եւ նախատեսված ծրագրերի իրականացումը մեծապես կախված է այդ աշխատանքի ճիշտ կազմակերպումից, իշխանության թեւերի եւ տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունից:

Համոզված եմ՝ մենք հաջողությամբ կյանքի կկոչենք մեր բոլոր ծրագրերը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Մենք՝ այսքանով ամփոփում ենք բյուջետային քննարկումները: Ազգային ժողովում մեկ ամսից ավելի է մենք այդ քննարկումների մեջ ենք և, կարծում եմ, բոլոր հնարավոր զարգացումները, առաջարկները հաշվի են առվել, և խմբակցություններն էլ հայտնել են իրենց տեսակետները: Մեզ մնում է միայն վերջանական քվեարկությամբ, Ազգային ժողովի վերաբերմունքը արտահայտել պաշտոնական: Ես հիմա պատգամավորներին խնդրում եմ, այս պահին մենք անցնում ենք քվեարկության՝ Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝26  ,դեմ՝5, ձեռնպահ՝ չկա: Որոշումն ընդունված է: 2019թ. պետական բյուջեն խորհրդարանի կողմից արժանացել է հավանության ուզում եմ Ազգային ժողովի անունից շնորհավորել Կառավարությանը, պարոն Նախագահ՝ Ձեզ: Կարծում եմ 2019թ. պետական բյուջեի իրականացման ընթացքում մեզ դեռ սպասվում է համատեղ, երկարատև աշխատանք և պիտի փորձենք՝ պահպանելով ավանդույթները, համերաշխության մթնոլորտում շարունակել մեր գործունեությունը ի շահ մեր պարտականության: Շնորհակալություն: Ես ուզում եմ այս պահին հայտարարել ընդմիջում, քանի  որ մենք առաջին ընդմիջման եզրին ենք: Ընդմիջում կես ժամով՝ հանդիպում ենք 12 անց 45-ին:

        

        

Ժամը 12.45

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները, և ընդմիջումից հետո 2019թ. պետական բյուջեի նախագիծն ընդունելուց հետո, մենք անցնում ենք օրակարգային մյուս հարցերին: Նախապես ասվեց, որ մենք 2-րդ խումբ հարցերում ունենք Ազգային ժողովի քննարկմանը 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծեր: Այդ նախագծերը թվով երեքն են, հաշվի առնելով կազմակերպչական հանգամանքներից և մեր գործընկերների խնդրանքը, ես հիմա հայտարարում եմ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծի քննարկման սկիզբը՝ 2-րդ ընթերցմամբ, այն ներկայացնելու համար ես հրավիրում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պարոն Կարեն Աբրահամյանին: Ի դեպ, սա մեր առաջին հանդիպումն է Ազգային ժողովում, և  ուզում եմ բոլորի անունից շնորհավորենք պարոն Կարեն Աբրահամյանին և հայտնենք վստահություն, որ մեր ավանդական հարաբերությունները պաշտպանության նախարարության պաշտպանության բանակի հետ շարունակվելու է նույն ոգով և փորձենք ամուր պահել այդ համագործակցության դրոշը:

Կարեն Աբրահամյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, նիստի հարգելի մասնակիցներ: Քննարկվող օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ ներկայացրել են այն հիմնական դրույթներով հարցերը, որոնք կարգավորում են ստանալու նախագիծը օրենքի ուժ ստանալուց հետո: Հաշվի առնելով, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ և դիտողություններ չեն եղել, ապա առաջարկում եմ անցնել նախագծի ընդունման քվեարկությանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար, եթե հարցեր ունե՞ք, խնդրում եմ պատգամավորները գրանցվեն հարցերի համար: Չկան: Շնորհակալություն, պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար ես հրավիրում եմ պաշտպանության և օրինապահպանության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Գեորգի Պետրոսյանին, խնդրեմ, պարոն Պետրոսյան:

Գեորգի Պետրոսյան – Հարգելի գործընկերներ, հիմնականը ասել է պաշտպանության նախարարը, ոչ մի նորություն և առաջարկներ չեն եղել: Կարող եմ ասել, որ հանձնաժողովում միաձայն քվեարկվել և ընդունվել է: Առաջարկում եմ քվեարկել օրինագծի օգտին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Եթե հարցեր ունենք գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Եթե կա ցանկություն այս թեմայով արտահայտվելու, ելույթների, մտքերի փոխանակության՝ խնդրում եմ գրանցվել: Չկա: Շնորհակալություն: Մենք, քանի որ 2-րդ ընթերցման ռեժիմով է ներկայացված, այս հարցով քննարկման համապատասխան փուլերը անցել ենք: Երեկ էլ, հանձնաժողովի նիստում՝ որոշ հարցերի հետ կապված, վերջին ճշտումները արվել են և, կարծես թե, համաձայնեցված են բոլոր հնարավոր խնդիրները, որ կարող են ծագել: Ուզում եմ այսքանով ամփոփել և քվեարկության ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծը Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհավորում եմ, և մենք արդեն կարող ենք մտածել՝ օրենքի ընդունումից հետո, ենթաօրենսդրական ակտերի հետ կապված, ինչպիսի աշխատանք է մեզ սպասվում: Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք գնալ:

Հաջորդ մեր օրակարգային հարցը՝ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագիծն է՝ 2-րդ ընթերցմամբ, և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, պարոն Մասիս Մայիլյանը, խնդրեմ:

Մասիս Մայիլյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ: Առաջին ընթերցումից հետո նոր առաջարկներ չեն եղել: Ամսի 17-ին գլխադասային հանձնաժողովում մենք նորից նայել ենք: Ընթացքում՝ առաջին ընթերցման ժամանակ, մենք խոսել ենք երեք կետերի մասին: Այդ առաջարկները, որոնք եղել են պատգամավորների կողմից և Ազգային ժողովի փորձագետների կողմից, նախարարության կողմից ընդունել են, և հաշվի առնելով այս օրենքի կարևորությունը՝ խնդրում եմ և առաջարկում Ազգային ժողովին կողմ քվեարկել օրենքի օգտին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մայիլյան: Եթե հարցեր կան Դիվանագիտական ծառայության մասին օրենքի հետ կապված, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չունենք: Շնորհակալություն: Կարող եք նստել, պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տիկին Արզիկ Մխիթարյանին:

Արզիկ Մխիթարյան – Մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգարժան ներկաներ: Ինչպես արդեն նշվեց Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունվել է և ահա անցած 14 օրերի ընթացքում չենք ստացել որևէ մի լրացում, առաջարկ և այսօր մենք ներկայացնում ենք 2-րդ ընթերցմամբ քվեարկելու և ընդունելու՝ որպես օրենք: Հանձնաժողովը տվել է իր դրական կարծիքը, և կարծում եմ՝ մենք կարող ենք քննարկել և քվեարկել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին Մխիթարյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Մխիթարյան: Եթե ելույթների, մտքերի փոխանակության ցանկություն կա այս օրինագծի շուրջ՝ չկան: Մենք այս թեման էլ ենք ամփոփում, կարծում եմ, մենք կատարել ենք պատասխանատու աշխատանք այս օրինագծի համար: Նախնական ներկայացված նախագիծը մենք առաջին փուլում քննարկել ենք՝ որոշել, որ դա ենթակա է լրամշակման և լրամշակումից հետո, կարծում եմ, բոլոր հնարավոր հարցադրումները տրվել են՝ սպառիչ պատասխանների արժանացել: Ես բոլորիս անունից հույս եմ հայտնում, որ Դիվանագիտական ծառայության մասին նոր օրենքով մեր արտաքին հարաբերությունների համակարգը արդեն օրենսդրական կարգավորումների իմաստով շատ ավելի ամրապնդված և շատ ավելի հասկանալի է: Ամփոփում ենք, և ես քվեարկության եմ ներկայացնում Դիվանագիտական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Մենք կարող ենք ասել, որ օրենքը արժանացել է հավանության, և այն ներկայացվելու է Հանրապետության նախագահին ստորագրման: Շնորհակալություն: Հաջորդ մեր այս խմբի հարցերից՝ 2-րդ ընթերցմամբ, մեզ միայն մի հարց է մնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն ներկայացնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, պարոն Ժիրայր Միրզոյանը:

Ժիրայր Միրզոյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: 2-րդ ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Արցախի օրենքների նախագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ նախագծերի փաթեթը անցել է բավականին մեծ քննարկումների փուլ, արծարծվել են բոլոր մանրամասնություններով, այնուհետև հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Ես հիմա ցանկանում եմ մի քանի կոնկրետ ուղղությունների մասին խոսել՝ հատկապես իրավական և տնտեսական ուղղություններին անդրադառնամ:

Իրավական տեսանկյունից փաթեթը պարունակում է ամրագրումների այնպիսի համակարգ, որը բացառելու է Արցախի Հանրապետության պաշտպանունակության, տնտեսական անվտանգության ոլորտներում որևէ կերպ խաթարում կամ թուլացում: Կարող եմ նշել, որ հակառակ ազդեցությունն է ունենալու, որովհետև գործող օրենսդրությունը սահմանում է այնպիսի հնարավորություններ, հատկապես օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենքն է, որը հնարավորություն է տալիս շատ ավելի պարզ ընթացակարգով, շատ ավելի մեծ լիազորություններով: Այնպիսի լիազորություններով, որոնք ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիները, ձեռք բերի ոչ միայն այգեգործական նշանակության տարածք, այլ ցանկացած գույք և տնօրինի Արցախի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներով: Իրավական տեսանկյունից բացառվելու է հողամասը այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը, քանի որ սահմանված է լինելու օրենքով Կառավարության սահմանած կարգերով և գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականությամբ: Տնտեսական նպատակահարմարության առումով նախագիծը հնարավորություն է տալու բացի Արցախի Հանրապետության Կառավարության և Արցախի Հանրապետության քաղաքացիների ներդրումներից՝ այգեգործության ոլորտում ներգրավել նաև օտարերկրյա կապիտալ, ինչը իր հերթին ենթադրում է նոր հնարավորություններ տեխնիկական, տեխնոլոգիական առումով՝ արտահանման և ընդհանրապես իրացման նոր հնարավորությունների ճանապարհներ: Ես ցանկանում եմ նշել, որ այգեգործությունը մենք դիտարկում ենք ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի առաջատար ճյուղ, այլ մեր տնտեսության զարգացման առանցքային և հիմնական ուղղություններից մեկը՝ հեռանկարային ուղղություններից մեկը: Այս նախագծի ընդունումը յուրովի խթանելու է տնտեսական զարգացումը առաջիկա տարիներին: Ունենալու է և տնտեսական, և իրավական ոլորտներում այնպիսի կարգավորումներ, որը, բացի  բացառելուց, նաև որոշակի ավելի անվտանգ ճանապարհ է ստեղծելու օտարերկրացիների համար՝ Արցախի Հանրապետությունում ձեռք բերելու, իհարկե եթե Կառավարությունը նման հնարավորություն ընձեռնի և նպատակահարմար գտնի: Ցանկանում եմ նշել այն պահը, որ իրավունքի ծագման պահը օտարերկրացու համար չէ, իրավունքի ծագման պահը Կառավարության համար է, և իրավունքը պատկանում է Կառավարությանը՝ վաճառելու կամ չվաճառելու: Շահագրգիռ կողմերին մենք քննարկումների ընթացքում ներկայացրել ենք ամբողջ ընթացակարգը և այս փաթեթից և դրանից բխող Կառավարության որոշումներով նախատեսվելիք ամբողջ ընթացակարգը: Կարծում եմ՝ բոլոր հարցերը արծարծել ենք մինչև վերջ, խնդրում եմ դնել քվեարկության:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞ք հիմնական զեկուցողին: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հայկ Խանումյան, ուրի՞շ, չկա: Խնդրեմ, Հայկ Խանումյան՝ հարց:

Հայկ Խանումյան  - Պարոն նախարար, ամփոփելով կարող եք նշել, որ օրենքի ընդունմամբ օտարերկրացին  հողի գնման իրավունք չի կարող ստանալ, քանի դեռ Կառավարության համապատասխան որոշում չկա և այդ գնված տարածքը, եթե Կառավարությունը նման որոշում ունի և օտարերկրացին գնել է, նա չի կարող օգտագործել այլ նպատակով, քան այն նպատակով ինչ-որ իրեն տրվել է:

  Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Օտարերկրացին այստեղ հստակ նշված է, որ կարող է ձեռք բերել պահուստային ֆոնդից՝ ի դեմս համապատասխան ներդրումներ կատարելուց հետո, եթե այն Կառավարության կողմից լիազորված պետական մարմինը գնահատվի որպես արտադրական նշանակության, միայն այդ դեպքում առաջանում է իրավունքի ծագման պահը, այսինքն` օրենքը ընդունելուց հետո այս իրավունքի ծագման պահը լինելու է առնվազն 3,5, 4 տարի հետո, այսինքն` առաջիկայում բացառվելու է նման դեպքեր, որովհետև օտարերկրյա քաղաքացին պարտավոր է լինելու սեփական միջոցներով՝ բացառապես սեփական միջոցներով առանց պետական աջակցության կատարել ներդրումներ, ինչը մոտ 5-ից, 5,5 կես միլիոն դրամի սահմաններում է մեկ հեկտարի մասով, այնուհետև ձեռք բերի համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի դեպքում Կառավարության որոշմամբ տրված թույլտվությամբ, իսկ պետական պահուստային ֆոնդի հողերից՝ բացառապես Կառավարության որոշմամբ: Նպատակային չօգտագործելու կամ հստակ նախապես ձևակերպված նպատակից շեղվելու դեպքում, մենք նաև քաղաքացիական օրենսգրքում ենք կատարել համապատասխան փոփոխությունը՝ հարկադիր հողամասի հետ վերցման նաև Տեղական ինքնակառավարման մասին օրենքում ենք կատարել համապատասխան լրացում՝ համայնքի ղեկավարին տալով, իր վարչական սահմաններում գտնվող հողերի մասով դատարան դիմելու և հետ վերադարձնելու, իսկ նպատակը ոչ թե այգեգործական է, այլ մենք հստակ ձևակերպել ենք՝ բազմամյա տնկարկների, որպեսզի որևէ շեղում, որևիցե այլ տարընթերցման խնդիր չառաջանա:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Ոչ: Շնորհակալություն, պարոն նախարար: Առաջադրված էր մեկ հարց: Դուք պատասխանեցիք հարցին: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում եմ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր  Արպատ Ավանեսյանին, խնդրեմ:

Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ներկաներ: Օրենքի նախագծի այս փաթեթը քննարկվել է հանձնաժողովի կողմից: Նշեմ, որ տարակարծություն է եղել հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից՝ պարոն Գաբրիելյանի կողմից, առանձին քննարկման արդյունքում պատրաստել ենք փաստաթուղթ՝ ցանկության դեպքում կարող եմ տրամադրել: Բոլոր հարցերը, փաստորեն ստացել են լրիվ պատասխանները, որի համար հանձնաժողովը առաջարկում է միաձայն այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

 Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Եթե մտքերի փոխանակության ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան, Դավիթ Իշխանյան: Մենք երկու հայտ ունենք մտքերի փոխանակության համար: Ելույթի համար՝ այս հարցով խոսքը տրվում է Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանին, հաջորդը՝ Դավիթ Իշխանյան:

Ալյոշա Գաբրիելյան- Շնորհակալություն: Ես պիտի ասեմ, որ կապված եմ գյուղատնտեսության հետ՝ ժամանակին եղել եմ համայնքի ղեկավար, ավելի շատ եմ առնչվել հողային այն հարաբերություններին, որ գործում են իրականության մեջ: Նախ` պիտի ասեմ, որ գյուղնախարարի հետ երկար ժամանակ բանակցել ենք, բայց ի տարբերություն պարոն Ավանեսյանը նշեց, որ միաձայն ես ներկա չեմ եղել վերջին հանձնաժողովի նիստին և չեմ քվեարկել: Ունեմ իմ կարծիքը, ընդհանուր առմամբ, այստեղ եթե վերցնում ենք պետք է առաջին հերթին, խոսքը օտարերկրյա քաղաքացիներին իրավունք տալն է՝ սեփականության իրավունքով: Եթե համեմատենք Հայաստանի Հանրապետության գործող օրենքի՝ սա սահմանադրական նորմ է՝ օտարերկրյա քաղաքացիներին հողի սեփականության իրավունքով տրամադրելը: Օտարերկրացի ասելով, նախ և առաջ, եկեք հասկանանք, մենք մտածում ենք մեր հայրենակիցների մասին: Հայաստանի Հանրապետությունում, բավականին սահուն ձևով հարցը լուծվում է, քանի որ երկքաղաքացիության մասին օրենք կա և լուծվում է հեշտ: Եթե Հայաստանում ասում են օտարերկրացի, երևի թե առաջին հերթին այլ ազգի օտարերկրացու մասին է, որը սահմանափակում է սահմանադրությամբ նրա սեփականության իրավունքով՝ հողի տրամադրումը, բայց մեր մոտ, քանի որ այդ բացը կա, քանի որ չունենք օրենքը, հետևաբար, հարցը միանգամայն այլ հնչեղություն ունի: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, այն հողամասերը, որ հիմնականում պետական պահուստային ֆոնդ են, գտնվում են սահմանամերձ տարածքում, մեր մոտեցումը՝ Դաշնակցություն խմբակցության մասին է, միանգամայն այլ է: Ես հակված եմ մի բանի, համայնքի ղեկավար աշխատելու ժամանակ կատարվում է մի բան, որը հողային հարաբերություններում միանգամայն իր մեջ ստվերային, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և հարցը, ընդհանուր առմամբ, պետք է միայն ու միայն վերանայել, ես ասում եմ վերանայել, ոչ միայն գերակա ճյուղի կոնկրետ այգեգործության առումով և ընդհանրապես: Խոսքս ավելի հստակեցնելու համար՝ մարդիկ կան, անհատներ կան՝ մեր հանրապետության մեջ, որոնք ժամանակին վարձակալության պայմանագրով 100-ավոր հեկտարներով հողեր են վերցրել և ասել, որ ունեն այդ պայմանագիրը: Նրանք կարողանում են չօգտագործել կամ օգտագործել, ներքին կարգով վարձակալության տրամադրել: Այ էս բացը կա, և համայնքի ղեկավարին դնում են շատ ծանր կացության մեջ, ավելի ճիշտ ոչ թե ծանր, կասեի ավելի շահեկան, առանձին անհատներ ուզում են վարձակալի հետ հարաբերություններ ունենալ՝ հող վարձակալեն, ենթավարձակալի, և ստիպում են կամ ավելի շուտ գնում են համայնքի ղեկավարի մոտ և ասում՝ լուծարեք նոր հարաբերություններ ստեղծեք և լուծարման գործընթացը ձևական գնալով իրար մեջ գումարներ կիսելով հանդերձ, կներեք այս արտահայտության համար, կատարվում է այս գործընթացը: Ես եկել եմ այն համոզման, որ օրենքը կլինի կատարյալ, եթե մենք նայենք Հողային օրենսգրքին: Ես չեմ ցանկանա, որպեսզի այդ հարաբերությունները օրինական դաշտ բերելու համար ավելի ճիշտը նա է, որ ընդհանարապես մարդը իրավունք ունենա՝ սեփականության իրավունքով ձեռք բերել ոչ միայն այգի, այլ ընդհանրապես՝ վարելահող: Լինի ոչ թե վաճառքով, այլ այնպես, ինչպես կատարվում է հողի սեփականությունը, հայտարարվում է աճուրդ: Այս դեպքում, կարծում եմ՝ այս ստվերն էլ կվերանա, կոռուպցիան էլ կվերանա, և այն բացերը, որ այստեղ գոյություն ունի: Կարծում եմ՝ հետագայում անհրաժեշտ է վերանայել այս ամենը, որովհետև այսօր գերակա ճյուղ է հանդիսանում այգեգործությունը, վաղը կարող է՝ հողագործության այլ ճյուղեր: Այսօր ես հնչեցրել ու ասելու եմ, որ մեզ համար ավելի կարևոր է այգուց ստացված միրգն ու բանջարեղենը: Կարծում եմ՝ բանջարեղենը ավելի ռազմավարական նշանակություն ունի: Այսօր արտադրությունը, որ մենք ներմուծում ենք հիմնականում ավելի շատ Հայաստանի Հանրապետությունից: Խոսքը նաև անասնապահության մասին է, որ գերակա ճյուղեր կան, որ այսօր մսամթերքն է թանկացել ու կան թանկացման միտումներ և այսքանը հաշվի առնելով ես, կարծում եմ, որ  Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, և ընդհանրապես, Սահմանադրության որոշ կետերում: Գուցե՞ հաշվի առնենք երկքաղաքացիությունը, որը սա ընդունելու դեպքում հնարավոր է լուծել մեր մեջ եղած շատ հարցեր: Շնորհակալություն:

 Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Գաբրիելյան, հաջորդ ելույթը՝ Դավիթ Իշխանյան, խնդրեմ պարոն Իշխանյան:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես նախորդ անգամ ևս հնարավորություն ունեցա այս ամբիոնից մտքեր փոխանցելու և տեսակետ հայտնելու: Այս անգամ ևս պարտավորված եմ զգում, որոշակի անդրադարձ կատարելու: Իմ գործընկերը, իհարկե, ներկայացրեց որոշակի օրենքի կարգը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և ընդհանրապես հողի սեփականաշնորհման կամ սեփականության իրավունքով ձեռք բերելու հարցի հետ կապված մոտեցումները, որը կարծում եմ, կարգավորված է և ունի որոշակի իր հնարավորությունները: Փորձեմ անել մի քանի անդրադարձեր: Նախարարի կողմից ներկայացվեց այն իրավական ձևակերպումներն ու հիմնավորումները, կապված օրենսդրական այս փոփոխության և նախաձեռնության հետ, ինչու չէ նաև տնտեսական, որովհետև տնտեսական բաղադրիչը, կարծես թե, կարևորում է: Չնայած, ես, անկեղծ ասած, տնտեսական առումով լուրջ անդրադարձ է ունենալու այս օրենքի ընդունումը, որովհետև նախորդ անգամ ես տեսակետ փոխանցեցի, որ հողի կարգավիճակը, ըստ ինձ որևէ էական նշանակություն չունի այդ հողի վրա կատարվող աշխատանքներ և տնտեսական արդյունք ստեղծելու: Ես, պարզապես ուզում եմ անդրադառնալ քաղաքական կողմին և այդ քաղաքական բաղադրիչի հետ անվտանգության հարցերին, նկատի առնելով, բարձրաձայնելով, որ այստեղ օրենքի փոփոխությունը ոչ թե վերաբերվում է հայ ազգին, այլ օտարերկրացիներին՝ լինի դա հայազգի կամ այլ ազգի ներկայացուցիչների: Այդ առումով այստեղ տեսնում եմ որոշակի շտապողականություն: Այդ շտապողականության կողմին նաև կա մի շատ կարևոր հանգամանք՝ օրենքի և օրենսդրական փոփոխությունները որևէ առումով չպետք է պայմանավորված լինեն անհատական շահերի և անհատների ներդրումային ծրագրերի իրականացման հետ, որը, կարծես թե առկա է, այլ բացառապես պետք է լինի պետական շահը, ազգային անվտանգության և մի շարք այլ շահեր: Այդ իսկ առումով   անհրաժեշտություն ենք տեսնում և առաջարկում եմ իմ գործընկերներին քվեարկել դեմ այս օրինագծին, նկատի առնելով, որ հավելյալ կարելի է ուսումնասիրել և որոշակի մեղմ և այլ պայմաններ ստեղծել՝ վարձակալական հիմունքներով, ներդրումային դաշտ ապահովելու և նաև որոշակիորեն փոփոխություններ մտցնելու հողային օրենսգրքում՝ այլ ձևաչափերով: Այսքանը: Իհարկե, մեզ ներկայացված է նաև այն հիմնավորումները, ինչ-որ թե նախարարի կողմից ներկայացվեց, թե իմ գործընկերոջ կողմից, որը հավանաբար, ապագայում հիմք է հանդիսանալու Կառավարության այն կարգին, որ շեշտված է օրենսդրական նախաձեռնությունում, իհարկե, բավականին բավարար է և շատ ողջունելի է, եթե այստեղ իրավունքը հասնի վետոյի իրավունքի կիրառումը տարբեր գերատեսչությունների համաձայնության դեպքում, բայց կառաջարկեի, այնուամենայնիվ դեմ քվեարկեիք այս օրինագծի նախագծին և չցուցաբերվի շտապողականություն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Մենք ելույթների մասն էլ ավարտեցին, և եզրափակիչ ելույթ կա հիմնական զեկուցողի կողմից, խնդրեմ, պարոն Միրզոյան:

Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն: Ես միանշանակ, հարգանքով եմ վերաբերվում բոլոր տեսակետներին, որը հնչեցվեց այստեղ, բայց ցանկանում եմ մի քանի անդրադարձ կատարել: Երեք, չորս շեշտադրման վրա՝ հատկապես, Հայաստանի Հանրապետությունում գործող նման իրավական կարգավորման, այլ կարգավիճակով, մասնավորապես վարձակալական հիմունքներով ծրագիրը իրականացնելու և այլն: Հայաստանի Հանրապետությունում գործող կարգը  հետևյալն է: Այն հավասարեցված է օտարերկրյա քաղաքացիների ներդրումներ կատարելու դեպքում՝ իրավունքը հավասարեցված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Այն սահմանափակումները, որոնք մենք առաջարկում ենք կիրառել՝ չկա Հայաստանի Հանրապետությունում: Արդեն Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում՝ ներդրումներ ոչ ավանդական պտղատեսակների, գերժամանակակից տեխնոլոգիաների, հատկապես ոռոգման համակարգի, վնասատուների և հիվանդությունների դեմ պաշտպանության հետ կապված և այլն: Այսինքն` շատ ավելի բաց է: Այս առումով գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ ձեռք է բերում հավասար իրավունքներ և պարտականություններ: Մեր առաջարկած տարբերակը, ինչպես նշեցիք, պարոն Իշխանյան, նաև վետոյի հնարավորությունը, երբ մենք նշել ենք 6 գերատեսչություններ և համապատասխան շրջանի, և համայնքի ղեկավարը, որոնց միաձայն կողմ քվեարկելու դեպքում է որոշումը ընդունվելու: Դա պաշտպանության նախարարությունն է, ազգային անվտանգություն ծառայությունն է, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ենթակառուցվածքների, բնապահպանության նախարարություններն են, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը: Այսինքն, եթե այս ուղղություններով որևէ, կոնկրետ դեպքում, հակադրվելու է պետական շահին այս որոշումը՝ չի ընդունվելու, միանշանակ: Այստեղ, իմ նշած յուրաքանչյուր պետական մարմիններ կարող են Վետոյի իրավունք կիրառել և չընդունվի որոշումը: Սա նվազագույն շեմն է: Կառավարությունը կարող է այլ շահագրգիռ մարմիններ ներգրավել, սա պարտադիր վեց պետական կառավարման մարմինների մասնակցությունն է:

Անհատական շահերի հետ կապված: Եթե խոսքը վերաբերվում է օտարերկրյա քաղաքացու՝ չեմ կարծում, որ այստեղ անհատական շահը կարող է գերակայել: Մենք ունենք Հայաստանի Հանրապետության օրինակը և այն բավականին լավ և բավականին ոգևորող օրինակ է, որտեղ են դրվել այնպիսի արժեքավոր պտղատեսակներ, որոնք 2,5 անգամ արժեքավոր են, քան նուռն է, որ մենք մշակում ենք: Մեր համար ոչ ավանդական են: Արցախի դեպքում ևս ունեինք այդպիսի առաջարկ՝ 100 հեկտար, ոչ ավանդական պտղատեսակներով այգի հիմնադրելու: Դրանց հիմնադրելու ներդրումները, ավելին` են՝ 10 միլիոն դրամ մեկ հեկտարի: Իմ՝ նախորդ ելույթի ժամանակ, նշել եմ միայն նռան մասով հաշվարկները՝ նռան այգու: Ի՞նչի համար սեփականաշնորհել՝ ոչ վարձակալել, որովհետև խոսքը վերաբերվում է ոչ միամյա բույսերին, այլ խոսքը վերաբերվում է կապիտալ ներդրումներին՝ գյուղատնտեսության մեջ, և տնկիների հետ կապված՝ ծառերի, և տեխնոլոգիաների հետ կապված, իսկ առաջիկայում մենք քննարկելու և պահանջելու ենք, որպեսզի այգիները ամբողջությամբ կահավորված լինեն համապատասխան միջոցներով, որոնք նաև որոշակիորեն զերծ կպահեն բնակլիմայական պայմաններից: Խոսքս վերաբերվում է կարկտապաշտպան ցանցերին և հակակարկտային լոկալ համակարգերին: Մենք ունենալու ենք այս դեպքում գյուղատնտեսություն, որը համարյա կախված չի լինելու բնակլիմայական եղանակներից: Վերջերս՝ 2018թ. մենք գիտենք, քանի հազարավոր՝ 1,5 տասնյակից ավելի  հազարավոր հեկտարներ: Ընդհանուր առմամբ, բուսաբուծական տարածքներ՝ 100 տոկոսով ոչնչացվել է միայն կարկուտից և քամուց: Այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Կարող եք նստել, սա եզրափակիչ Ձեր խոսքն էր: Այս հարցով բազմաթիվ հանդիպումներ՝ նախաքննարկում ենք ունեցել հանձնաժողովում: Կարծես՝ բոլոր հնարավոր թեմաներին և պարզաբանումներ, և պատասխաններ, այնուամենայնիվ, մեր գործընկերների մտահոգությունը խոսում է այն մասին, որ հարցեր դեռ մնում են: Կարծում եմ, սրանով մենք ամփոփում ենք, և խորհրդարանը կարող է իր վերաբերմունքը արտահայտել քվեարկությամբ, եթե ուրիշ առաջարկներ չկան: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու  վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է: Կարծում եմ՝ սկիզբ է այն նույն ենթաօրենսդրական ակտերի, պատասխանատվության, դրա վրա աշխատելու, որ մենք արդեն նախանշեցինք: Շնորհակալություն, սրանով ավարտում ենք  այս թեման:

