ԼՂՀ ընդերքի մասին օրենսգիրք

                                                                       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ

 

                                                                                                                   ՕՐԵՆՍԳԻՐՔ

  Ընդունված է 2003 թվականի

   հունիսի 18-ին

 

            Սույն օրենսգրքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարած-քում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապ-ված հարաբերությունները:

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

            Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին 

                             օրենսդրությունը   

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, այդ ոլորտին վերաբերող օրենքներից և իրավական այլ ակտերից:

Ընդերքն օգտագործելիս հողային, անտառային և օդային տարածքների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև ջրային ավազանների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

            Հոդված 2. Հիմնական հասկացությունները

 

            Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ընդերք՝ հողածածկույթից, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից, ջրավազանների և ջրհոսքերի հատակից ներքև՝ ըստ խորության տեղադրված երկրակեղևի մաս.

ընդերքօգտագործում՝ ընդերքի տրամադրումը երկրաբանական ուսումնասիրությունների, ձեռնարկատիրական գործունեության և այլ նպատակներով.

ընդերքի տեղամաս՝ երկրի մակերեսում սահմանագծված որոշակի տարածքի տակ տե-ղադրված ընդերքի մաս.

անշարժ գույք հանդիսացող ընդերքի մաս՝ բոլոր կողմերից ամրագրված սահմաններ ունեցող ընդերքում արհեստականորեն ստեղծված կառույցների, ինչպես նաև բնական խոռոչ-ների (քարանձավների) զբաղեցրած տարածք, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով.

օգտակար հանածո՝ օգտագործման համար պիտանի՝ ընդերքի պինդ, հեղուկ, գազային բաղադրամասեր, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ, հանքային, թերմալ ջրեր, երկրաջեր-մային էներգիա, ջրավազանների և ջրհոսքերի հատակային նստվածքներ, ինչպես նաև ընդերք-օգտագործման հետևանքով առաջացած  պահեստավորված թափոններ.

ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածո՝ երկրի կեղևում լայն տարածում ունեցող ինտրուզիվ, հրաբխածին և նստվածքային ապարներ, իսկ ստորերկրյա ջրերից՝ միայն գրունտային ջրեր.

օգտակար հանածոյի պաշարներ՝ օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են.

օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադըր-վող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ուղղակի և անուղղակի տվյալների, ինչպես նաև ընդհանուր երկրաբանական նախադրյալների  հիման վրա.

երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ ընդերքի երկրաբանական ուսումնասի-րության աշխատանքների համալիր, որի նպատակն է հայտնաբերել ու գնահատել օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսներ և պաշարներ.

օգտակար հանածոյի հանքավայր՝ ընդերքի տեղամաս, որը պարունակում է օգտակար հանածոյի  պաշարներ  ու կանխատեսումային  ռեսուրսներ  և ստացել է երկրաբանատնտեսագի-

տական գնահատական.

օգտակար հանածոյի երևակում՝  ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշ-ված չեն.

երկրաբանական հատկացում՝ ընդերքի տեղամաս, որը տրամադրված է երկրաբանա-կան ուսումնասիրությունների նպատակով.

օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ՝ ընդերքում հայտնաբերված օգտա-կար հանածոների պաշարների  պետական  հաշվառման ձև՝  յուրաքանչյուր  տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ հետախուզված հանքավայրերի պաշարների քա-նակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մասին.

օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստր՝ օգտակար հա-նածոների հանքավայրերի, երևակումների և հանքայնացման կետերի մասին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում  է բոլոր հայտնաբերված օբյեկտները, անկախ դրանց տիպից, չափերից, ուսումնասիրվածության աստիճանից ու արդյունաբերական նշանակությունից.

լեռնահատկացում՝ օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույց-ների շինարարության նպատակով տրամադրված՝ մակերեսում և ըստ խորության սահմանափակված ընդերքի մաս.

ստորերկրյա ջրերի սանիտարական պահպանման գոտիներ՝ ջրհանների և աղբյուրնե-րի շուրջը սահմանագծված տարածք, որտեղ արգելվում կամ սահմանափակվում է տնտեսական գործունեությունը՝ ստորերկրյա ջրերն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահո-վելու նպատակով. 

օգտակար հանածոյի հանքավայրի շահագործում՝ ընդերքում պարփակված օգտակար հանածոյի արդյունահանում.

օգտակար հանածոյի կորզվող արժեք՝ արդյունահանված և վերամշակման ենթարկված օգտակար հանածոյի միավորի արժեք՝ հաշվարկված արտադրանքի  շուկայական գներով և կիրառվող  տեխնոլոգիաների նորմատիվային ցուցանիշներով.

ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկություն՝ ընդերքի տեղամասի կառուց-վածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկություն-ների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալներ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 

                  խնդիրները

  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի խնդիրներն են՝

1) ընդերքի օգտագործման և պահպանության շուրջ ծագող հարաբերությունների կար-գավորումը.

2) հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջների բավարարման նպատակով ընդերքի արդյունավետ, համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության ապահովումը.

3) պետության և քաղաքացիների շահերի, ինչպես նաև ընդերքօգտագործողների իրա-վունքների պաշտպանությունը:

 

            Հոդված 4. Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականու-թյունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ:

Ընդերքի տեղամասերը չեն կարող հանդիսանալ առք ու վաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով:

Ընդերքօգտագործման իրավունքը կարող է օտարվել կամ անցնել մեկ օգտագործողից մյուսին՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

            Հոդված 5. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական  կառավարումը

 

Ընդերքի օգտագործման և պահպանության պետական կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և տվյալ բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին-ները (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով:

 

Հոդված 6. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում   

                  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և

                  լիազորված մարմնի իրավասությունները     

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանու¬թյան բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝                                                                                                                                  

1) ընդերքօգտագործման ոլորտում քաղաքականության իրականացման ապահովումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի տիրապետումը, դրա տնօրինման և օգտագործման կարգի սահմանումը.

3) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունների սահմանազատումը.

4)  հանքահումքային հենքի զարգացման և ընդերքի պահպանության ծրագրերի հաստա-տումը և դրանց իրագործման ապահովումը.

5) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հարաբերությունները կար-գավորող նորմատիվ ակտերի ընդունումը.  

6) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահան-ման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման իրավունքի տրամադրման և ընդերքօգտագործման լիցենզավորման կարգերի սահմանումը.

7) ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.

8) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փոր-ձաքննության կարգի սահմանումը.

9) ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանա-ծոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկի հաստատումը.

10) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով ըն-դերքի տրամադրած տեղամասերի պետական հաշվառման, օգտակար հանածոների հանքա-վայրերի և երևակումների պետական կադաստրի վարման, ընդերքի երկրաբանական ուսումնա-սիրության աշխատանքների պետական գրանցման կարգերի սահմանումը.

11) ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով առանձին տեղամասերում ընդերքօգտագործման սահմանափակման և արգելման կարգի սահմանումը.

 12) իր իրավասության սահմանում ընդերքօգտագործման վճարների դրույքաչափերի սահմանումը.

 13) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության  իրականացման կարգերի սահմանումը.

14) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը.

15) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղա-րաբաղի  Հանրապետության օրենքներով սահմանված այլ  իրավասություններ:

2. Ընդերքի օգտագործման և պահպանու¬թյան բնագավա¬ռում լիազորված մարմնի իրա-վասություններն են՝

1) մասնակցությունն ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

2) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) հանքահումքային հենքի զարգացման ռազմավարության, ընդերքի օգտագործման և պահպանության ծրագրերի մշակումն ու իրականացումը.

4) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունա-հանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման իրավունքի և լիցենզիաների տրամադրումը.

5) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փոր-ձաքննության իրականացումը.

6) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հա-նածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով ընդերքի տրամադրած տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարումը.

7) ընդերքի օգտագործման և պահպանության նորմատիվ ակտերի վերաբերյալ առա-ջարկությունների մշակումը.

8) ընդերքօգտագործման վճարների դրույքաչափերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

 9) ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հա-նածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

10) ընդերքօգտագործման նպատակով հողհատկացման, երկրաբանական հատկացման, լեռնահատկացման, ջրօգտագործման և այլ անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնու-թյունների տրամադրումը.

 11) մասնակցությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացմանը, ինչպես նաև իրավական այլ ակտերով սահմանված այլ  իրավասություններ:

 

Հոդված 7. Ընդերքօգտագործման ձևերը

 

Ընդերքը կարող է օգտագործվել՝

1) երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով.

            3) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով:

           

            Հոդված 8. Ընդերքօգտագործման սահմանափակումը

 

            1. Մարդու առողջությունը, ազգային անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպա-նությունն ապահովելու նպատակով ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրա-վական այլ ակտերով:

2. Բնակավայրերի, մերձքաղաքային գոտիների, արդյունաբերական, հաղորդակցության և կապի օբյեկտների տարածքում ընդերքօգտագործումը կարող է սահմանափակվել կամ ար-գելվել, եթե դա վնաս է հասցնում տնտեսական օբյեկտներին:

 

            Հոդված 9. Ընդերքօգտագործողները

 

1. Ընդերքօգտագործողներ են համարվում սույն օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով թույլտվություն ունեցող իրավա-բանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա) և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քա-ղաքացիները:

2. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման, ինչպես նաև ռա-դիոակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերք-օգտագործողներ են համարվում միայն հատուկ թույլտվություն ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության  սահմանած իրավաբանական անձինք:

Ընդերքօգտագործման հատուկ թույլտվության կարգը սահմանում է Լեռնային Ղարա-բաղի  Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Ընդերքօգտագործման հետ կապված լիցենզավորումը

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման՝ երկրաբա-նահետախուզական աշխատանքների որոշ տեսակների  կատարումը, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, ստորերկրյա կառույցների շինարարությունն ու շահագործումը ենթակա են լիցենզավորման:

            Լիցենզավորման կարգերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

  

            Հոդված 11. Ընդերքօգտագործման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդերքն օգտագործման է տրամադրում լիազորված մարմինը՝ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

2. Երկրաբանահետախուզական աշխատանքները և հանքավայրերի շահագործումը կա-տարվում են լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված պայմանագրի համա-ձայն:

3. Որոշակի տեղամասերում միներալոգիական, հնէաբանական և այլ երկրաբանական հավաքածուների ստեղծման, գիտական, մշակութային և այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավ-ներ) ընտրման և նկարագրման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի տված գրավոր համաձայնության հիման վրա:

4. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարությունը և շահագործումը, բացառությամբ սույն օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է լիազորված մարմնի տված լիցենզիաների հիման վրա:

5. Կախված բնույթից՝  ընդերքօգտագործումը կարող է լինել  ինչպես վճարովի, այնպես էլ անվճար՝ սույն օրենսգրքի 44-45-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի համաձայն:

 

Հոդված 12. Ընդերքօգտագործման ժամկետները

 

1. Երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունա¬հանման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի ժամկետով՝ ոչ ավելի, քան 50 տարի՝ ելնելով նախատեսվող աշխատանքների նախագծով սահմանված ծավալից և իրա-գործման պայմաններից: Ընդերքօգտագործման ժամկետներն ամրագրվում են համապատաս-խան փաստաթղթերում՝ պետական գրանցում, լիցենզիա և (կամ) պայմանագիր:

2. Ընդերքօգտագործումը կարող է լինել անժամկետ, եթե դա տրամադրված է ստոր-երկրյա կառույցների շահագործման և հատուկ պահպանվող երկրաբա¬նական արգելոցների ստեղծման նպատակով:

 

            Հոդված 13.  Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է նոր ընդերքօգտագործողին, եթե այն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ճանաչ-վել է նախկին ընդերքօգտագործողի իրավահաջորդ: Այս դեպքում ընդերքօգտագործման պայ-մանագիրն անվերապահորեն կնքվում է առանց դրա բովանդակության փոփոխության:

 2. Ընդերքօգտագործման իրավունքը (լրիվ կամ մասամբ) կարող է փոխանցվել ընդերք-օգտագործողի նախաձեռնությամբ, լիազորված մարմնի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարա-բաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

            Հոդված 14. Ընդերքօգտագործման իրավունքի գրավը

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է հանդիսանալ գրավի առարկա:

2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է  լիա-զորված մարմնի նախնական համաձայնությամբ, որը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության  սահմանած կարգով:

 

          Հոդված 15. Ընդերքօգտագործման իրավունքի վաղաժամկետ  դադարեցման և 

           ընդերքօգտագործման պայմանագրի լուծման  հիմքերը

 

Ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, իսկ պայմանագիրը  լուծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված հետևյալ հիմքերով, եթե՝

1) ընդերքի տվյալ տարածքը վերցվում է պետական և (կամ) հասարակական կարիքների համար.

2) ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների ու բնակչության անվտանգության և առողջության համար.

3) ստեղծվել է արտակարգ իրավիճակ (բնական աղետներ, պատերազ-մական գործողու-թյուններ և այլն).

4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.

5) խախտվել են ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները.

6) ընդերքօգտագործման ընթացքում չեն պահպանվել Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրության պահանջները.

7) ընդերքօգտագործողը հրաժարվել է իր իրավունքներից՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

          

            Հոդված 16. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը և պայմանագրի   

          լուծումը

 

   Ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, և պայմանագիրը  լուծվում է օրենքով ու սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված հիմքերով հետևյալ կար-գով.

1) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-3-րդ  կետերով նախատեսված դեպքերում ընդերք-օգտագործման իրավունքի դադարեցման մասին որոշումը կայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

2) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-7-րդ  կետերով նախատեսված դեպքերում ընդերք-օգտագործման իրավունքը դադարեցնելու և (կամ) պայմանագիրը լուծելու մասին որոշումը  կա-յացնում է լիազորված մարմինը.

3) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում որոշումն ընդունելուց հետո ընդերքօգտագործողին տրվում է ժամանակ՝ սահմանված կարգով աշխա-տանք¬ները դադարեցնելու կամ սառեցնելու (կոնսերվացնելու) համար.

4) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերք-օգտագործումը դադարեցվում է այդ մասին որոշում ընդունելուց և ընդերքօգտագործողին սահ-մանված կարգով գրավոր ծանուցելուց անմիջապես հետո.

5) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերք-օգտագործման իրավունքի դադարեցման և (կամ) պայմանագրի լուծման մասին որոշումն ըն-դունվում է ընդերքօգտագործողի թույլ տված խախտումների մասին սահմանված կարգով ծա-նուցելուց երեք ամիս հետո, եթե նշված ժամկետում նա չի վերացրել այդ խախտումները.

6) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում ընդերքօգտա-գործողը պարտավոր է վեց ամիս առաջ գրավոր տեղեկացնել ընդերքը տրամադրող լիազորված մարմնին:

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ԸՆԴԵՐՔԻ  ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

            Հոդված 17. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ձևերը

 

Ընդերքի երկրաբանական  ուսումնասիրության ձևերն են՝

1) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն, որն ընդգրկում է ռեգիոնալ երկրա-բանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրա-քիմիական, սեյսմոլոգիական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտու-թյուններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ՝ ուղղված ընդերքի ընդ-հանուր ուսումնասիրությանը.

2) հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումների՝ մոնիթորինգի համակարգի ստեղ-ծում և վարում, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք կատարվում են առանց ընդերքի ամբող-ջականության խախտումների.

3) օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում, որն ընդգրկում է միջին և խոշոր մասշտաբի երկրաբանական քարտեզագրում, մասնագիտացված հատուկ երկրաֆիզիկական և երկրաքիմիա-կան աշխատանքներ, լեռնային փորվածքների և հո-րատանցքերի անցում, փաստագրում, նմուշարկում, հանքային հումքի և պարփակող ապարների պետրոգրաֆիական, միներալոգիական, տեխնոլոգիական և այլ հատկություն-ների ուսումնասի-րություն, պաշարների և կանխատեսումային ռեսուրսների որոշում ու գնահատում.

4) շահագործվող ու շահագործմանը նախապատրաստվող հանքավայրերի լրահետախու-զում և շահագործական հետախուզություն՝ օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և ռացիոնալ օգտագործման նպատակով.

5) ստորերկրյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամա-սերի երկրաբանական ուսումնասիրություն՝ դրա կառուցվածքային առանձնահատկությունների, լեռնային ապարների կազմի և հատկությունների բացահայտման նպատակով.

6) միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածու¬ների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք  քարերի  հավաքում.

7) գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանա-կան օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարան-ձավներ և այլն) նկարագրում ու պահպանում:

 

Հոդված 18. Ընդերքի պետական երկրաբանական ուսումնասի¬րու¬թյունը

                            

1. Ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրությունն իրագործում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը՝ լիազորված մարմնի միջոցով, որի խնդիր-ներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի երկրաբանական հանույթը (քար-տեզագրումը).

2) ընդերքի վիճակի մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, դրանում տեղի ունե¬ցող պրոցես-ների (այդ թվում՝ արտածին) կանխատեսումը.

3) օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը  և գնահատումը.

4) ընդերքի մասին տեղեկատվության կուտակումը և պահպանումը.

5) պետական պատվերով կառուցվող ստորերկրյա կառույցների տեղամասերի  երկրաբա-նական ուսում¬նա¬սիրությունը.

6) պետական ծրագրերով նախատեսված՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հետ կապված այլ աշխատանքների  իրագործումը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված աշխատանքների պետական պատվերը տեղադրում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների

                    պետական գրանցումը և հաշվառումը

 

1. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետա-կան գրանցման և հաշվառման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պե-տական գրանցման արգելվում է:

 

           Հոդված 20. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում երկրաբանական ուսումնասի-րություններ կարող են կատարել այն կազմակերպությունները և քաղաքացիները, որոնք ձեռք են բերել այդ իրավունքը սույն օրենսգրքի 9-րդ և 10-րդ հոդվածների  համաձայն:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատար¬վում են հետև-յալ կարգով.

1) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված աշխատանքները կատարվում են պետական գրանցումից հետո:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած հատուկ ցան-կում ընդգրկված աշխատանքներն իրագործելիս, ինչպես  նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լեռնային փորվածքների և հորատանցքերի անցում, պետական գրանցումը և ընդերքօգտա-գործումն այդ մասով թույլատրվում է լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կընք-ված պայմանագրի հիման վրա.

2) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված աշխատանքները կատարվում են պայմանագրի հիման վրա, որը կնքվում է լիազորված մարմնի և ընդերքօգտա-գործողի միջև.

3) ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին երկրաբանահետախուզական աշխա-տանքներ կատարելու դեպքում ընդերքի տեղամասը կարող է տրամադրվել օգտագործման օգտակար հանածոների որոնման, հետախուզման, գնահատման և հետագա շահագործման նպատակով կնքված պայմանագրով.

4) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված աշխատանքներ կատա-րելու իրավունքն ընդերքօգտագործողը ստանում է լիազորված մարմնի հետ՝ օգտակար հանածոյի հանքավայրի շահագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա.

5) սույն հոդվածի երկրորդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված՝ ընդերքի երկրաբանա-կան ուսումնասիրության աշխատանքները պետական  գրանցում են ստանում այդ աշխատանք-ների կատարման՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի և կնքված պայմա-նագրի հիման վրա.

6) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 6-7-րդ կետերով նախատեսված՝ ընդերքի երկրաբա-նական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:

 

Հոդված 21. Պետական պատվերով կատարվող  օգտակար հանածոների

                     հանքավայրերի  որոնման, հետախուզման և գնահատման

                     նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը

 

Պետական պատվերով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով  ընդերքօգտագործման պայմանա¬գրով ամրագրվում են՝

1) երկրաբանական առաջադրանքը՝ տրված պետական պատվերը տեղադրող լիազոր-ված մարմնի կողմից՝ բյուջեի մասին օրենքի հիման վրա.

2) երկրաբանական հատկացման և ժամանակավոր հողօգտագործման սահմանները.

3) երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ժամկետներն ըստ փուլե-րի՝ նախագծի ներկայացումը, աշխատանք¬ների կատարման սկիզբն ու ժամանակացույցը և երկ-րաբանական հաշվետվության  ներկայացումը.

4) կանխավճարի և կատարված աշխատանքների վճարման չափն ու կարգը.

5) պայմանագրի գործողության ժամկետը՝ ըստ նախագծի.

6) կողմերի փոխհարաբերությունները որոշող և օրենսդրությանը չհակասող այլ պայման-ներ:

 

Հոդված 22. Ընդերքօգտագործողի միջոցներով օգտակար հանածոների 

                    հանքավայրերի որոնման, հետախուզման, գնահատման և հետագա

                    արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը

 

            1. Ընդերքօգտագործողի միջոցներով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման, գնահատման և հետագա արդյունահանման նպատակով,“ Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, ընդերք-օգտագործողի և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագիրը հանդիսանում է իրավական փաստաթուղթ, որով սահմանվում է ընդերքօգտագործողի իրավունքը՝ որոշակի ժամկետներում նշված նպատակներով իրեն  տրամադրված ընդերքի տեղամասի օգտագործման նկատմամբ:

            2. Պայմանագիրը կարող է ընդերքօգտագործումը նախատեսել արտադրանքի բաժան-ման հիմունքներով:

            Արտադրանքի  բաժանման հիմունքներով տրամադրվող ընդերքի տեղամասերի  ցանկը

հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

         3. Ընդերքօգտագործողների միջոցներով օգտակար հանածոների որոնման, հետախուզ-ման, գնահատման և հետագա արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմա-նագրով նախատեսվում են՝

            1) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների նպատակը.