Հաջորդ հարցը, մենք բացում են հիմա 3-րդ խումբ հարցերի շարքը օրակարգային, և այս շարքում առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է: Այն Ազգային ժողովին ներկայացված է պատգամավորական նախաձեռնությամբ՝ պատգամավորներ Ռիտա Մնացականյանի և Ռոմելա Դադայանի կողմից, և այն ներկայացնելու համար ես հրավիրում եմ պատգամավոր Ռիտա Մնացականյանին, խնդրեմ:

Ռիտա Մնացականյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ,  պատվարժան ներկաներ: Ինչպես ասում են՝ Ձեր դատին ենք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագիծը: Նախ` մինչև բուն բովանդակությանն անցնելը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Դադայանին` համատեղ աշխատանքի համար, որպես մեծագույն, մեծատառով մարդու, անզուգական կնոջ, որի հետ աշխատելը պարզապես հաճույք է:

Օրենքի նախագծում  օրենքում կատարված փոփոխությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` 1. Օրինակ` խմբագրական փոփոխություններ, 2. բովանդակային և 3. նոր հոդվածների առաջադրում: Խմբագրական փոփոխությունները սկսվում է հենց առաջին հոդվածից, որտեղ օրենքում տոնը կոչվում էր Ամանոր և Ծննդյան տոներ, այնքանով,  որ Հայ-Առաքելական Եկեղեցին չունի ծննդյան տոներ հասկացողություն, դա կաթոլիկ եկեղեցունն  է, այն փոխարինվել է Ամանոր և Սուրբ Ծնունդ և հունվարի 3-ը, 4-ը, 5-ը, որպես ոչ աշխատանքային օրեր  գործող օրենքում կոչվում էր նախատոնական տոներ,  խմբագրվել է  և դարձել նախատոնական օրեր, որովհետև նախատոնական տոներ հասկացողությունը ընդհանրապես գոյություն չունի: Խմբագրումներ են կատարվել մի շարք հոդվածներում` Լեռնային Ղարաբաղը համապատասխան տեղերում փոխարինվել է  Արցախի բառով ու նաև խմբագրվել է հոդված 10-ը, որտեղ եղել  է այսպիսի ձևակերպումը` երեխաների պաշտպանության միջազգային օր և քանի որ  -------- որոշմամբ այդ միջազգային տոնը կոչվում է ոչ թե երեխաների պաշտպանության օր, այլ  երեխաների իրավունքների պաշտպանության օր, որը նախագծում հենց այդպես էլ  գրվել է՝ համապատասխան հոդվածին ավելացնելով իրավունքների բառը և  հանելով միջազգային բառը: 2-րդ խումբը` ինչպես ասում են` բովանդակային փոփոխություններն են: 1. Հոդված 3-ում, որը եղել է Հայրենյաց Պաշտպանի օր և նշում ենք փետրվարի 23-ին, փոխվել է նրա օրը`  որոշումը նույնն  է մնացել` Հայրենյաց Պաշտպանի օր, ուղղակի արդեն նշվում է հունվարի 28-ին, որպես ոչ աշխատանքային օր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 23-ը ոչ մի կապ չունի մեր արցախյան շարժման  ու ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ծնված, մեր պետականության հետ և  մեր նորաստեղծ  հայրենիքի պաշտպանը դա Հայոց բանակն է: Դրա համար Հայոց բանակի ստեղծման օրը` հունվարի 28-ը կոչվում է նախագծում որպես Հայրենյաց Պաշտպանի օր:  Հոդված 4-ում` մարտի 8-ը` ոչ աշխատանքային օր է եղել գործողում, առաջարկվում է դարձնել աշխատանքային օր՝ հաշվի առնելով, որ  մեր օրենսգրքում կա  ասենք 2 տոն` նվիրված կանանց, երկուսն էլ ոչ աշխատանքային,  ինչ-որ տեղ շռայլություն է, առաջարկում ենք մարտի-8-ը դարձնել  աշխատանքային: Ոչ աշխատանքային մնում է ապրիլի 7-ը, որպես շատ ավելի ազգային արժեք պարունակող տոն օր: 14-րդ հոդվածում, որով նախատեսվում է  գործող օրենքում պետականության Հանրաքվեի և Սահմանադրության օր: Պարզից էլ պարզ է, ժամանակին, երբ  ընտրվում է դեկտեմբերի 10-ը, հաշվի էր առնվում, որ դա  մարդու հիմնարար   միջազգային տոն օրն է՝ ընդգծելու համար մեր իրավունքը ինքնորոշման, մեր իրավունքը անկախության, սակայն հոդվածում բացակայում էր այդ մասին, ավելացվել է հոդվածում որպես մարդու հիմնարար իրավունքների  բառերը և անկախության  հանրաքվեի և Սահմանադրության օր` որպես ոչ աշխատանքային օր: 16-րդ հոդվածում ավելացվել է կառավարության որոշմամբ բառերը, այդտեղ գործողում եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական, եկեղեցական, մասնագիտական տոներ և այլն: Ասենք, մասնագիտական տոներ բառերից առաջ ավելացվել է կառավարության որոշմամբ: Ասենք, եթե նշվում է  մասնագիտական տոն, ապա դրա համար պետք լինի կառավարության որոշումը և վերջապես ԡ-րդ խումբը` ավելացվել է նոր հոդվածներ`  մասնավորապես` հոդված 4-րդ, որ չի եղել մեր գործող օրենքում կար Հայաստանի  Հանրապետության նմանատիպ օրենքում, կա՞ր, դա այն էր, որ Հայաստանում այդպես է հնչում ադրբեջանական ------ կազմակերպված ջարդերի, զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների  պաշտպանության օր: Ասենք` բովանդակությամբ նույնը, ուղղակի մեր նոր առաջարկությամբ` ոչ թե ադրբեջանական (չի լսվում)  այլ Ադրբեջանի կողմից իրականացված, հաշվի առնելով, որ այդ հիշատակի օրը, որ մտցնում ենք իր մեջ պետք է ներառել ոչ միայն ադրբեջանական ԽՍՀՄ, ասենք Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու և այլն, այլև  1918թ.  Բաքվի ջարդերը, 1920թ. Շուշիի  և այլն: Հոդված  8-ում` ընտանիք օր` նշվում  է մայիսի 15-ին: Հոդվածը կարևորվում է նրանով, որ մեր օրերում ինչ-որ փորձեր են արվում ասենք քանդելու  հայ ավանդական ընտանիքը և առավել ևս պետք է այստեղ ավելի շատ ուշադրություն դարձնել ավանդական ընտանիքներին: Հոդված 10-ում` բռնադատվածների  օր` նշվում է հունիսի 14-ին: Ինչպես գիտենք, հունիսի 14-ը հայոց պատմության  սև էջերից մեկն էր, երբ 1949թ. մի օրվա ընթացքում  ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլև Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում  մի օրվա ընթացքում հազարավոր հայերի  քշեցին Աթայի երկրամաս  նրանց համարելով (չի լսվում) և ընդհանրապես բռնադատվածի կարգավիճակը 21թ-ից մինչև մեր օրերը այդ խորհրդային կարգերի դեմ  իշխող կլաններին դուրս եկած մարդկանց` նախընտրեցինք հունիսի 14-ը այնպես, ինչպես Հայաստանում է և վերջապես, ավելացել է հոդված 12` ուսուցչի օրը` դեկտեմբերի 5-ին: Իրականության մեջ դա մենք միշտ նշում ենք, սակայն այն չունի իրավական հիմք,  դրա համար էլ որոշեցինք մտցնել օրինագիծ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան տիկին Մնացականյանին, խնդրում եմ գրանցվել` Արպատ Ավանեսյան, Վիլեն Սաֆարյան, ուրի՞շ: Չկան: Խնդրեմ հարցերի համար՝ Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Այս նոր օրինագծում թվերի պարագայում,  տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի թիվը նվազո՞ւմ է, թե ավելանում:

Ռիտա Մնացականյան – Հավասարվում է այնքանով, որ մարտի 8-ը դառնում է աշխատանքային, իսկ հունվարի 28-ը` ոչ աշխատանքային:

Աշոտ  Ղուլյան - Կանայք համաձայն են, որ մարտի 8-ը աշխատանքային է: Արպատ Ավանեսյան, խնդրեմ, արձագանքո՞ւմ եք:

Արպատ Ավանեսյան –Պատմությանը շատ դեպքեր են հայտնի, երբ որ այս կամ այն պետությունները՝ ռազմական բախումների հետևանքով շատ մեծ կորուստներ են ունեցել և ոչ մի երկիր դա չի մասսայականացնում՝ հաշվի առնելով հետևյալը, որ տարվա ընթացքում մի քանի անգամ (չի լսվում) կարգավիճակում հանդես գալը մեր մատաղ սերնդին հոգեպես կոտրում է: Դուք հոգեբաների հետ խորհրդակցե՞լ եք, որ այդ լրացուցիչ տոներ եք մտցրել` կապված և Ադրբեջանում տեղի ունեցած և այլ և այլ երևույթների հետ: Երբևէ խոսե՞լ եք հոգեբաների հետ, ճի՞շտ եք  մոտեցել այդ հարցին, թե սխալ:

Աշոտ Ղուլյան – Խնդրեմ, արձագանքո՞ւմ եք:

Ռիտա Մնացականյան – Խոսքը բռնադատվածների մասի՞ն է, որպես հիշատակի, ասենք ծանր օր:

Արպատ Ավանեսյան – (Չի լսվում):

Ռիտա Մնացականյան  - Ոչ, կոնկրետ որևէ հոգեբանի հետ չենք խորհրդակցել, բայց ես ուզում եմ ասել, որ 30 տարվա մանկավարժական իմ փորձը երեխաների հետ բավականին մեծ օգնություն է, ես շատ լավ գիտեմ երեխաների հոգեբանությունը և երկրորդ` փետրվարի 28-ը ավելացնելով իրականության մեջ և երկրում պետականորեն բարձր մակարդակով միշտ էլ նշվել է փետրվարի 28-ը` սումգայիթյան ցեղասպանության և այլն և այլն: Այսինքն` իրականության մեջ կա, ուղղակի բավական հիմք  չի եղել: Սա է, մենք նշում ենք դա միշտ:

Աշոտ Ղուլյան  – Շնորհակալություն:  Հաջորդ հարցը` Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Խոսքս բովանդակային փոփոխությունների մասին է, մասնավորապես` փետրվարի 23-ի վերաբերյալ: Այն, ինչ-որ իրականության հետ (չի լսվում) ստորագրած հրամանագրի, շարունակական դրսևորումները մեր իրականության մեջ, բայց խոսքս այլ բանի մասին է: Հայրենյաց Պաշտպանի օր համարվում է  ըստ ներկայացրած նախագծի հունվարի 28-ը, որը համարվում է հայոց բանակի ստեղծման օր: Եվ հունվարի 28-ը նշվում է մեր ամբողջ բանակում, ոչ միայն  բանակում, որպես  Հայոց բանակի ստեղծման օր, բայց նաև մեր մոտ դա համարել Հայրենյաց Պաշտպանի օր, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կա 1992թ. փետրվարի 24-ի  որոշումը Գերագույն խորհրդի  թիվ 0019 որոշման նախագիծը, որի համաձայն ԼՂՀ  ինքնապաշտպանութան ուժերը պետական կարգավիճակ են ստացել, ինչը թելադրված է նախընտրած զարգացումներում, այնպես էլ առաջիկա կարևոր ռազմաքաղաքական խնդիրների  լուծման անհրաժեշտությամբ: Բացի դրանից, փետրվարի 24-ը նաև մեր մոտ համարվում է Վարդանանց տոնը և պարզապես նույն օրը  համարել մի դեպքում   հայոց պետականության  մի տոն, մյուսը` այլ, իմ կարծիքով՝ անընդունելի տարբերակ է ձեր առաջադրված հունվարի 28-ի տարբերակը:

Ռիտա Մնացականյան Պարոն Սաֆարյան, ուրեմն փետրվարի 23-ի հարցը բազմիցս քննարկվել է: Հանձնաժողովում դուք էլ եք եղել,  դուք այդ առաջարկությունը ներկայացրել եք նաև հանձնաժողովում և  հանձնաժողովի ներկա ընկերները կարող են վկայել, որ մեծամասնությունը այն կարծիքին էր, որ ճիշտը հունվարի 28-ն է, դրա համար մնացել է: Մենք հարգել ենք բոլորի առաջարկությունները, ովքեր որ առաջարկել են և մեծամասնություն են հաստատել, այնպես էլ առաջնորդվել ենք: Իսկ ինչ վերաբերվում է Վարդանանց տոնին, ներողություն, Վարդանանց օրը շարժական տոն է, և այն միշտ չէ, որ համընկնում էր փետրվարի 24-ին: Տարիներ  է եղել, որ Վարդանանց տոնը նշվել է փետրվարի 3-ին, ընդհուպ մինչև մարտի առաջին օրերը: Դա շարժական տոն է, և կարծում եմ, որ  Վարդանանց տոնը մեր եկեղեցին հավուր պատշաճի նշում է,  և ուղղակի հարցը նրանում է, թե ինչքանով են օրինակ մեր դպրոցները, մշակութային օջախները նրանց հետ համագործակցում:

Աշոտ Ղուլյան - Պարոն Սաֆարյան, արձագանքո՞ւմ եք: Խնդրեմ, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան -  Եթե Վարդանանց տոնը մի կողմ դնենք, բայց փաստորեն ոչնչով չի հիմնավորվում հունվարի 28-ը փետրվարի 24-ի հետ չփոխարինելու փաստը: Եթե հանձնաժողովը չի ընդունել բացարձակ մեծամասնությամբ, դա դեռևս հիմնավորում չէ: Հարցի վերաբերյալ կա գիտական ուսումնասիրություն բավականին լայն` 8 էջից սահմանված, որ ես հանձնել եմ ձեր հանձնաժողովին  և բացարձակ մեծամասնությունը հարցի վերաբերյալ արդարացի կամ ոչ արդարացի  չի համարվում որոշակի արխիվային նյութեր ուսումնասիրության հիման վրա, այլ ոչ թե պարզապես մեծամասնությունը այսպես է որոշում կամ այսպես չի որոշում: Կա մի քիչ ավելի գիտական մոտեցում  (չի լսվում):

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք:

Ռիտա Մնացականյան –  Այո: Հունվարի 28-ը հայոց բանակի ստեղծման օրն է: Ինչքան էլ մենք փորձենք ասել՝ կա պաշտպանական բանակ, մենք նույն բանակն ենք, նույն ժողովուրդն ենք, մենք նույն անվտանգությունն ենք պաշտպանում  և այսօր` հունվարի 28-ին, երբ ստորագրվել է հայոց բանակի ստեղծումը, այդ բանակի ստեղծման հիմքում մեր Արցախի ինքնապաշտպանական ջոկատների, նաև այդ կռվող  ազատամարտիկի  միջոցով է, որ ստեղծվել է այդ բանակը: Եվ պարզից էլ պարզ է, այսօր թե Հայաստանի սահմանները, թե Արցախի սահմանները պաշտպանվում է Հայոց բանակի կողմից: Նրանք են մեր հայրենիքի իսկական պաշտպանները: Եվ նրանք պետք է մեծարման արժանանան:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Մնացականյան: Տիկին Մնացականյան, իհարկե, ես մի արտահերթ հարց ունեմ: Մենք այս նախագիծը քննարկել ենք մի քանի փուլերով: Եվ վերջին փուլը այն էր, որ կառավարությունը ներկայացրել է տարբերակ` նոր խմբագրությամբ, հաշվի առնելով, որ փոփոխությունները շատ են: Մենք դրանով ենք չէ՞ առաջնորդվում:

Ռիտա Մնացականյան Այո:

Աշոտ Ղուլյան  - Շատ լավ: Այսինքն` մենք այդ նոր խմբագրությամբ ներկայացված տարբերակի մասին է:

Ռիտա Մնացականյան – Այո:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Կարող եք նստել: Ինչպես նշվեց, մենք այս նախագծի շուրջ ունենք նաև կառավարության եզրակացությունը և նաև առաջարկը, որ  հաշվի առնելով փոփոխությունների ծավալը, երևի ճիշտ կլինի, որ դա ներկայացվի նոր խմբագրությամբ: Կառավարության աշխատակազմի ղեկավար պարոն Լազարյանն է այստեղ, պարոն Լազարյան, բան կա՞ ավելացնելու: Շատ լավ:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության  համար հրավիրվում է պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին:

         Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Հարցը իրականում շատ երկար քննարկումներ է անցել, ամեն դեպքում նշեմ, որ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բավականին երկար և բուռն քննարկվել է նաև հանձնաժողովի նիստում, բանավեճերը նույն ձևի բուռն և երկար եղել են  նաև հանձնաժողովի նիստում, բայց վերջում հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, և հիմա առաջարկում եմ ընդունել այն որպես օրենք: Այսքանը, եթե հարցեր կան, խնդրեմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչին: Հարցեր չկան: Շնորհակալություն: Պարոն Ջիվանյան, կարող եք նստել:

Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, ելույթների ցանկություն այս հարցով, խնդրեմ, գրանցում ենք:  Չկան: Շատ լավ:

Մենք ամփոփում ենք այս թեման  և անցնում ենք քվեարկության:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ:

Քվեարկություն` կողմ-22, դեմ-6, ձեռնպահ-2: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Նախագիծը հավանության է արժանացած, և կարծում եմ՝ հունվարի 1-ից ստորագրվելու, իհարկե, դեպքում, մենք գործելու ենք արդեն նոր տոների օրացույցով:  Մենք այս հարցն էլ ավարտեցինք:  Այժմ անցնում ենք հաջորդ հարցին`  Արցախի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, այն Ազգային ժողովին ներկայացրել է պատգամավորական նախաձեռնությամբ, հեղինակը Էդուարդ Աղաբեկյանն է: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան  -  Հարգելի գործընկերներ: 2015թ. խորհրդարանական ընտրություններից  բոլոր քաղաքական ուժերն էլ կարևորել են ոլորտներից նախընտրական ծրագրերում  բոլորն էլ անդրադարձել են ընդերք հասկացողությանը, մեր երկրի ընդերքին: Կոնկրետ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ընդերքին պետք է վերաբերվել ոչ թե մեր ծնողներից, այլ պարտքով վերցրված մեր՝ զավակներից: Հետևապես և պարտավորություն կա մեր զավակների հանդեպ, առավել ևս, Սահմանադրությամբ առաջարկված ընդերքը պետության սեփականությունն է հավասարապես, սոցիալական արդարության սկզբունքներով տարածել բոլոր օգուտները ի  բարեկեցություն, բարեկեցիկ  հետագա կյանքի ապահովման համար: Ընդհանրապես, հայկական  լեռնաշխարհում ընդերքը միշտ էլ եղել է, օգտագործվել է  և դեռ կօգտագործվի սովորաբար իշխանավորների կողմից, սովորաբար միշտ էլ հաշվվել է դա էլիտայի բիզնես, էլիտան միշտ էլ հաշվել է, որ իրավունք ունի ընդերքի վրա՝ միաժամանակ արհամարհելով երկրորդ կողմը՝ էկոլոգիական և այլն և այլն հարցերը, շրջակա միջավայրի վրա ազդող հարցերը, իսկ այն, որ շրջակա միջավայրի վրա իրականում կա ժամանակակից արդի պատասխանատու հանքարդյունաբերություն հասկացողությունը, հենց սկսում է այդ բարոյական հարցերից` արդյո՞ք իրավունք ունենք, արդյո՞ք ճիշտ ենք անում ապագայի հանդեպ, արդյո՞ք պատասխանատու  ընկերությունները ի զորու են երկարաժամկետ` 100-200 տարի հետո վնասների հատուցմանը մասնակցել: Բոլորդ էլ գիտեք, որ մարդը երկու երիկամ ունի: Երիկամից մեկը` որպես դոնոր, գիտության զարգացման հետ միասին տրամադրելով օրգանիզմը, շարունակում է գործել: Տրամադրողը չգիտի՝ ինչ է սպասվում իրեն՝ 20, 30, 50 տարի հետո:  Ոչ մի գիտակարգում չկա: Բայց կա գիտականորեն ապացույց, որ երիկամը տրամադրողները միշտ էլ խոցելի խավից են և ելնում են տնտեսական հարցեր լուծելու բանից: Եթե եղել են հատուկենտ դեպքեր, ԶԼՄ-ը անմիջապես անդրադառնում են, որոնք նվեր են արքայազնին,  բարեկամին, մորը, երեխային և այլն:

Քննարկումների արդյունքում  ճիշտն ասած, ասեմ  բավարարված  եմ` ոչ, որովհետև ես ակնկալում էի, երևի, ավելի հնչողություն, ավելի թափանցիկություն, լսումների խորհրդարանական  ինստիտուտ, չգիտեմ ինչո՞ւ շահագրգիռ կողմերը այդ ինստիտուտներից հրաժարվել են և բավարարվել միայն խրատներ կարդալով, զանազան ցուցակներ և այլն և այլն ցուցադրելով՝ ավելի շատ հիշեցնելով ակամայից Պարոնյանի հայտնի ստեղծագործության հերոսներին: Իրականում մեր առաջարկը 99 տոկոսով կառավարությունը միշտ ասում է` ինչպես Հայաստանում ցանկացած հարց, որ բարձրացնում ենք (չի լսվում): Ինչպես Հայաստանում, ժամանակին կոնկրետ ընկերության հատկացվել է արտոնություններ, այդ արտոնությունների հատվածը եղել է կոնկրետ թվեր, որ   արդյունահանվում էր Ղարաբաղից՝ երեք ու քանի միլիոն տոննա, ներկայումս այդ 5 տարվա ընթացքում  ինչ-որ պիտի 6 տարում արտոնությունների ժամանակ արտահանվել 21-22 միլիոն տոննա  վաղուց: Կա իրականում հնարավորություն գումար, ռեզերվ՝  պետական բյուջե համալրելու: Մենք գտնում ենք, որ արդյունքում՝ այո, կա: Առաջարկում ենք այդ գումարը միայն ու միայն ենթակառուցվածքներ ուղղել, ոչ թե 2008, 2009, 2010թթ. և նույն լճացման տարիներին  բյուջեից բավականից գումարներ ուղղում էինք  վարչական շենքերի վերանորոգումների վրա՝ նպատակ ունենալով ապագա բարեկեցությունը, միաժամանակ հնարավորինս տնտեսության դիվերսիֆիկացիայի, որպեսզի տնտեսությունը կախված չլինի մեր ընկերության  բանից: Կորեան ու Ֆրանսիան ընդերքին  ընդհանրապես ձեռք չեն մեկնում, ի՞նչ պակաս երկրներ են: Այն երկրները, որոնք որ ընդերքում պարունակող նյութը   հանում են ու օգտագործում՝ ի նպաստ հեռախոսներում, չգիտեմ ժամանակակից մնացած ինչեր,  սա արդեն այլ խնդիր է, բայց այն, ինչ-որ կա մեր նորից, այն  երիկամի անելանելի պայմաններից ելնելով, մենք ընդերքը տվել ենք շահագործման: Սա բնորոշ է գաղութատիրական, բայց այդքանից հետո չպիտի նաև  պետության հետ:  Քննարկումների ժամանակ մարդիկ ճիշտ, գրագետ, խելոք, պարկեշտ տոնով ցուցումներ են ` չեն հասկանում պետության  դերը, կամ էլ անընդհատ հղումներ անում`  մենք ժամանակին նախագահի աշխատակազմին և այլն և այլն աշխատելուց… Մենք, բնականաբար, այդ մտահոգությունները  հաշվի առնելով՝ առաջարկում ենք ընդերքը օգտագործել: Կա՞ եկամուտների աղբյուր: Այո, կա: Այլ քայլերը, իմիջիայլոց, քննարկում էին ժամանակին նաև մեր՝ այսպես ասած  ընդդիմախոսները:  Չի բացառվում, որ ընդհուպ հաջորդ քայլը բնապահպանական վճարների  և րոյալթի մասին: Չի կարելի ընդհանրապես  բնություն, բնագիության ընդերքը հարգել սովորական խանութի նման: Չկա աշխարհում նման բան: Անելանելիության, տնտեսական կարողության  այդ բանից ելնելով՝ տվել ենք, հիմա ձեռը կրակ ընկնել, պարզ (չի լսվում) ոնց են մեզ լիցենզիա տվել: Շնորհակալություն: Եթե հարցեր կան:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերի համար խնդրում եմ գրանցվել` Արթուր Թովմասյան, Վահրամ Բալայան, ուրի՞շ, և ես: Խնդրեմ, հարցերի համար՝ Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Ես Արցախի  2-րդ Նախագահի իշխանության տարիներին եղել եմ ընդդիմադիր: Դուք մեղադրանքներ եք հնչեցնում նախկին կառավարությանը և Նախագահին: Փաստերը, եթե կան, այդպիսի քրեական գործ չկա:  Ես էլ եմ եղել ընդդիմադիր: Ի՞նչ եք կարծում, եթե այդ լիցենզիան չտրամադրեին, հանքարդյունաբերության մասով եմ ասում: Եթե փաստեր կան, այստեղ  գլխավոր դատախազությունից մարդիկ չկան, կարելի է այդ փաստերը  ներկայացրած դատախազության քրեական գործով: Ես գտնում եմ, որ հանքարդյունաբերությունը բավականաչափ իր դերն է ունեցել Արցախի տնտեսության զարգացման հարցում: Ինչ վերաբերում է Ձեր օրենքի նախագծին, ես ասեմ, որ ո՞նց կարող է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին Նախագահը, որ ձեր հիմնավորումներով  4,5-5 միլիարդի դեմ էր, որ բյուջեն ավելանա: Այսինքն` շահութահարկը դարձնենք 10 տոկոսից  20 տոկոս: Այսինքն` հիմնավորումներից շեղվեցեք: Հանքարդյունաբերությունը իր դերն ունի Արցախի տնտեսության զարգացման գործում, մնացած բոլոր հարցերով Ազգային ժողովի պատգամավորները և խմբակցությունները, մենք կարող ենք փաստերը տրամադրել համապատասխան մարմիններին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարց չկա՞ր պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Սա հարց և պատասխան էր:

Աշոտ Ղուլյան -  Շատ լավ: Խնդրեմ պարոն Աղաբեկյան:

Էդուարդ  Աղաբեկյան – Դուք ունեք  նույն կարգի մտահոգություն` Դրմբոնի օրինակը:  Հիմա Դրմբոնի Բեյզ-Մեթլսի դուրս գալուց  հետո, ի դեպ, զանազան ասեկոսեների արդյունքում ասում է, որ մոտ 12 տոննա ոսկի քիչ է եղել: Այսինքն  12 տոննա ոսկի նշանակում է 12 միլիոն գրամ: Բայց Դրմբոնում, գործունեության արդյունքում, հիմա կա 3 հեկտարից ավելին, (չի լսվում)  համայնքապետարանի շենքը պետությունն է վերանորոգում, ջրագծերը պետությունն է վերանորոգում, հուշարձանները մասնավորներն են իրականացնում: Կարելի  է չէ՞ պատասխանատու հանքարդյունաբերողը նաև սոցիալական, որը, իհարկե եղել է,  ես չեմ ժխտում, բայց որ ասում եք՝ այս գումարները պետք է տեղադրել ենթակառուցվածքներում, որպեսզի հնարավորինս դիվերսիֆիկացնի, անընդհատ կախված չլինենք որևէ ասեղից:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Վահրամ Բալայան, հա՞րց:

 Վահրամ Բալայան – Պարոն Աղաբեկյան, իհարկե Ձեր շատ մտահոգություն էր կապված ընդերք օգտագործման հետ, բնության պահպանության ճիշտ օգտագործման, ազնիվ օգտագործման: Իհարկե, բոլորն էլ մտահոգիչ են և կիսում ենք:   Ի դեպ, նաև  մեր խմբակցության առաջարկությունների մեջ էր՝ բյուջեի հետ կապված, որ փորձաքննության անցկացնենք այդ ամենը: Իհարկե, ընդունելի է, բայց մի քիչ ավելի, այսպես, կոնկրետ հարց է մտահոգում և ուզում եմ  հարցս ուղղել ձեզ: Ավելի շուտ մինչև հարցս տալը, մի փաստ ասեմ՝ նոր: 2016թ, ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մոբիլիզացիա կատարվեց, հարյուրավոր աշխատակիցներ նաև Դրմբոնի Կաշենի հանքավայրից մասնակցեցին այդ պատերազմին: Եվ այդ ժամանակ իմ մոտ հարց առաջացավ և հանքը սկսեց աշխատել: Երբ ղեկավարության ես հարցնում եմ, բա ի՞նչ խնդիր կա, այսինքն` մարդիկ չկան, բայց հանքը աշխատում է, պրոբլեմն ինչումն է, հարցը ինչո՞ւմն է: Նրանք պատասխանեցին, որ մենք այսքան աշխատակիցով էլ կարող ենք այս հանքը պահել, ասենք՝  մի 500-600 հոգի մեզ պետք չեն: Պարզապես, ինչ-որ տեղ սոցիալական խնդիր ենք լուծում՝ շրջակա  գյուղերի բնակիչների և ինչու չէ, Ստեփանակերտի մեր համաքաղաքացիների հարցերն ենք լուծում: Ի դեպ, նաև մեր հանդիպումների ժամանակ էլ էին շրջակա գյուղերի բնակիչները  անընդհատ բողոքում, որ օրինակ, այս ինչին ընդունել են, մեզ չեն ընդունում, խնդիրներ ունենք աշխատատեղի: Հիմա կոնկրետ հարցի վերաբերյալ: Եվ չեմ կարծում, որ այստեղ նստած որևէ մի պատգամավոր կլինի, որ չի ցանկանա ասենք 4 միլիարդ  կամ 5 միլիարդ դրամ  լրացուցիչ եկամուտ բերել: Իհարկե, շատ լավ կլինի, դրա մասին խոսք չկա: Բայց, եթե ասենք մենք գնանք այդ ճանապարհով՝  ձեր առաջարկած, և ղեկավարությունն էլ գտնի, որ մեզ այսքան աշխատակից է պետք, ասենք օրինակ՝ 500-600 մարդ պետք չի, որոնք ստանում են  250-300 հազար  աշխատավարձ: Հիմա այդ մարդկանց ի՞նչ պիտի ասենք, ասենք 500-600 աշխատողներին ո՞նց պիտի տեղավորենք:

Էդուարդ Աղաբեկյան - Այսինքն` մտահոգությունը աշխատատեղերի կրճատումն է: Հարցը սկզբից սկսեմ՝ փորձաքննությունների մասով: Չկա Հայաստանում որևէ սարք, չափիչ սարք. որը այն մտահոգությունները, որ ահագին մասը բարձրացվում է  ------- և այլն և այլն  հայտնաբերելու մասով:  Լաբորատոր հետազոտել ենք, նման բան չկա: 3 շաբաթ առաջ չեխական ընկերության՝ Ալավերդիում ձվի մեջ հայտնաբերված  դիօքսիդի օրինակը ձեզ ապացույց, չեխական կազմակերպությունը հայտնաբերում է  Ալավերդիում (չի լսվում):  Ալավերդի օրինակը  հաշվի առնելով՝ մինչև դեկտեմբերի 24-ը գազը փակենք, ստիպված  2 ամիս ժամանակ, 2 ամսից նորից (չի լսվում) վերաբերմունքը պետության հանդեպ: Ում հետ, որ պետք է, պայմանավորվել ենք, ձեզ հետ գործ չունենք:

Վահրամ Բալայան - Բիզնեսը հանգստություն է սիրում, այսինքն` միջամտություն, ուժային մեթոդոլոգիայով աշխատանք կատարելը դրան չի հետևի, և ասենք մեկ այլ բան` հիմա էլ այս մարդիկ ասեն՝ դե լավ, եթե դուք այդպես եք վերաբերվում, մենք ընդհանրապես արդեն չենք աշխատի (Չի լսվում):

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես հարց ունեմ:

Բայց այս անգամ պարոն Թովմասյանի նման պիտի ասեմ: Պարոն Աղաբեկյան, մենք այս հարցին մի քանի փուլով քննարկել ենք և որևէ մեկը որևէ արգելք չի դրել մասնակցի,  քանի հոգի, ինչ փորձագետներով և լսումներ անենք, թե չէ: Սա, պարզապես, ուզում եմ, որ այդ տեղեկատվությունը ճիշտ գնա: Կարող եք Դուք էլ հրավիրել՝ ում որ ցանկանում եք: Քանի որ խոսքը գնում էր  ընդերք օգտագործման ընկերության մասին, նրանց խնդրանքով մենք հրավիրել ենք,  և կարծում եմ՝ մասնագիտական բազմաթիվ հարցեր բացել են մեզ համար: Այսօր շատ հետաքրքիր համեմատություններ արվեցին երիկամների և ընդերքը  օգտագործման հետ կապված: Բայց իմ հարցը հետևյալն է` եթե այդ հիմնավորումները դուք ունեիք, մենք երկու անգամ քննարկում ենք կազմակերպել, դուք երկու անգամ էլ ասել եք, ես մի հիմնավորում ունեմ` Հայաստանի Հանրապետության նման անենք և վերջ: Այդքանը ասեիք և մենք էլ այն ժամանակ  կկարողանայինք նաև դրան  հարմար պատասխան, որոշ փաստեր բերել, հիմնավորումներ բերել: Այսինքն`  այդ ամեն ինչ է նո՞ր է պարզվել:

Էդուարդ Աղաբեկյան – Նոր չի  պարզվել: Ի դեպ, պարոն Ղուլյան,  Ձեր նախաձեռնությամբ հանձնաժողովին հրավիրած մարդկանց մասին: Հանձնաժողովի նիստին իրավունք ունեն հրավիրվել միայն հանձնաժողովի նախագահի կողմից: Նույնիսկ Ազգային ժողովին հավատարմագրված  լրագրողը միայն հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ իրավունք ունի մասնակցել հանձնաժողովի նիստին: Այդիսկ պատճառով է ընտրությունների արդյունքում (չի լսվում)  բանաձևերը: Լավ շարունակեմ, մի տասնքանի տարի առաջ, այդ նույն  ընկերության կողմից, երբ ես դեռ քաղաքապետ էի, մի հատ խաղահրապարակ  էինք բացում առանց ասֆալտապատման (չի լսվում)  մարդիկ պատահական անցնելուց՝ խոսք են տվել,  հիմա արված է, բայց նախ անցած տարի պետությունն է արել:  Շնորհանդես եղել է նաև Սարսանգի ջրամբարում՝ ընդհուպ մինչև  Արա գեղեցիկ և Շամիրամի գեղարվեստական  ֆիլմի  նկարահանումների դեկորները տեղափոխել,  քանի որ մեր մոտ ամառային ժամանակահատվածը ավելի երկար է, քան Սևանում, և այլն և այլն, հանգստյան գոտիներ կազմակերպել, որոնք ընդամենը օդից խոսքեր էին: Մենք ներդրումներ ենք անում, լավ եք՝ անում ներդրումներ եք անում: Ներդրումներ, բայց՝ ոչ հարկերի հաշվին, ներդրումների համար կան բանկեր, կան հարթակներ՝ ազատ տեղաբաշխման, բաժնետոմսերի,  կան մնացած-մնացած այլ ճանապարհներ: Այդ բարեգործությունը, 7 միլիոնից ավել բարեգործություն եք արել, շատ իզուր եք արել, պետության պարտքը տվեք,  պետությունը այդ բարեգործությունը կանի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Ես արձագանքեմ: Երևի, այսօր ամբիոնից չհիմնավորված փաստերի հրապարակելու օր է,  որովհետև շատ բաներ,  որ ասում եք՝ Ազգային ժողովի նախագահը որևէ հանձնաժողովի նիստին չի հրավիրել և ոչ էլ ինքն է որոշել: Ազգային ժողովի նախագահը հանձնաժողովի նախագահին փոխանցել է ցանկություն  և հանձնաժողովի նախագահը ինքն է որոշելու, այսինքն` եթե դա, Ձեր կարծիքով կանոնակարգի խախտում է, ուրեմն մենք տարբեր կերպ ենք հասկանում: Լավ, 16 տարի առաջ մի լիցենզիա են տրվել, բա մնացած տարիներին ինչո՞ւ չենք որևէ բան  նորմալ ներդրումային ծրագիր ասում: Բոլորս էլ համաձայն ենք, միշտ էլ տեղ կա քննադատելու: Արդյո՞ք մենք ներդրումային դաշտ ստեղծելու  մասին մեր խոսակցությունները չպիտի կարողանանք կապիտալիզացնել:

Էդուարդ Աղաբեկյան - 16 տարի առաջ, պարոն Ղուլյան, նախ մեկ լիցենզիա չի տրվել, 6-ից ավելի լիցենզիա է տրվել, հետո 2013թ. նոյեմբերի 27-ին օրենքում փոփոխությունը, Դուք եք նախագահել Ազգային ժողովի նիստը, Դուք շատ լավ գիտեք՝ ինչ ճնշման տակ է կատարվել օրենքում փոփոխությունը, իսկ հիմա հիմնավորում եմ՝ էս հանձնաժողովներում Չինաստանի և Թրամփի գործունեության արդյունքում պղնձի գինը կարող է ընկնի:  Այսինքն, 2017թ. մեր Ազգային ժողովը կանխորոշել է դեռևս 5 տարի հետո Թրամփի և Չինաստանի ընդհարում:  2013թ. նոյեմբերի  23-ին Ձեր նախագահությամբ այդ օրենքը ընդունվել է:

Աշոտ Ղուլյան – Լավ, բանավեճ չսարքենք: Եղավ:  Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Կարող եք նստել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում արտադրության, արտադրական ենթակառուցվածքների  հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանին:

Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ես նախ, մինչև մեր հանձնաժողովի եզրակացությունը հնչեցնելը, ուզում եմ փոքր անդրադարձ անեմ իմ գործընկերոջ` պարոն Գաբրիելյանի արտահայտության վրա, նշեց, որ միաձայն չի անցել: Ուրեմն ասեմ, որ մեր հանձնաժողովի նիստին մասնակցել են 3 հոգի, եթե դա ասվեց, և եթե ասենք Ազգային ժողովի 33 պատգամավորներից 31-ը մասնակցում և քննարկում են, էլի կոչվում է միաձայն,  այնպես որ մեր ներկա հանձնաժողովի  անդամները միաձայն քվեարկել են: Սա՝ ի գիտություն: Հանձնաժողովի եզրակացությունը մինչև հնչեցնելը, նաև ասեմ, որ պարոն Աղաբեկյան, Դուք մասնակցել եք բոլոր քննարկումներին, ընդ որում, մենք շատ բարձր մակարդակի քննարկում ենք արել այն առումով, որ այդ հանքարդյունաբերության  կազմակերպիչների և այսօրվա այդ գործառույթները  իրականացնող մարդիկ մասնակցեն և մեր բոլոր հարցերին իրենց բոլոր սլայդներով շատ հանգամանալից բացատրել են, ասել են: Եվ մենք բուռն քննարկումներից հետո տվել ենք դրական եզրակացություն 2/1 հարաբերակցությամբ, ես սա հատուկ նշում եմ, որ միաձայն չի եղել և սպասում ենք Ձեր դատին,  որովհետև մենք չենք ցանկացել, որպեսզի հանձնաժողովի կողմից ինչ-որ մի հատ արգելք դրվի, որպեսզի օրենքը ընդունվի կամ չընդունվի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչին հարցե՞ր: Խնդրում եմ գրանցել, եթե կան: Չկան: Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Մտքերի փոխանակության ցանկություն` Հովիկ Ջիվանյան, Հայկ Խանումյան,  Գեղամ Ստեփանյան, ներողություն կառավարության ներկայացուցիչը այս հարցով  ասելիք ունի: Հարց ունե՞ք պարոն Հարությունյան, խնդրեմ: Պատգամավորները հարց ունե՞ն: Գո՞ւցե ելույթները ավարտենք, հետո:

Խնդրեմ, եթե հարցեր կան, կառավարություն, եզրակացություն չի ներկայացրել, բայց ասել է, որ այս հարցով   կառավարության կողմից լիազորված է ֆինանսների նախարարը: Խնդրում եմ գրանցվել` Դավիթ, Իշխանյան: Խնդրեմ Դավիթ Իշխանյանի հարցը:

Դավիթ Իշխանյան – Երկու  հարց ունեմ` նախ հիմա: Առաջին, քանի՞ հանքաարդյունաբերող կազմակերպություն ունենք: Եվ երկրորդ հարցս` ի վերջո կառավարության տեսակետը այդ առումով կարծում եմ՝ կողմնորոշիչ պիտի լիներ: Ինչո՞ւ կառավարությունը համապատասխան տեսակետ, եզրակացություն չի ներկայացրել: Իհարկե, հարցս կարող էի նաև  ուղղել, թե օրենքի նախագծի հեղինակին և թե հանձնաժողովին,  ինչո՞ւ չեն պահանջել, որովհետև կանոնակարգը օրենքն է դա նաև  թելադրում:  Շնորհակալություն:

Արթուր Հարությունյան  -  Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերում է հանքագործական գործունեությամբ զբաղվող ընկերությունների քանակին, գործող ընկերությունները, որոնք որ արդյունահանում, իրականացնում են՝ այս պահին շուրջ 3 կազմակերպություն է, որը որ փաստացի  արդյունահանում, իրականացնում է: Մնացած բոլոր ընկերությունները  դեռևս ներդրումային ծրագրերի  իրականացման փուլում են: Ի՞նչ վերաբերում է կառավարության կարծիքին, քանի որ մենք նաև հանձնաժողովում ունեցել ենք մանրամասն քննարկումներ, իհարկե, եթե խոսքը վերաբերվում է 4-5 միլիարդ դրամ գումարների, միշտ էլ լավ է, որ գումարները  մուտքագրվեն  բյուջե և իրականացվեն  համապատասխան ծրագրեր, ինչպես ներկայացվեց  ենթակառուցվածքների և այլ ծրագրերի համար: Սակայն այստեղ կա բազմակողմանի ուսումնասիրությունների խնդիր, այսինքն` մի կողմից դա պետական բյուջե մուտքագրվող գումարներն են, մյուս կողմից` ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և նախկինում ներգրավված վարկային ռեսուրսները, որոնք ինչպես նշվեց, ներգրավվել են պետական միջոցներով:  Եվ քանի որ նշվել է՝ նաև ընկերության ներկայացուցիչները  ներկա են  եղել այդտեղ, ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը, որը կազմում է շուրջ 130 միլիոն դոլարի կարգի և այդ ներդրումները պետք է իրականացվի այդ ընկերության շարունակականություն ապահովելու համար: Իսկ վարկային ռեսուրսները, որոնց մասին խոսվում էր, որ  կարող էին նաև  այլ բանկերի և այլ բորսաների միջոցով ինչպես նշվեց՝ ներգրավելու այդ ներդրումները: Ինչպես գիտենք, մենք խնդիր ունենք Արցախի Հանրապետությունում  այդ գործընթացները իրականացնելու համար` կապված վարկային ռեսուրսների ներգրավման համար, կապված միջազգային  բորսաներում  մեր ընկերությունների հանդես գալու հետ: Դրա համար, այս հարցը, իմ կարծիքով պետք է համակողմանի նայվի, որպեսզի հետագա ծրագրերը չիրականացվի, որովհետև հանքարդյունաբերությունը  դրա համար այսօր կարևոր ոլորտներից մեկն է: Սա է խնդիրը հիմնականում և մենք քննարկումների ժամանակ այդ ցուցանիշները, որոնք որ ընկերությունը ներկայացրել են՝ ինչքան հարկեր պետք է վճարեն հետագա  ներդրումները կատարելու դեպքում, ներդրումները չկատարելու դեպքում  ինչքան հարկեր պետք է վճարեն, և նաև նախկինում ներգրաված վարկային ռեսուրսները, որոնք էլի պիտի վճարվեն ներդրումային հիմնադրամի միջոցով:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Իշխանյան: Խնդրեմ, Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան – Անկեղծ ասած,  ուղղակի  չկարողացա ստանալ հարցի պատասխանը, բայց ես կարծում եմ՝ ելույթ կունենամ և ելույթի ընթացքում կանդրադառնամ նաև այդ հարցին:

Աշոտ Ղուլյան - Շատ լավ:

Արթուր  Հարությունյան    -  Հարցի պատասխանը՝ մեր կարծիքով այդ հարցը պետք է բազմակողմանի քննարկվի, որպեսզի հասկանանք այս օրենսդրական փոփոխությունները անցնելու դեպքում հետագայում մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ: Այսինքն` ավելի իրական պետք է գնահատականներ ունենաք: Միայն թվերով մենք ասենք 4 միլիարդ կամ 5 միլիարդ գումար ենք ավելացնում ենթակառուցվածքների վրա, ծախսում ենք  և հետո այդ ընկերության վարքագիծը ինչպես է լինելու, մենք ոչ մեկս չենք կարող այստեղ կանխատեսել, որը կարող է հետագայում ազդել մեր երկրի տնտեսության վրա: Սա է հարցի պատասխանը: Եվ նաև, իսկ օրենքը ընդունվելու դեպքում կառավարության կողմից հանձնաժողովում հնչեցվել է  այդ կարծիքը, որ օրենքը ընդունվելու դեպքում բնապահպանական և բնակվող բնօգտագործման վճարների մասին օրենքում նաև  անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել որոշակի փոփոխություններ` կապված այդ բնօգտագործման վճարների և ռոյալթիների (չի լսվում):  (չի լսվում)  իսկ նախկինում, եթե ինքը ունի  (չի լսվում), դրա համար արդեն վճարված հարկեր կան: Հիմա, եթե օրենքը փոխում է, համարվում է իրացված ծավալի պետք է հարկվի, հաշվարկված, վճարված հարկերը պետք է վերահաշվարկվեն, որպեսզի կրկնակի անկում տեղի չունենա:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Կարող եք նստել: Մեկ հարցի առաջարկ է  եղել: Այժմ անցնում ենք  ելույթներին:  Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Հովիկ Ջիվանյանին: Խնդրեմ, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Ուրեմն, իմ կարծիքը  շատ կարևոր է ու շատ մեծ նշանակություն է ունեցել հանձնաժողովի  քննարկումներում և, հատկապես, այն պատճառով, որ քննարկումներին ներկա են եղել հանքարդյունահանողները: Որովհետև, իրականում, իրենք, որպես մասնագետներ, տվել են շատ լիարժեք պատկեր: Ինչ վերաբերում է օրենքի նախագծին` հարկային արտոնությունները դադարեցնելու վերաբերյալ: Ըստ էության,  հարցի էությունը ինչումն է: Իրենց բոլոր փաստարկները, որ կառավարությունը պայման է խախտում, փաստորեն ոչ մի հիմք չունի: Կառավարությունը  հարկային արտոնություն  էր տվել՝  3 տարի գումարած  3 տարի, և նույն այդ ֆորմուլան արդեն խոսում է նրա մասին, որ եղել են հաշվարկներ` կապված նաև ծավալների հետ: Եվ ենթադրում ենք որոշակի ծավալների արդյունահանման դեպքում որպես բիզնես, ինքնածախսման բոլոր հաշվարկները մարվել էր: Մենք գիտենք, որ արդեն 5 տարվա ընթացքում, այն ծավալները, որոնք որ արդյունահանվել են լրիվությամբ իրենց հաշվարկներով, արվել վերջացել է:  Որպես փաստարկ բերում եմ`  բիզնեսը ռիսկային է: Ներողություն, բայց Ղարաբաղում ապրելը ինքը ռիսկային է: Բիզնեսը, իհարկե, պիտի ռիսկային լինի: Եվ ամենահետաքրքիրը` իրենց ասածով, խոսքը գնում է՝ իրենց բառերն եմ օգտագործում, ընդամենը` 10 միլիոն դոլարի մասին: Շատ լավ, մենք շատ ուրախ ենք, որ խոսքը գնում է ընդամենը 10 միլիոն դոլարի մասին:  Ուրեմն, ինչի՞ մասին ենք խոսում: Ընդամենը 10 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում, բայց  այդ 10 միլիոն դոլարը մեր պետության համար ես չէի ասի, որ ընդամենն է: Եվ եթե մի կողմում դրած է ընդամենը, մի կողմում` 5 միլիոն դրամ, որը կարող է ահագին խնդիրներ լուծի, իհարկե, ես կոչ եմ անում մեր բոլոր պատգամավորներին և նույնիսկ չեմ էլ հասկանա  որևիցե մի պատգամավորի տրամաբանությունը, որ դեմ եմ օրինագծին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթը Հայկ Խանումյանն է, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Հայկ Խանումյան – Այնպես է ստացվել, որ իմ ելույթների կեսը հանքարդյունաբերության մասին է կամ հանքարդյունաբերության դերի  մասին՝ տնտեսության ծավալի տնտեսական աճի մեջ: Ուրեմն, ուզում եմ այսպիսի մի բան հաշվի առնենք ու գնանք առաջ: Փաստորեն, արտոնությունների ծավալի համար, ինչի համար տվել էր արտոնությունները, այդ  ծավալը վաղուց անցած է: Այսօր տարեկան 5 միլիոն տոննա են արդյունահանում, խոսում են 7 միլիոնի հասնելու մասին և այլն: Հետո, քննարկման ժամանակ, ինչը ինձ դուր չեկավ, այսօր պարոն Բալայանն էլ նույնպես այդ հարցը բարձրացրեց: Մենք 1500 աշխատակից ունենք, կարանք 500 ունենայինք: Ես երեկ նստել եմ, նայել եմ: Ասում են՝ Եվրոպայում նման 500 աշխատակցով են  շահագործում: Ես երեկ նստեցի, աշխատավարձը նայեցի: Եթե Եվրոպայի հետ ենք համեմատում, նրանց աշխատավարձերն էլ համեմատենք: Տարեկան նվազագույն  80-100 հազար դոլար: Եկել, ասում են՝ տեսեք կրկնակի աշխատող ունենք: Դե կրկնակի էլ ունեցեք, եռակի էլ ունեցեք, դրանով եք շանտաժ անում: Եթե շանտաժ ենք անում, որ աշխատողներ եք կրճատելու, բերեք մենք էլ ասենք, որ օրենք ենք ընդունելու, որտեղ նշվելու է, որ հանքարդյունաբերությունում նվազագույն աշխատավարձը պիտի լինի 2 միլիոն դրամ: Թող գնա աշխատի, եթե այդպես է: Պետական փողերի հաշվին վարկ են վերցրել, պետական երաշխիքով, ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքը շահագործում են, մի հատ էլ գալիս են, ասում, գիտե՞ք, մենք ձեզ համար խաղահրապարակ ենք սարքել կամ մի քանի հոգի ավել աշխատանքի  ենք ընդունել: Հետո այս կազմակերպության ընդհանրապես շանտաժային ոճը Հայաստանում էլ` Ալավերդու հետ կապված շանտաժով կառավարության հետ խոսելը,  եթե այսպես չանենք, կփակենք, եթե այնպես չանենք, կփակենք: Այստեղ, ուղղակի գնալու տեղ չունեն: Փակեցին, թողնելու են ամեն  ինչ, գրավ դրած պետությանը, վարկն էլ հետո թողնեն գնան: Ես չէի ուզի բան գույներով խոսայի կազմակերպության հետ: Կուսակցության ծրագրում հստակ է, որ  մենք գտնում ենք, որ այն բիզնեսները, որոնք հիմնված են ընդերքի շահագործման,  բնական ռեսուրսների շահագործման և այլն, պետք է բարձր հարկերով  հարթվեն, ես ուրախ եմ, որ այսօր ՀԵԿ-երի շահութահարկը կրկնապատկվեց, այսօր ընդունված օրենքով, ես կողմ եմ, որպեսզի այդ շահութահարկի տոկոսները անընդհատ բարձրացվեն, ես կողմ եմ, որպեսզի հանքարդյունաբերությունում ռոյալթի տոկոսը (չի լսվում): Դա մեր  կուսակցության դիրքորոշումն է, հստակ ծրագրում այդ ամեն ինչը գրված: Եվ ես ուրախ եմ, որ այս նիստը նաև հեռարձակվում է, և բնակիչները կտեսնեն քվեարկության արդյունքները: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես պարտավոր եմ այս թեմայով մի դիտարկում անել: Չգիտեմ՝ ով է իր վրա շանտաժ զգացել, բայց ովքեր մասնակցել են այդ քննարկումներին, որևէ շանտաժ չի եղել, և կարծում եմ՝ պետք է ճիշտը ասել, այդ ընկերության ներկայացուցիչները ասել են՝  մենք խնդիր չունենք: Ինչ-որ որոշի պետությունը, այդպես էլ, իհարկե, լինելու է: Խնդրում եմ, ճիշտ ներկայացրեք:

Ելույթի համար հրավիրվում է Գեղամ Ստեփանյանը: Հաջորդը` Դավիթ Իշխանյանը:

Գեղամ Ստեփանյան - Հարգելի գործընկերներ,այս օրենքի նախագիծը, որ արդեն երկու ամիս է շրջանառվում է Ազգային ժողովում, հնարավորություն է տվել տարբեր տեսանկյուններից դիտարկելու ընդերքի հետ կապված խնդիրները մեր երկրում և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցադրումները ընդհանրապես՝ համընդհանուր տնտեսական տարածքում:

Ուզում եմ միանգամից ընդգծել, որ պետության եկամուտներն ու բյուջետային մուտքերն ավելացնելը թե Կառավարության և թե օրենսդիրների համար կարևոր է: Ստացվում է, որ այդ ուղղությամբ ամենակարճ ճանապարհը հանքարդյունաբերության հաշվին հարկային մուտքերն ավելացնելն ու այդ ոլորտից լրացուցիչ գումարներ ստանալն է: Սակայն մեր դեպքում ու այս պահին անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչքանով է այդ ճանապարհը համադրելի բնական պաշարներ արդյունահանող ընկերությունների հեռանկարային գործունեության հետ:

Ես մասնակցել եմ այս հարցով խորհրդարանում կազմակերպված քննարկումներին. առաջին անգամ՝ օրինագծի նախնական քննարկումներին և երկրորդ՝ հանձնաժողովային քննարկմանը: Առանց վերապահումների կարող եմ ասել, որ «Բեյս Մեթլզ» ընկերության պատասխանատուների ներկայացրած հիմնավորումներն ու փաստարկները համոզիչ էին այն իմաստով, որ այդ ընկերությունը, բոլոր հնարավոր զարգացումների պարագայում, փոփոխվող տնտեսական կոնյուկտուրայի հետևանքով տարբեր հարկատեսակների տեսքով բյուջե է փոխանցում ստացած հավելյալ եկամուտները. ընթացիկ տարում Արցախի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ 8 միլիարդ դրամ գումար փոխանցելը ամենաթարմ օրինակն է:

Այստեղ գլխավոր հարցը այն է, թե արդյո՞ք պետությունը, որ հարկային արտոնություն է սահմանել մասնավոր ընկերության համար, պատրաստ է պահպանել այդ պարտավորության պայմանները՝ ժամկետները:

Եթե խոսքը վերաբերեր հարկային արտոնությունների վերացմանը սրանից երկու կամ գոնե՝ մեկ տարի առաջ՝ որևէ այլընտրանքի տեղ չէր էլ մնա: Իսկ հիմա, երբ հարկային արտոնություններ գործող օրենքի համաձայն ավարտվում են 2019թ. վերջին՝ նպատակահարմար է հաշվի նստել ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի  և պետական բյուջեի համալրման երկարատև կանխատեսումների հետ:

Ինձ համար այս խնդիրը չի սկսվում ու չի ավարտվում միայն ոլորտային քաղաքականության բացատրություններով: Ընդամենը երկու ամիս առաջ ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել այն ենթաշրջանի բնակիչների հետ, որտեղ նախկինում գործել է հանքային ոլորտի Արցախի ամենամեծ ընկերությունը և որի հիմքի վրա բոլորովին վերջերս քարի մշակման նոր արտադրամաս է բացվել: Իսկ նոր հանքավայրում ծավալված գործունեության արդյունքում միայն Մարտակերտի շրջանի 12 հարակից բնակավայրերից արժանապատիվ աշխատանքով ու աշխատավարձով ապահովված են 700-ից ավելի աշխատողներ, հետևաբար նույնքան այդքան ընտանիքներ: Ես պարտավոր եմ հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնել, քանի որ նշված բնակավայրերի մի մասը իմ ընտրատարածքում են և ես չեմ կարող չառաջնորդվել ինձ վստահության քվե տված մարդկանց շահերով:

Վստահ եմ, որ եթե մենք առաջնորդվենք այդ մարդկանց ու նաև  մյուս շրջաններից և մայրաքաղաքից աշխատանք ստացած մոտ 500 մարդկանց շահերով, ապա առաջնային կհամարենք այն լուծումը, որով մեր երկրում հանքարդյունաբերությունը, բոլոր ժամանակակից պահանջները պահպանելով,  կստանա ևս 10-15 տարվա զարգացման հեռանկար:

        