            2) երկրաբանական հատկացման և ընդերքօգտագործման հետ կապված հողօգտա-գործման սահմանները.

           3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.

            4) այն օգտակար հանածոների տեսակները, որոնց որոնումը, հետախու¬զումը, գնահատու-մը և հետագա արդյունահանումը  թույլ է տրվում ընդերք¬օգտագործողին:

            Եթե աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվում են նոր՝ նախապես չնըշ-ված օգտակար հանածոների տեսակներ, ապա դրանց ուսումնասիրման և արդյունահանման համար, ընդերքօգտագործողի հայտի հիման վրա, սույն օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով նրան տրվում է թույլտվություն, իսկ պայմանագրում կատար-վում  է համապատասխան լրացում.

            5) աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի՝ երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ժամանակա¬ցույցը, ստացված տեղեկատվությունը պետական փոր-ձաքննության ներկայացնե¬լու, օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետները.

            6) բնապահպանական միջոցառումները.

            7) ընդերքօգտագործման հետ կապված բացասական հետևանքների վնասի հատուց-ման կարգը.

            8) կողմերի վնասի փոխհատուցման կարգը՝ համաձայն սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի դրույթների.

              9) պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերը և կարգը.

            10) ընդերքօգտագործողի պարտականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին տրամադրել աշխատատեղեր՝ ընդհանուր աշխատատեղերի քանակից նախապես որոշված տոկոսից ոչ պակաս չափով.

            11) ընդերքօգտագործողի պարտավորությունը՝ օգտագործել ապրանքների մատակա-րարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընդհանուր ծավալի որոշակի մաս, որը պետք է իրագործեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակեր-պությունները.

            12) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գործող նորմատիվ փաստա-թղթերով նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխա¬տանքների վերահսկման կարգը:

 Փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է պարունակել կողմերի  հարաբե-րությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

            4. Ուսումնասիրվող տարածքում հայտնաբերված և հետախուզված հանքավայրերի մա-սին երկրաբանական տեղեկատվությունը պետական փորձաքննության ներկայացնելուց և օգտա-կար հանածոների պաշարները հաստատելուց հետո կողմերի միջև կնքվում է լրացուցիչ համա¬ձայնագիր, որով նախատեսվում են՝

            1) օգտակար հանածոներ արդյունահանող և վերամշակող ձեռնարկության նախագծման և շինարարության ժամկետները.

            2) լեռնահատկացման սահմանները.

           3) օգտակար հանածոների արդյունահանման ժամանակացույցը.

            4) արտադրանքի բաժանման կարգը, եթե այն նախատեսված է պայմանագրով.

            5) ընդերքօգտագործման հետ կապված վճարների չափն ու վճարման կարգը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պայմանների համաձայն:

         5. Համաձայնագիրը կցվում է նախապես կնքված պայմանագրին և համարվում է դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 23. Ընդերքօգտագործողի միջոցների հաշվին ստորերկրյա կառույցների

                                 շինարարության համար նախատեսված՝ ընդերքի տեղամասի

                                 ուսումնասիրության պայմանագիրը

 

            1. Ընդերքօգտագործողի միջոցների հաշվին ստորերկրյա կառույցների շինարարության համար նախատեսված՝ ընդերքի տեղամասի ուսումնասիրու-թյան պայմանագիրը կնքվում է լիազորված մարմնի և ընդերք¬օգտագործողի միջև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

            2. Պայմանագրում նշվում են՝

            1) աշխատանքների նպատակը,  կատարման ժամկետները և հիմքերը.

            2) երկրաբանական հատկացման և հողօգտագործման սահմանները.

            3) աշխատանքների կատարման և պայմանագրի գործողության ժամկետները.

            4) անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազորված մարմին ներկա-յացնելը:

 

Հոդված 24. Երկրաբանական հատկացման կարգը

 

Երկրաբանական հատկացումը տրամադրում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարա-բաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

           Հոդված 25. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանը ներկայացվող

                               հիմնական պահանջները

           

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելիս անհրաժեշտ է ապահովել՝

            1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և պահպանության պա-հանջների կատարումը.

            2) աշխատանքների կատարման համապատասխանությունը հաստատված նախագծին.

            3) սկզբնական երկրաբանական փաստագրության, լեռնային ապարների և հանքանյու-թերի նմուշների պահպանությունը.

4) հիդրոերկրաբանական, բնապահպանական, լեռնատեխնիկական և օգտակար հանա-ծոների արդյունահանման պայմանների մասին, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունա-հանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության պայմանների մասին ստաց-ված տեղեկատվության տվյալների հավաստիությունն ու լիակատարությունը.

            5) հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների և դրանցում պարունակած բաղադրամասերի որակի և քանակի որոշման հավաստիությունը.

            6) օգտակար հանածոների չարդարացված կորուստները և դրանց որակի վատացումը բացառող մեթոդների ու եղանակների կիրառումը.

            7) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքների մասին ամփոփ տեղե-կատվությունը (հաշվետվությունները) պետական փորձաքննության և լիազորված մարմին ներ-կայացնելը.

            8) մարդկանց անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը երաշխավորող մեթոդների ու եղանակների կիրառումը.

            9) պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների կատարումը:

 

           Հոդված 26. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը

 

            1. Պետական միջոցների հաշվին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյուն-քում ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ սկզբնական երկրաբանական, երկրաֆիզիկա-կան և այլ փաստագրությունը, դրանց ամփոփման և վերլուծության տվյալները, ինչպես նաև լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը), շերտային հեղուկը տնօրինում է պե-տությունը:

            Նշված տեղեկատվությունն անհատույց հանձնվում է լիազորված մարմնին  և պահպան-վում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

            2. Ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին ստացված՝ ընդերքի մասին երկրաբանա-կան և այլ տեղեկատվությունը տնօրինում են պետությունը և ընդերքօգտագործողը:

      3. Ամփոփ տեղեկատվությունն անհատույց հանձնվում է լիազորված մարմնին, իսկ սկըզբ-նականը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմա-նած կարգով:

            4. Ընդերքօգտագործողը կարող է ազատ ու անհատույց օգտագործել  իր ներդրումների հաշվին ստացված ընդերքի մասին տեղեկատվությունը սեփական կարիքների համար,“սակայն նա իրավասու չէ տրամադրել այն երրորդ կողմին՝ առանց լիազորված մարմնի համաձայնու-թյան:

            5. Ընդերքօգտագործողն իրավասու է մինչև հինգ տարի ժամկետով երրորդ կողմի համար սահմանափակել իր ներդրումների հաշվին ստացված և լիազորված մարմնին տրամադրած տե-ղեկատվության օգտագործումը, ինչպես նաև տվյալների հրապարակումը՝ համաձայն կնքված պայմանագրի:

            Ընդերքօգտագործողի դիմումով, կողմերի փոխհամաձայնությամբ, տեղեկատվություն տրամադրելու սահմանափակման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք տարի:

6. Ընդերքօգտագործողը զրկվում է տեղեկատվությունը տնօրինելու իրավունքից, եթե երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում լիազորված մարմնի հետ չի կնքում լրացուցիչ համաձայնագիր,“որով ճշգրտվում է օգտակար հանածո արդյունահանող օբյեկտի (ձեռնարկության) կամ ստորերկրյա կառույցի նախագծման ու գործարկման ժամանակացույցը:

            7. Պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել տեղեկատվության խորհրդապահու-թյունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ըն-թացքում:

8. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարող անձն իրավունք ունի օգտա-գործել աշխատանքների ընթացքում ընդերքի մասին ստացված երկրաբանական և այլ տեղե-կատվությունը գիտական և մանկավարժական գործունեության համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 27. Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական

                    գնահատումը

           

1. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական նշանակության որոշման, դրանց մշակման առավելագույն արդյունավետ և անվտանգ եղանակների ընտրման և օգտա-կար հանածոների պաշարների հաշվարկման համար՝ կոնդիցիաների հիմնավորման նպատակով, կատարվում է հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում՝ լիազորված մարմնի  հաստատած չափանիշներին և պահանջներին համապատասխան:

2. Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատու-մը կատարվում է ընդերքօգտագործողի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապե-տության կառավարության սահմանած կարգով:

 

             Հոդված 28. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական

                                 փորձաքննությունը

 

            1. Երկրաբանական և այլ տեղեկատվությունը՝ օգտակար հանածոների պաշարների, ինչ-պես նաև ստորերկրյա շինարարության համար տրամադրվող տեղամասերի կառուցվածքի և այլ հատկությունների մասին, ենթակա է պետական փորձաքննության, որն իրականացնում է լիա-զորված մարմինը:

            2. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույ-լատրվում է միայն դրանում պարփակված պաշարների պետական փորձաքննությունից, ինչպես նաև հետախուզված և նախնական գնահատված պաշարների քանակը և որակը լիազորված մարմնի  սահմանած կարգով հաստատելուց հետո:

           3. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրա-կացությունը հիմք է ծառայում դրանք պետական հաշվեկշռում գրանցելու համար:

            4. Պետական փորձաքննությունը կարող է կատարվել հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության ցանկացած փուլում՝ սահմանված կարգով, եթե փորձաքննության ներկա-յացրած նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների քանակի և որակի, դրանց ար-դյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, բնապահպանա-կան և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում:

            5. Պետական փորձաքննության ենթակա է նաև օգտակար հանածոների արդյունահան-ման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման համար պիտանի տեղամասերի վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը: Օգտագործման նպատակով այդպիսի տեղամասերի տրամադրումը թույլատրվում է միայն երկրաբանական տեղեկատվու-թյան պետական փորձաքննությունից հետո:

 

            Հոդված 29. Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնաբերողները

 

            1. Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնաբերողներ են համարվում այն անձինք, որոնք պաշտոնապես ներկայացնում են տվյալներ որոշակի տեղամասում կոնկրետ օգտակար հանածոների երևակումների, ինչպես նաև հայտնի հանքավայրերում արդյունաբերական նշանա-կություն ունեցող նոր հանքային հումքի առկայության մասին, հետախուզում և գնահատում են նոր՝ նախկինում անհայտ հանքավայր, հայտնաբերում են օգտակար հանածոների նոր պաշար-ներ, որոնք էապես ավելացնում են դրա արդյունաբերական գնահատականը:

            2. Օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերող ճանաչելու փաստը  հաստա-տում է լիազորված մարմինը, որը քննարկում է հայտը և տալիս համապատասխան տեղեկանք: Դրա առկայությունը հաշվի է առնվում տվյալ հանքավայրը մրցույթով տրամադրելու դեպքում:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

   Հոդված 30. Օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների

                     արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման 

                      նպատակներով ընդերքօգտագործման եղանակներն ու ձևերը

 

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման եղա-նակներն են՝

 1) Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ստորերկրյա եղանակ՝ օգ-տակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է ստորերկրյա փորվածքների համակար-գով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման.

 2) Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման բաց եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է երկրի մակերևույթից՝ բաց լեռնային փորվածք-ների համակարգով.

  3) Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հորատանցքային եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է շահագործական հորատանցքերի հա-մակարգով.

 4) Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համակցված եղանակ՝  օգ-տակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է վերը նշված եղանակների համակցու-թյամբ:

           Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայ-րերի (մակաբացման և պարփակվող ապարների, ինչպես նաև հարստացնող, մետաղագործա-կան և այլ վերամշակող արտադրության լցակույտերի) վերամշակման նպատակով:

Վերը նշված եղանակներում կարող են կիրառվել օգտակար հանածոների արդյունահան-ման ֆիզիկական, քիմիական, կենսաքիմիական և այլ  ձևեր:

          2. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքից օգտվելու ձևերն են՝

1) ստորերկրյա կառույցների շինարարություն և շահագործում.

2) տրանսպորտային ուղիների ստեղծում.

3) արտադրության թափոնների տեղադրում:

 

           Հոդված 31. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով

                               ընդերքօգտագործման կարգը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործողներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական այն անձինք, որոնք, համաձայն սույն օրենսգրքի 9-10-րդ հոդվածների, ձեռք են բերել օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի, գազի և ստոր-երկրյա ջրերի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև հանքային հումքի արդյունահանման և վերամշակման ընթացքում առաջացած թափոնների մշակման իրավունքը:

2. Սեփական միջոցների հաշվին օգտակար հանածոների հանքավայր հետախուզող և գնահատող իրավաբանական և ֆիզիկական անձինք ձեռք են բերում այդ հանքավայրի շահա-գործման բացառիկ իրավունքը լիազորված մարմնի հետ լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով՝ համաձայն սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի:

3. Օգտակար հանածոների հանքավայրերը շահագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով:

 

           Հոդված 32. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված 

                               ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով

                               ընդերքօգտագործումը

 

Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով՝ ստորերկրյա կառույցների շինարարության (այդ թվում՝ տրանսպորտային ուղիների և արտադրու-թյան թափոնների տեղադրման) համար“տրամադրում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղա-րաբաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

            Հոդված 33. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված  

                               հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը

 

           Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց հատկացված հողամասերի սահման-ներում (անկախ սեփականության ձևից) տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով իրավասու են կատարել պետական հաշվեկշռում չգրանցված ընդ-հանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում,“ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահ-մանած կարգով:

 

             Հոդված 34. Պահուստային հանքավայրերի օգտակար հանածոների

                                 արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 

                                 պայմանագիրը

 

1. Հետախուզված և պետական հաշվեկշռում գրանցված, բայց շահագործման չտրա-մադրված կամ տիրազուրկ օգտակար հանածոների հանքավայրերը համարվում են պահուստա-յին հանքավայրեր:

2. Պահուստային հանքավայրերի շահագործման նպատակով ընդերքօգտագործողների և լիազորված մարմնի միջև կնքվում է ընդերքօգտագործ¬ման պայմանագիր, որը հանդիսանում է կողմերի փոխհարաբերությունը որոշող իրավական փաստաթուղթ և հիմնականում նախատեսում է՝

1) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների նպատակը.

2) պայմանագիր կնքելու հիմքերը.

3) ընդերքօգտագործման ժամկետները.

4) օգտագործման տրամադրվող ընդերքի տեղամասերի տարածական սահմանները և ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման ու հողահատկացման սահմանները.

5) աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի՝ աշխատանք¬ների սկիզբը, ձեռնարկության գործարկումը, նախագծային հզորության հասնելը և այլն.

6) արդյունահանվող հումքի նվազագույն քանակը.

7) ստացված արտադրանքի բաժանման համաձայնագիրը, եթե դա նախատեսվում է.

8)  ընդերքօգտագործման վճարները և ընդերքի պահպանության ծախսերը.

9)  բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերը.

10) ընդերքօգտագործման ընթացքում ստացվող տեղեկատվության հավաքման, պահ-պանման և ներկայացման պահանջները.

11) ընդերքօգտագործման մասին անհրաժեշտ հաշվետվությունները, դրանց բովանդա-կությունը և ներկայացման ժամկետները.

12) ընդերքօգտագործման վերահսկողության պայմանները.

13) ընդերքօգտագործողի պարտավորությունը՝ փոխհատուցելու ընդերքի օգտագործման ընթացքում և հետևանքով առաջացած վնասը.

14) ընդերքօգտագործողի կատարած ծախսերի հատուցման կարգը՝ ընդերքը տրամադրո-ղի նախաձեռնությամբ ընդերքօգտագործումը վաղաժամկետ դադարեցնե¬լու դեպքում.

15) ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություն մտցնելու հիմքերը.

16) ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ իր իրավունքներից վաղաժամկետ հրաժար-վելու կարգը և դրանից ծագող պատասխանատվությունը:

         3. Փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարա-բերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

 

  Հոդված 35. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված

                      ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակ¬ներով

                      ընդերքօգտագործման լիցենզիան

 

Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտա-գործման լիցենզիայով նախատեսվում են՝

1) ստորերկրյա կառույցի նպատակը.

2) լիցենզիայի  տրամադրման հիմքերը.

3) աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի՝ շինարարական աշխա-տանքների սկիզբը և ավարտը.

4) օգտագործման տրվող ընդերքի տեղամասի տարածական սահմանները և ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման սահմանները.

5) կառույցի շահագործման և պահպանության հաշվարկային ժամկետները.

6) ընդերքօգտագործման վճարները և ընդերքի պահպանության ծախսերը.

7) բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերը.

8) ստորերկրյա կառույցների շահագործման հատուկ պահանջները և այլ պայմաններ:

 

          Հոդված 36. Լեռնահատկացման կարգը

 

1. Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարության հա-մար լեռնահատկացումը կատարվում է լիազորված մարմնի կնքած լիցենզային պայմանագրի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

            2. Լեռնահատկացումը կատարվում է հանքավայրի շահագործման և ստորերկրյա կա-ռույցների շինարարության նախագծերով: Համապատասխան փաստաթուղթը (լեռնահատկաց-ման ակտը) կցվում է լիցենզային պայմանագրին՝ որպես դրա անբաժանելի մաս:

            3. Լեռնահատկացում չի թույլատրվում մինչև սահմանված կարգով  լիցենզային պայմա-նագրի կնքումն ու գրանցումը:

            4. Ընդերքօգտագործողը լեռնահատկացման սահմաններում ունի գործունեության բա-ցառիկ իրավունք. այլ անձի կողմից ցանկացած գործունեություն կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ։

 

           Հոդված 37. Ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերի  

            սանիտարական պահպանման գոտիները

 

            1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը  ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ (ՍՊԳ), որոնց սահմաններում իրագործ-վում են հողը, ջուրը, մթնոլորտը և կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից բացա-ռող միջոցա¬ռումներ:

            2. Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանա-կան պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանդիսանում են հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատա-կարարման նախագծի անբաժանելի մասը, և համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

          3. Ընդերքօգտագործողը սանիտարական գոտիների սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք, և ցանկացած գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ։

 

          Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանումն առանց    

                              լեռնահատկացման և հատուկ պահպանվող սանիտարական

                              գոտիների

           

            Առանց լեռնահատկացման և հատուկ պահպանվող սանիտարական գոտիների, օգտա-կար հանածոների արդյունահանումը թույլատրվում է՝

1) հաստատված նախագծերով իրականացվող հանքավայրերի հետախուզ-ման ընթաց-քում՝ դրա մի մասի փորձարտադրական շահագործման նպատակով՝ երկրա¬բա¬նական աշխա-տանքների պայմանագրին և ժամանակացույցին համապատաս¬խան.

2) ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ արդյունահանելիս՝ սույն օրենս-գրքի  33-րդ  հոդվածով նախատեսված դեպքում:

 

           Հոդված 39. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք     

                              վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), ինչպես նաև

                              օգտակար հանածոների արդյունահանման  հետ  չկապված 

                              ստորերկրյա կառույցների նախագծումը

 

1. Օգտակար հանածոներ արդյունահանող օբյեկտների (ձեռնարկությունների) և ստոր-երկրյա կառույցների նախագծումը կատարվում է օգտագործման տրամադրված ընդերքի տե-ղամասի վերաբերյալ պետական փորձաքննության ենթարկված երկրաբանական և այլ կարգի տեղեկատվության հիման վրա:

2. Ընդերքօգտագործումը“ օգտակար հանածոների հանքավայրերի (այդ թվում՝ նավթի,  գազի և ստորերկրյա ջրերի) շահագործման, արդյունահանված հանքային հում¬քի վերամշակ-ման, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կա-ռույցների շինարարության նպատակներով, առանց սահմանված կարգով պետական փորձա-քննության ենթարկված նախագծի,  արգելվում է:

3. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում  է երկրաբանական հետազննման նյութերի հիման վրա:

 

        Հոդված 40. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա

                           կառույցների ստեղծման նպատակներով նախագծմանը,

                           շինարարությանը և գործարկմանը ներկայացվող հիմնական

                           պահանջները

 

            1. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծերում պետք է նախատեսվեն՝

            1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահա-գործման համակարգեր, որոնք ապահովում են հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգ-տակար հանածոների պաշարների առավել լիակատար, համալիր, տնտեսապես նպատակա-հարմար կորզումը, ինչպես նաև զանգվածից զուգընթաց անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.

 2) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգ-տագործվող օգտակար հանածոների պահեստավորումը և պահպանությունը.

 3) նախագծվող օբյեկտների (ձեռնարկությունների) շինարարության և գործարկման ըն-թացքում ընդերքի երկրաբանական փաստագրությունն ու մարկշեյդերական փաստաթղթերի կազմումը և դրանց ներկայացվող պահանջները.

 4) հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատա-կային օգտագործումը.

  5) աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.

  6) խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը:

 2. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման նախագծերում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ,“ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահ-պանելու միջոցառումներ:

          

              Հոդված 41. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության        

            անկախ փորձաքննությունը

 

 1. Ընդերքօգտագործողն իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կատարել իրեն տրամադրված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննու-թյուն:

 2. Այն դեպքերում, երբ անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ստորերկրյա կառույցի համար նախատեսված ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել լիազորված մար-մին՝ ընդերքօգտա¬գործման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել և մեկամսյա ժամկետում ընդու-նել որոշում:

3. Երկրաբանական տեղեկատվության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և ստորերկրյա կառույցների նախա-գծերի մշակման, հանքի նախապատրաստման ու շահագործման, ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջացել է տեղեկատվության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր ստացած տվյալների հետևանքով:

4. Անկախ  փորձաքննությունը  կատարվում  է  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով:

 

   Հոդված 42. Ընդերքօգտագործողների հիմնական իրավունքները  և

                       պարտականությունները

           

           1. Ընդերքօգտագործողներն իրավունք ունեն՝

1) տնօրինել սեփական գործունեության արդյունքները՝ համաձայն Լեռնային Ղարա-բաղի  Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի.

2) օգտագործել սեփական լեռնահանքային և դրա հետ կապված վերամշակող արտադ-րությունների թափոնները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

3) սահմանափակել տարածքների կառուցապատումը տրամադրված լեռնահատկացման սահմաններում.

4) կատարել ընդերքի երկրաբանական ուսումնասի¬րու¬թյուն սեփական միջոցների հաշվին տրամադրված լեռնահատկացման սահմաններում.

5) դիմել ընդերքը տրամադրող լիազորված մարմին՝ ընդերքօգտագործման պայմանները փոփոխելու նպատակով, եթե հանդես են գալիս էապես նոր՝ նախկինում չնախատեսված հան-գամանքներ.

6) վաղաժամկետ հրաժարվել ընդերքօգտագործման իրավունքից՝ կատարելով պայմա-նագրով նախատեսված պարտավորությունները:

            2. Ընդերքօգտագործողները պարտավոր են ապահովել՝

1) հանքային հումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոն-ների կատարումը.

2) ընդերքօգտագործման նախագծերի, լեռնային աշխատանքների զարգացման պլան-ների և սխեմաների պահանջների կատարումը.

3) երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրության վարումը, դրանց պահպա-նումը՝ ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.

4) լիազորված մարմնին անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության հանձնումը.

5) հետախուզված, ընդերքից արդյունահանված և դրանում թողնված օգտակար հանա-ծոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտագործ-ման մասին հավաստի տվյալների հավաքումը, պահպանումը և լիազորված մարմնին տրա-մադրումը.

6) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությու-նը.

7) ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտնե-րի, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

8) բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքի օգ-տագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

9) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը, համաձայն նախագծի և պայմանագրի, անվտանգ վիճակի բերելը, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտա-գործման համար պիտանի դարձնելը.

10) պայմանագրային բոլոր պարտավորությունների կատարումը:

 

Հոդված 43. Օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների

                   արդյունահանման հետ չկապված լեռնային փորվածքների և դրանց

                   գործունեության հետ առնչվող կառույցների սառեցումը և լուծարումը

 

            Օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված լեռնային փորվածքների և դրանց գործունեության հետ առնչվող կառույցների սառեցումը և լուծարումը կատարվում է հատուկ  նախագծով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության սահմանած կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՎՃԱՐՆԵՐ

 

Հոդված 44. Ընդերքօգտագործման հետ կապված վճարները

 

Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները.

1) մրցույթի  մասնակցության.

            2) ընդերքի մասին տրամադրված երկրաբանական տեղեկատվության.

3) ընդերքի օգտագործման (բնավճար, ռոյալթի).

4) պետական բյուջեի միջոցներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանք-ների ծախսերի փոխհատուցման:    

 

Հոդված 45. Ընդերքից անվճար օգտվելը, վճարներից լրիվ կամ մասնակի

                    ազատվելը       

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքօգտագործման վճարներից ազատ-վում են ընդերքօգտագործողների հետևյալ կատեգորիաները (խմբերը).

1) իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի սահմաններում, համաձայն սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի, կատարում են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստեղծում են կենցաղային նպատակով ստորերկրյա կառույցներ.

2) ընդերքօգտագործողները, որոնք կատարում են՝

 - ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ,

- առանց ընդերքի ամբողջականության խախտումների հատուկ նշանակության երկրաբա-նական ուսումնասիրություններ (բնական միջավայրի մոնիթորինգ և այլն),

- միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուների ստեղծում,

- եզակի երկրաբանական առաջացումների, բնության հուշարձանների ուսումնասիրու-թյուն, նկարագրում և պահպանում,

- ընդերքի՝ պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրություն.

3) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա շինությունների շահագործումը, եթե այն եկամուտ կամ շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

 

   Հոդված 46. Ընդերքօգտագործման վճարների որոշումը և վճարման կարգը

 

          Սույն օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված վճարները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով:

 

Բ Ա Ժ Ի Ն V

 

ՕԳՏԱԿԱՐ  ՀԱՆԱԾՈՆԵՐԻ  ՊԱՇԱՐՆԵՐԻ  ՈՒ  ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻԻՆՉՊԵՍ  ՆԱԵՎ  ՕԳՏԱԿԱՐ  ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ  ՀԵՏ  ՉԿԱՊՎԱԾ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ  ՏԵՂԱՄԱՍԵՐԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

 

Հոդված 47. Ընդերքօգտագործման պետական ֆոնդերը

 

1. Ընդերքօգտագործման պետական ֆոնդերն են՝   

1) օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների ֆոնդ.

2) ստորերկրյա կառույցների համար տրամադրված ընդերքի մասերի ֆոնդ:

            2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերը և երևակումներն ընդգրկվում են մեկ միասնական ֆոնդում, որում հաշվառվում են շահագործվող, պահուստային, հետախուզվող հանքավայրերը, ինչպես նաև երևակումները, դրանց հետախուզված ու նախնական գնահատված պաշարները և կանխա-տեսումային ռեսուրսները:

            3. Ստորերկրյա կառույցների համար տրամադրված ընդերքի մասերի ֆոնդում ընդգըրկ-վում են օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շի-նարարության և շահագործման նպատակով տրամադրված լեռնահատկացումները և այն քա-րանձավները, որոնք տրամադրվել են օգտագործման:

 

Հոդված 48. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի  և

                    երևակումների պետական հաշվառումը

 

            1. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով:

            2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազորված մարմինը:

            3. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերա-բար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտա-գործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված բոլոր տեսակի օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբե-րական ձեռնարկության հետախուզված և նախնական գնահատված պաշարներով ապահովվա-ծության մասին:

            4. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վար-վում է լիազորված մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Դա պարունակում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարփակված օգտակար հանածոների հետախուզված, նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը:

         5. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական հաշվեկշիռն ու պետական կադաստրը վարվում են լիազորված մարմնի սահմանած ձևով:

 

Հոդված 49. Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների  

                    դուրսգրումը

 

            1. Պետական հաշվեկշռում գրանցված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք՝

1) արդյունահանվել են.

            2) կորսվել են արդյունահանման ընթացքում.

            3) տնտեսական, տեխնիկական և այլ պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.

            4) չեն հաստատվել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքա-վայրերի մշակման ընթացքում:

            2. Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքում կորսված) պաշար-ների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողի ներկայացրած տեղեկատվության հիման վրա:

            3. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյուն-

 

քում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է անհրաժեշտ տեղեկատվության՝ սահմանված կարգով պետական փորձաքննությունից հետո, որի եզրակացությունը հիմք է պա-շարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություն մտցնելու համար:

 

Հոդված 50. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված

                    օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասերի պետական

                     հաշվառումը

 

            Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերը սահման-ված կարգով ենթակա են հաշվառման մեկ միասնական ֆոնդում: Դրանում նշվում են յուրա-քանչյուր տեղամասի երկրաբանական բնութագիրը, լեռնահատկացման տեղադրումը և տարա-ծական սահմանները, կառույցի նպատակը, ընդերքից օգտվելու աշխատանքների փուլը (նա-խագծում, շինարարություն, շահագործում), ինչպես նաև կառույցի շահագործման նախատեսվող ժամկետները:

 

Բ Ա Ժ Ի Ն VI

 

ԸՆԴԵՐՔԻ  ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 51. Ընդերքի պահպանության հիմնական պահանջները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդերքը ենթակա է պահպանության:

1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են՝

            1) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուց-վածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.

            2) ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը.

            3) օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը.

            4) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի արդյունավետ օգտա-գործումը.

            5) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բա-ցառումը.

            6) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը.

            7)  օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը  հրդեհումից, հեղեղումից և օգ-տակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից.

            8) ընդերքի աղտոտման կանխումը նավթի, գազի և մյուս նյութերի ստորերկրյա պահես-տավորման, վնասակար նյութերն ու արտադրության թափոնները (այդ թվում՝ ռադիոակտիվ) թաղելու, կեղտաջրերը թափելու ժամանակ:

            2. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում լիազորված մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սահմանափակում, դա-դարեցնում կամ արգելում է ընդերքից օգտվելը:

 

Հոդված 52. Օգտակար  հանածոների հանքավայրերի և ստորերկրյա կառույցների 

                    տեղադրման մակերեսների կառուցապատման պայմանները

 

            1. Արգելվում է բնակավայրերի, արդյունաբերական  և այլ օբյեկտների նախագծումն ու կառուցումը օգտակար հանածոների հանքավայրերի և ստորերկրյա կառույցների տեղադրման մակերեսների սահմաններում։

            2. Անհրաժեշտության դեպքերում պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցա-պատման թույլտվությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից՝ լիազորված մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 53. Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի

                     տեղամասերի  պահպանությունը

 

            1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէա-բանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության ռեժիմները սահմանում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը:

            2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ և հանքաբանական գոյացումներ, երկ-նաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներ-կայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքից օգտվողները պարտավոր են հա-մապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել լիազոր-ված մարմին:

 

Հոդված 54. Հասարակական միավորումների  ու քաղաքացիների   

                              մասնակցությունն ընդերքի պահպանության բնագավառում

 

Հասարակական միավորումներն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպա-նության հետ կապված հարցերի քննարկմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենս-դըրությամբ սահմանված կարգով:

Պետական մարմիններն ընդերքի պահպանության միջոցառումներ իրականացնելիս պար-տավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական միավորումների ու քաղաքացիների առաջարկությունները:

 

Հոդված 55. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը

 

1. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերք-օգտագործողների միջոցների հաշվին:

2. Առանձին դեպքերում կարևոր նշանակություն ունեցող ընդերքի պահպանության միջո-ցառումները կարող են իրականացվել պետական ծրագրերով, բյուջեի միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին՝ որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:

Բ Ա Ժ Ի Ն VII

 

ԸՆԴԵՐՔԻ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԵՎ  ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 56. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական 

                    վերահսկողության խնդիրները

 

Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝

1) ընդերքօգտագործման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.

2) օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.

3) ընդերքի մասին օրենսդրությամբ սահմանված նորմերի, կանոնների ու ստանդարտ-ների պահպանման ապահովումը:

 

 Հոդված 57. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական

                    վերահսկողությունն իրականացնող մարմինները

 

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողու-թյունն իրականացնում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 58. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական

                    երկրաբանական վերահսկողությունը

 

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման և պահ-պանության բոլոր աշխատանքները, անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից և կատա-րող անձանց սեփականության ձևերից, ենթակա են պետական երկրաբանական վերահսկո-ղության, որն իրականացնում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 59. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական

                    վերահսկողության իրականացումը

 

1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրակա-նացնող մարմիններն ստուգում են՝

1) ընդերքի օգտագործման, պահպանության և օգտագործման տրամադրման սահման-ված կարգի պահպանումը.

2) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի շահա-գործման և այլ նպատակներով ընդերքօգտագործման սահմանված կարգի պահպանումը.

3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրու-թյան վարման լիարժեքությունը, արդյունահանված և ընդերքում թողնված օգտակար հանածո-ների պաշարների հաշվառման և ներկայացվող տեղեկատվության հավաստիությունը.

4) աշխատանքների կատարման համապատասխանությունը հաստատված նախագծին.

5) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների անվտանգության նորմերի ու կանոնների պահպանումը.

6) ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցու-թյունների առկայությունը և բնապահպանական միջոցառումների կատարումը.

7) ընդերքօգտագործման վճարների կարգի պահպանումը.

8) ընդերքօգտագործողների կողմից պայմանագրով և արտոնագրով նախատեսված այլ պարտավորությունների կատարումը:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրակա-նացնող մարմիններն  իրավունք ունեն՝

1) դադարեցնել ընդերքօգտագործողների աշխատանքները տվյալ տեղամասում, եթե խախտվում են դրա օգտագործման և պահպանության կանոնները, ինչպես նաև աշխատանք-ների անվտանգ կատարման պայմանները.

2) դադարեցնել ընդերքի ապօրինի օգտագործումը և օգտակար հանածոների հանքավայ-րերի մակերեսների ինքնակամ կառուցապատումը.

3) կատարման համար պարտադիր ցուցումներ տալ ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կանոնների ու նորմերի խախտումների վերացման մասին.

4) ընդերքօգտագործողների նկատմամբ օրենսդրության պահանջների խախտման դեպ-քում  կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

 

Բ Ա Ժ Ի Ն VIII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔԻ  ՄԱՍԻՆ  ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱԽՏԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

 

Հոդված 60. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները

                               խախտելու  համար

 

Ընդերքի պետական սեփականության իրավունքի,“ինչպես նաև ընդերքի տրամադրման և օգտագործման՝ սույն օրենսգրքի պահանջների խախտումներով  գործարքներն անվավեր են:

      Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 61. Վնասների  հատուցումը

 

1. Ընդերքի տարածքը պետական կամ հասարակական կարիքների համար վերցնելիս (15-րդ հոդված,“1-ին կետ), երբ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեց-վում է, ընդերքօգտագործողին հասցված վնասը (այդ թվում՝ բաց թողնված օգուտը)  ենթակա է փոխհատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով ընդերքօգտագործ-ման իրավունքը սահմանված կարգով վաղաժամկետ դադարեցնելու դեպքում (15-րդ հոդված, 3-5-րդ կետեր) ընդերքօգտագործողի վնասը ենթակա չէ փոխհատուցման:

3. Պետական կառավարման մարմինների գործողությունների հետևանքով ընդերքօգտա-գործողին հասցված վնասը փոխհատուցվում է պետության կողմից, եթե խախտվել են Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի դրույթները, ընդերքօգտա-գործողին