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթը` Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Ես պատահական չի հարց ուղղեցի կառավարության լիազոր ներկայացուցչին: Զարմանալի էր նաև ինձ համար, երբ որ այստեղից բարձրաձայնվեց, որ երեք հանքարդյունաբերող ընկերություններ կան, բայց մեկ հանքարդյունաբերող ընկերության  ներկայացուցիչներն  էին հրավիրվել: Ինչևէ: Սա առաջին: Երկրորդ` ես կուզենայի նաև անդրադարձ ունենայի իմ գործընկերոջ` Հայկ Խանումյանի այդ թեզին, որ ուղիղ եթերի… Բնականաբար, բոլորս տեսնում ենք,  գիտակցում ենք և  հասկանում ենք ուղիղ եթերի հասկացությունը և կարծում եմ այստեղ նախընտրական քարոզարշավի շրջան չէ, որպեսզի, այսպես ասած, հանրությանը մեր խոսքը ուղղենք: Եվ չկա, կարծում եմ, դահլիճում նստած որևէ մեկը և դահլիճից դուրս, որ պարզապես մտահոգ չլինի երկրի հիմնախնդիրներով, մեր առջև ծառացած մարտահրավերներով և նաև ընդերքի և բնության, բնապահպանության հետ կապված հարցերով: Այնուհանդերձ, ես կուզենայի նաև այստեղ անդրադառնալ կառավարության եզրակացությանը: Գիտեք ինչ, ես մասնակցել եմ քննարկումներին և ամբողջական իմ համոզմունքը և իմ տեսակետները ձևավորվել են այդ հանդիպման ընթացքում և դրանից հետո ուսումնասիրությունների արդյունքներում: Այսինքն, այստեղ խնդիրը այն չէ: Այս հարթակը  ընդհանրապես հենց մտքերի, տեսակետների, կարծիքներ փոխանցելու և բանավիճելու, քննադատելու հարթակ է: Բնականաբար, քննարկումների ընթացքում, որ թերևս, մեր համար, մեր լրատվամիջոցների, մեր հանրության համար մնացել է ինչ-որ տեղ փակ, այդ առումով հետաքրքիր քննարկումներ չեն եղել, անկեղծ պիտի ասեմ, որովհետև եղել են միակողմանի: Երբ որ դատարանի դահլիճում լինում են ապացույցներ ներկայացնելու խնդիր, երկու կողմերը փորձում են ապացույցներ ներկայացնել դատավորին: Այսօր դատավորը մենք ենք, այսինքն` ես տեսա քննարկումների ընթացքում մեր կողմից  փաստարկները ներկայացրած, մյուս կողմից փաստարկները` ի դեմս իմ գործընկերոջ` օրենքի նախագծի հեղինակի, չեմ տեսել: Այս մասին  մենք առիթ ենք ունեցել նաև այս դահլիճից դուրս մտքեր փոխանակելու կամ ընդհանրապես անդրադառնալու: Այստեղ խնդիրը 5 միլիարդի և կողմնորոշման, քվեարկելու մեջ չէ: Ոչ մեկս դեմ չենք, որպեսզի բյուջեն համալրվի: Ինչո՞ւ եմ ես անընդհատ ծանրանում և անդրադառնում  կառավարության տեսակետին և եզրակացությանը: Սա մեր համար կարող է լինեն կողմնորոշիչ: Մեր կանոնակարգ օրենքի 66-րդ հոդվածը օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնել, ընդհանուր կարգը: Չի սահմանվում, որ կառավարությունը կարող է ներկայացնել իր  եզրակացությունը գրավոր, կարող է չներկայացնել: Հոդվածի 3-րդ կետը շատ հստակ է ընդգծում` եթե Հանրապետության նախագահը, այսինքն ` ի դեմս կառավարության գործադիրի ղեկավարի, Հանրապետության նախագահը պետական բյուջեի  եկամուտների իրական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին կառավարության եզրակացություն չի ներկայացնում, ապա համարում է, որ նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում բյուջեի եկամուտները և կամ ավելացման ծախսերը: Ընկերներ, ինչպե՞ս կարելի է էական չլիներ: Միթե՞ 5 միլիարդ դրամի մասին է խոսքը, էական չէ: Այդ 5 միլիարդ դրամը մեր բյուջեի` կազմում է 4.4 տոկոսը: 5 միլիարդը այսօր գյուղատնտեսությանը հատկացվող 2019թ. պետական բյուջեով հատկացվող  գումարների չափն է: Առողջապահությանը` 6 տոկոս է հատկացվում, կրթությանը` 12.9, շինարարությանը` 18 և այլն, և այլն: Այսինքն, արդյո՞ք էական չէ: Դրա համար   շատ կարևոր է էական, այսինքն` կողմնորոշելու  և կողմնորոշիչ  ունենալ  համար ունենալ համապատասխան եզրակացություն: Հասկանալի է, կանոնակարգ օրենքը  ասում է՝ ավելացման կամ նվազեցման:  Տվյալ պարագայում ավելացման մասին է խոսքը:  Ոչ մեկս դեմ չենք ավելացմանը, բայց ես չեմ կարծում մենք պետք է ունենանք, այսպես ասած, արտ վարելու, պարտավորության հոգեբանությունը, այսինքն` մեկ տարվա գումարը դնել՝ միանգամից ստանալ: Մենք պիտի ունենանք երկարաժամկետ մոտեցում: Հենց, այդ իսկ առումով կառավարության  եզրահանգումը, կարծում եմ շատ կարևոր է: Որպեսզի մենք կարողանանք համոզված լինենք` արդյո՞ք սա երկարաժամկետի վրա 2019թ. 5 միլիարդ  եկամուտ ունենալու և բյուջեի մեջ հավելագրում ունենալու առումով  մենք դրանով կարողանում  ենք նաև   հաջորդիվ, հաջորդական տարիների համար մեզ երաշխավորել կամ ապահովել  այլ հավելյալ միջոցներով: Համենայնդեպս, քննարկումների ժամանակ ես և դուք ներկա ենք եղել և չեմ կարողացել դա հասկանալ: Իմ համար շատ անհասկանալի է նաև գործընկերության այդ խախտման սկզբունքը, այսինքն` գործընկերություն  տվյալ պարագայում` մի կողմից պետությունը,  մյուս կողմից տնտեսվարող սուբյեկտը: Երբ որ կա համապատասխան գործընկերային հարաբերություններ, այս գործընկերային հարաբերությունները կարող են որոշակի վերանայում ունենալ, բայց ես չեմ տեսել, ցավոք սրտի, որ այդ գործընկերային հարաբերությունները վերանայելու առումով, եղել են այսպես ասած՝ համերաշխ, ինչպես Ազգային Ժողովի նախագահն է բյուջեի քննարկումների ժամանակ ասում` համերաշխ և սահուն գործունեություն: Ես չեմ տեսնում այնտեղ, որ կարող  է և կա այդ վտանգը, որ կարող է որոշակի անդրադարձ ունենալ: Շանտաժ է շանտաժ չէ, ես չգիտեմ, բայց հնարավոր հետևանքները մենք քաղաքական մարմնի կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք: Մենք պարտավոր ենք կանխատեսել և հնարավորինս նաև տեսակետներ ներկայացնել: Երբ որ ես հողային օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելու հարցի հետ կապված ելույթ էի ունենում, ես անդրադարձա նաև տարբեր անձերի, անհատների շահերի և այլն: Այստեղ ես իրականության մեջ տեսնում եմ, որ կան որոշակի շահեր, շահագրգռվածության ինչ-որ էլեմենտներ: Մենք ընդհանրապես օրենքի, օրենսդրական փոփոխությունների մեջ չպետք է այդ խնդիրը ունենանք մեր որոշումների կայացման և մեր քվեարկելու արդյունքում, դրա հիմքում: Իհարկե, ես գնահատում եմ մեր գործընկերների այն տեսակետը, որ բյուջեն ավելանում է 5 միլիարդով: Սահմանադրության քվեարկության ժամանակ էլ է` չի կարող որևէ մեկը այդ Սահմանադրության դեմ քվեարկել: Դեմ ենք քվեարկել,  այսօր էլ դրա դառը պտուղներն ենք մենք ճաշակում: Անհրաժեշտ է, համենայն դեպս ունենալ ավելի խորը և համապարփակ մոտեցումներ: Ի վերջո, ես ուզում եմ, ընդհանուր առմամբ ձևակերպել` ո՞րն է լինելու դրա գինը,  գինը  5 միլիարդ է, թե՞ ուրիշ գին կա այստեղ, այլ միլիարդների: Ես կուզենայի, որպեսզի մի քիչ ծանրակշիռ մոտենանք, և մենք ճիշտ գնահատենք այդ ամենի գինը և կարողանանք, համենայն դեպս ունենալ մեր հստակ մոտեցումը և այստեղ չորակել ով ինչպես պիտի քվեարկի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Ջիվանյան դուք ելույթ ունեցել եք արդեն: Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ խորհրդակցել ձեզ հետ:  Մենք սպառել ենք 1,5 ժամը երկրորդ, բայց եթե դեմ չեք մենք այս հարցը ավարտենք, որից հետո ուզում եմ առաջակել, որ կես ժամ ընդմիջում անենք, շարունակենք, որովհետև մեզ երեք  հարց է մնացել, մեր գործընկերներն էլ սպասում են: Այսինքն` 1,5 ժամի փոխարեն կես ժամ  անենք, ավարտենք նիստը և նստաշրջանը: Այս հարցի քվեարկությունից հետո կես ժամ ընդմիջում, որից հետո  1,5 կես ժամ կշարունակենք: Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Պարոն նախագահ,  մենք գտնում ենք` ֆրակցիան, որ կողմնորոշվելու հարց ունենք, դրա համար խնդրում ենք, որպեսզի ընդմիջում հայտարարեք:

Աշոտ Ղուլյան  - Հիմա ընդմիջո՞ւմ: Շատ լավ: Ուրեմն այդ դեպքում` 20 րոպե ընդմիջում, որից հետո վերադառնում ենք, բայց շարունակելու  ենք աշխատել:

Ընդմիջում:

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը: Շարունակում ենք մեր կիսատ թողած հարցի քննարկումը և մենք ընդմիջել ենք այն պահին, երբ որ ելույթները ավարտվել են և մենք հիմա եզրափակիչ ելույթների հնարավորություն ունենք, որը վերաբերում է և հեղինակին, և նաև, եթե կառավարության ներկայացուցիչը այդպիսի ցանկություն ունենա: Խնդրեմ, եզրափակիչ ելույթի համար պատգամավոր Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, ես փորձեմ իմ ելույթի իրավունքով անդրադառնալ հնչեցված մտահոգություններին: Եվ ես մտահոգություններին իմ երիտասարդ գործընկերոջ,  աշխատատեղերի և այլնի, և այլնի հետ կապված խնդիրներին և ինչ-որ պայմանների խախտման մասին, կարծում եմ դրա ավելի լավ պատասխանը պարոն Ղուլյանի ներկայացրածն է, որ ըստ ընկերության ներկայացուցիչների իրենք պրոբլեմ չունեն: Դրանից ավել ես բան չունեմ ասելու: Բնօգտագործման վճարների, կառավարության ներկայացուցիչների մասը սա կարծում եմ ընթացիկ հարց  է, որովհետև ընթացքում այս հարցը լուծման համապատասխան ընթացակարգերը ունի: Պարոն Իշխանյանի մի քանի դիտարկմանը վերաբերեմ` ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է: Պարոն Իշխանյանը Սահմանադրության և այս օրենսդրական նախաձեռնության մեջ կապ է տեսնում: Ես բացարձակ նման կապ և չեմ տեսնում  ու չկա էլ, և եթե տնտեսական գործունեության մասին նախորդ հողի հարցի վերաբերյալ, հողօգտագործման հարցի վերաբերյալ գյուղնախարարի առաջարկություններին, կարծում եմ Դաշնակցության ֆրակցիայի տեսակետը  ճիշտ հակառակն է: Ասում ենք տնտեսական գործունեություն (չի լսվում): Այսօրվա հետազոտությունների արդյունքում ունենք 46 տոննա: Այդ տեմպերով 7 միլիոն տոննայով ևս արտոնյալ պայմաններով շահագործելով, 3-4 տարուց հետո Դուք  այս մեթոդը չեք տեսնելու  և այդ տարածքը վեր է ածվելու, իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է: Եվ վերջում, խնդրում եմ, որպես օրենքում փոփոխություն,  օրենսդրական նախաձեռնությունը ընդունել որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Խնդրեմ կարող եք խոսք ասել պարոն Հարությունյան:

 Արթուր Հարությունյան – Շնորհակալություն: Մի երկու նկատառում` կապված պարոն Իշխանյանի ելույթի հետ: Նախ` երեք ընկերությունները, որոնք որ գործում են, որ ես հնչեցրեցի, երեք ընկերություններից  միայն մեկն է օգտվում այդ արտոնությունից, հաշվի առնելով օրենսդրական պահանջը, որ արտոնությունը տրամադրվում է գործող, այսինքն` լիցենզիայի տրման տարեթվերում գործող օրենսդրության սահմաններում: Այսինքն` այս երկու ընկերությունները, որոնք որ լիցենզիաները ստացել են, դրանք ստացել են ավելի ուշ, արդեն նոր օրենքի գործողության ժամկետում: Դրա համար այդ երկու ընկերությունները այդ արտոնությունից չեն օգտվում: Օգտվում է միայն մեկ ընկերություն: Ինչ վերաբերվում է կառավարության դիրքորոշմանը, ես հստակ նշեցի, որ մենք դեմ չենք, որ 4 միլիարդ, 5 միլիարդ գումարները մուտքագրվեն բյուջե և իրականացնենք համապատասխան ծախսեր: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է բազմակողմանի հասկանանք այս 4-5 միլիարդ գումարը մուտքագրելիս չեմ ասում, որ կարող է  իրականում այլ վարքագիծ դրսևորվի  ընկերության կողմից, բայց համենայնդեպս, պետք է դա հասկանանք, եթե այս 4-5 միլիարդը այսօր մենք վերցնելով, հետագայում կարող է ինչ-որ ձև վնասենք մեր հետագա երկարաժամկետ հատվածում ընկերության կողմից և ներգրավված վարկային ռեսուրսների մարման գործընթացը և նաև հետագայում պետական բյուջեի վճարվող եկամուտների վրա կարող է ազդեցություն ունենալ, իհարկե ներդրումների որոշ մասը չիրականացնելու հետևանքների մասն է: Դրա համար մեր տեսակետը այս առումով այսքանն է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք ավարտեցինք այս քննարկումների փուլը և եզրափակիչ ելույթներին: Եվ հիմա պիտի անցնեք քվեարկության: Խնդրեմ ՝վարման կարգի հետ կապված, Վահրամ Բալայան:

Վահրամ Բալայան – Ուրեմն, ես ուզում եմ իմ խոսքս ժողովրդական խոսքով համեմել և նոր ասել` աքաղաղի պոչը երևում է, սատանայի մայլում  քանդրբազություն չեն անում: Ի՞նչի եմ ես այսքանը ասում, այսինքն` հարգելիներս, մենք այստեղ եկել ենք աշխատելու և մեր ընդունված օրենքների շրջանակներում: Այսինքն` մենք օրենքի կոպիտ  խախտում ենք այստեղ կատարում: Այսինքն` հարցը տնտեսական ոլորտից տեղափոխած է քաղաքական: Հազար ու մի  բազում ու բազմաթիվ  խնդիրներ կան, որ մենք այստեղ անդրադարձել ենք: Ժամանակին ես այս նույն տրիբունայից, այս նույն հարցը բարձրացրել էի, ինչի այն ժամանակ բարի լինեին անեին էլի,  այն ժամանակ  բարձրացնեիք, եթե ժողովրդի մասին այդքան շատ մտածում եք: Ժողովրդի մասին մտածողը այ այս օրենքով շարժվողն է: Դեռ չի իմացվի  ժողովրդի մասին մտածողը կողմ քվեարկողներն են, թե դեմ քվեարկողները: Որովհետև հազար ու մի հարցեր կան այստեղ` աշխատատեղերի հետ կապված, հետագայում ներդրումների հետ կապված: Ես մեկ էլ եմ ասում` տնտեսական հարցը անբարոյականություն է տեղափոխել քաղաքական դաշտ: Եվ հետևաբար, ես առաջարկում եմ առաջնորդվել այ այս  օրենքներով, և մենք որպես ձևավորված խմբակցություն, որպես ժողովրդի վստահությունը, մանդատը  ստացած ներկայացուցիչներ, մենք չենք կարող նման գործարքների մեջ մտնել և այս  քվեարկությանը մասնակցություն ունենալ: Այսքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ուրի՞շ: Խնդրեմ պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Պարոն Բալայան, բռնանո՞ւմ ես քվեարկությանը: Չի կարելի: Խմբակցության տեսակետը կարելի է ասած` մենք դեմ ենք քվեարկելու կամ մենք կողմ ենք քվեարկելու: Ես մի բան ասեմ` ով ասաց, որ այդ նախագիծը քաղաքական դաշտում է,  ո՞վ ասաց:

Աշոտ Ղուլյան  -  Դե այսօր այնքան բան են ասել, որ դա չգիտեմ…

Արթուր Թովմասյան – Հիմա ես էլ ասում եմ՝ տնտեսությունը դա քաղաքականություն է, ովքեր չեն հասկանում, որ այս երկրի տնտեսությունը քաղաքականության հիմքն է: Եկեք հանգիստ քվեարկենք: Ինչ կլինի-կլինի, կառաջնորդվենք:

Աշոտ Ղուլյան – Շատ լավ: Իհարկե: Վարման կարգով Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ  Աղաբեկյան – Վարման կարգը նշանակում է վարման վերաբերյալ, ոչ թե աքաղաղի կամ սատանայի պոչ, քանդրբազություն  և այլն, և այլն: Խնդրում եմ վարման կարգով, ըստ կանոնակարգի դնել քվեարկության:

Աշոտ Ղուլյան – Ես նորից հիշեցնելու եմ, որ վարման կարգը վարման կարգ է նշանակում: Շատ լավ: Ուրի՞շ: Չկան: Շնորհակալություն: Կարծում եմ, որ բոլոր խոսքերը ասված են, բոլոր  կարծիքները մենք լսել ենք  և մեզ մնում է միայն քվեարկությամբ որոշել, թե ինչպես է խորհրդարանը վերաբերում այս օրենսգրքին, այս առաջարկված փոփոխություններին: Եվ ես քվեարկության եմ ներկայացնում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 18,  դեմ` 2, ձեռնպահ` 1:  Որոշումն ընդունված է:

Այսինքն` օրենքին հավանություն է տրված և մնացածը արդեն հետ օրենսդրական թեմաներին է վերաբերվում: Շնորհակալություն բոլորին:  Կարծում եմ սա նույնպես խորհրդարանում բազմակարծության մասին է խոսվում և մենք շարունակում ենք մեր աշխատանքները: Հաջորդ օրենքի նախագիծը Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է: Պարոն Ավանեսյանը վաղուց է սպասում: Խնդրեմ, պարոն Ավանեսյան:

Սամվել Ավանեսյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ,  հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկման է ներկայացվում Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ուրեմն` փոփոխություններով առաջարկվում է 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատանքային ստաժում հաշվառել մինչև 2019թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածը: Ինչո՞ւ է այս փոփոխությունը առաջարկում: Սա պայմանավորված է նրանով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի  ներդրումը նորից 6 ամսով հետաձգվում է Արցախի Հանրապետությունում` պայմանավորված եկամտային հարկի դրույքաչափի փոփոխման հետ, ինչի արդյունքում մենք կստանանք մի իրավիճակ, երբ աշխատողի կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցվող գումարների ավելացումը չի անդրադառնա աշխատողի փաստացի ստացած գումարների վրա: Այսինքն` այդ  փոխհատուցումը կիրականացվի եկամտային հարկի գումարների հաշվին, այսինքն` դրույքաչափը ենթադրվում է, որ պետք է  նվազեցվի: Այսքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Ավանեսյան: Հարցեր  ունե՞նք: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցել: Չկան հարցեր: Պարոն Ավանեսյան շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է խորհրդարանի սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը: Խնդրեմ:

Արարատ Օհանջանյան – Հարգելի գործընկերներ: Երկու նախագծերի փաթեթներ Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, երկու նախագծերը քննարկվել են հանձնաժողովի նիստում: Միանշանակ տրվել է դրական  եզրակացություն և ներկայացվել այսօր Ազգային ժողովի լիագումար նիստին այն ընդունելով որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Օհանջանյան: Հարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին: Հանձնաժողովին հարցեր չկան: Շնորհակալություն: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, ելույթներ: Նույնպես չկան: Մենք կարող ենք ամփոփել այս հարցը և բնականաբար, ինչպես այսօր բյուջեի քննարկման ժամանակ խոսվեց,  2019թ. հուլիսի 1-ից արդեն ծրագրում ենք անցնել պետական կենսաթոշակների նոր համակարգին: Այն ժամանակ, մինչև այդ կարծում եմ դեռ հնարավորություն լինելու է խոսել այս թեմայով: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը` Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է:

Շնորհակալություն պարոն Ավանեսյան: Մեզ մնում է վերջին օրենսդրական նախաձեռնությունը` Քաղաքացիական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է: Այն այսօր Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանը: Պարոն Մնացականյանը այս պաշտոնում առաջին անգամ է Ազգային Ժողովում, ուզում եմ բոլորիս անունից ողջունել և կարծում եմ մենք երկար դեռ շարունակելու ենք համատեղ աշխատել: Խնդրեմ պարոն Մնացականյան:

Լևոն Մնացականյան – Շնորհակալություն: Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված Արցախի Հանրապետության նախագահին 2017թ. թիվ 132Ա Քաղաքացիական պաշտպանության պետի մասին հրամանագրի` փոփոխության է ենթարկվել քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմում և դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ` քաղաքացիական պաշտպանության մասին օրենքում` մասնավորապես, մեր կողմից առաջարկվել է կատարել փոփոխություն քաղաքացիական պաշտպանության մասին օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասում` վարչապետը բառերը փոխարինել պետական նախարար բառերով, և ընդհանուր առմամբ, օրենքում բառերը կապված է էլի խմբագրական փոփոխության հետ` Լեռնային Ղարաբաղ  բառերը փոխարինել Արցախը բառերով: Կարելի է ասել, ընդհանուր առմամբ խմբագրական տեխնիկական է: Այդքանը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞նք պարոն Մնացականյանին: Օրենքի նախագծի մասով հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Մնացականյան:

Գլխադասային հանձնաժողովի  եզրակացության  համար հրավիրվում է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Գեորգի Պետրոսյանին: Խնդրեմ:

Գեորգի Պետրոսյան – Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքի` նույնպես կարող եմ կրկնել, որ տնօրեն, նախարար, գեներալը լրիվ բացատրեց և քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշել է միաձայն քվեարկել այս օրինագծի օգտին, որը առաջարկում ենք ձեզ` ուշադրությամբ: Ամեն մեկը կարող է իր մոտեցումը ցուցաբերել այս հարցում:

Աշոտ Ղուլյան - Մի րոպե, պարոն Պետրոսյան: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրեմ, գրանցում ենք: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Պետրոսյան: Եթե մտքերի փոխանակության ցանկություն կա, ելույթներ: Նույնպես չկան: Ամփոփենք  և կարծում եմ այս հարցը նույնպես մի քանի ամիս շարունակ խոսվում էր և խոսվում էր, որ անհրաժեշտություն կա հստակեցման օրենսդրական կարգավորման տեսանկյունից  և այս նախագիծը ընդունելով մենք այդ հստակեցումը մտցնում ենք:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Քաղաքացիական պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Հարգելի գործընկերներ: Մենք այսքանով սպառել ենք մեր օրակարգի օրենսդրական նախաձեռնությունների բաժինը և նախագծերին տվել ենք մեր  դիրքորոշումը: Մեզ մնում է միայն պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցը և նաև դրանով կարող ենք ավարտել այսօրվա նիստը և նստաշրջանը:  Խնդրեմ, եթե պատգամավորական հայտարարությունների ցանկություն կա, կարող եք առաջարկել: Պատգամավորական  հայտարարություն` Գեղամ Ստեփանյան, Վիլեն Սաֆարյան: Շնորհակալություն: Խնդրեմ, պարոն Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան – Հարգելի գործընկերներ, րոպեներ առաջ խորհրդարանը հավանություն տվեց մի նախագծի, որով արտոնվում է պետության կողմից մասնավոր հատվածի հետ ժամանակին ստանձնած պարտավորություններից հրաժարումը: Այս առումով ստեղծվեց նախադեպ: Ձեր ուշադրությանն եմ հրավիրում նախկինում տեղ գտած նմանօրինակ դեպքերին՝ նախորդ տարիներին մասնավորեցման գործընթացին արդյունքում պետության կողմից տրված որոշ արտոնությունների: Մասնավորապես՝ հանրության շրջանում տարիներ շարունակ մեծ հնչեղություն ունի Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ան հետ պետության կնքած որոշ դրույթների հետ վերանայման անհրաժեշտությունը: Ընթացիկ տարում սոցիալական ցանցերում և հանրային տարբեր հարթակներում բազմիցս խոսվել է պայմանագրում նախանշված մենաշնորհի վերացման անհրաժեշտության մասին: Պաշտոնապես հայտարարվել է մենաշնորհի վերացման մասին, սակայն այս հանգամանքը որևէ կերպ չի անդրադարձել բնակչության պահանջները բավարարելու գործում: Քանի որ ոչ սակագների, ոչ մատուցող ծառայությունների որոշակի առումով որևէ էական փոփոխություն չենք արձանագրել: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ առաջարկում եմ, առաջիկայում խորհրդարանում կազմակերպել Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ան հետ պայմանագրի դրույթների քննարկում, հանրային պահանջներին ականջալուր լինելու և դրանց դրական լուծում տալու համար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը` Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Ճիշտն ասած ես մտադիր չէի հայտարարությամբ հանդես հալ, որովհետև եթե չլիներ կոնկրետ ընդերքի վերաբերյալ այսքան  բուռն  քննարկումներ: Խոսքս էլի վերաբերվում է մեր բնական ռեսուրսների, մասնավորապես, ջրային ռեսուրսների օգտագործմանը: Մոտ օրերս (չի լսվում) Թարթառի էլեկտրակայանը, որը մեր Ղարաբաղի այդ էլեկտրաէներգետիկ համակարգում մոտ 8-8,5 մեգավատ ավելցուկային  հզորություն կստեղծի: Սակայն ուզում եմ հայտարարել, որ այդ էլեկտրակայանի գործարկման հետ սկսվել է Թարթառի մոտ 8 կիլոմետրանոց  հատվածի մահանալու գործընթացը, որովհետև հենց միանգամից ամբողջ ջուրը մղվել է խողովակի մեջ: Եվ, դժբախտաբար, պրոցեսը շարունակական է ամբողջ տարածքի համար: Իմ հնչեցրած բնապահպանական բնույթի խնդիրները որոշ պաշտոնատար անձինք ընդունում են մահացու անձնական վիրավորանք: Ես պարզապես ուզում եմ հայտարարել ի գիտություն բոլոր գործընկերների, որ ոչ թե  աղետի առաջ ենք կանգնած, այլ կանգնած ենք մեծ վտանգի առաջ: Խնդրում եմ հաշվի առեք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Սաֆարյան: Մենք նաև պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցն ենք սպառել: Շնորհակալություն բոլորին: Ես ուզում  եմ ամբողջացնելով մեր այսօրվա և նախորդ Ազգային Ժողովի հերթական նիստերի  աշխատանքը, ասել, որ իսկապես մենք այս նստաշրջանի ընթացքում կարողացել ենք ծանրաբեռնված աշխատել, գուցե ինչ-որ տեղ լարված, բայց սա վերաբերում է մեր ամենօրյա աշխատանքներին: Եվ երկու զուգահեռ գործընթաց  ենք մենք իրականացնում, մեկը` դրական օրենսդրական աշխատանքների կտրվածքով մեր Սահմանադրությանը երկրի օրենսդրությանը համապատասխանեցնելու առումով, և մյուսը` ինքնուրույն մեր երկրի կենսագործունեությունը կարգավորող օրենքի նախագծերը: Այս իմաստով կարծում եմ, որ հաջողվել է և, իսկապես խորհրդարանում, ես կարծում եմ, որ նույնիսկ այսօրվա նիստն էլ,  բազմակարծությունն ապահովված է և կարող են լինել տարբեր կարծիքներ: Հենց դրա համար է, որ խորհրդարանում  քաղաքական  ուժերը իրար հետ բանավիճելու, բայց սովորաբար մենք այդ բանավեճերի մեծ մասը միշտ անում ենք մինչև լիագումար հերթական նիստերը: Հիմա, կարծես հերթական նիստերում էլ է դա շարունակվում, ինչը կարծում եմ, որ ողջունելի է: Մի բան եմ ուզում պարզապես բոլորիս հորդորել և խնդրել: Վերջին ժամանակներս կարծես այդպիսի միտումներ երևում են: Խորհրդարանի ամբիոնից հնչող ցանկացած կարծիք պետք է ստուգված և ճշտված լինի: Մեզ չի սազում խորհրդարանի ամբիոնից հայտարարություններ անել, որոնք վերաբերվում են, եթե մեղմ ասեմ, իրավապահ համակարգի քննությանը վերաբերող հարցերին: Սրանք շատ կասկածելի են և ես կարծում եմ, որ խորհրդարանի ամբիոնը ֆեյսբուքի պատ չէ: Սա, ինչքան ես լինեմ Ազգային ժողովի նախագահ, բոլորիդ խնդրելու եմ, որ պահվի պատշաճ վարվեցողության կանոնները: Եվ, կարծում   եմ, մեզ հաջողվել է այս 4 տարիներին ճիշտ աշխատել, կոռեկտ լինել և այսուհետ նույնպես շարունակելու ենք, այնպես որ ով ինչ ասում է, խնդրում եմ չափի մեջ շարունակի մնալ:

Հարգելի գործընկերներ: Ավարտելով այսօրվա նիստի աշխատանքները, ուզում եմ շնորհավորել բոլորիս` գալիք տոների կապակցությամբ: Թող յուրաքանչյուրի նոր երազանքներն ու ձգտումները իրականանան նոր տարում, տրամադրելով մեզ դեպի առավել արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Ուզում եմ բոլորիս խաղաղություն ցանկանալ, խաղաղություն մեր ժողովրդին և ամենայն  բարիք բոլոր հայ ընտանիքներին:

6-րդ գումարման Ազգային Ժողովի 8-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված: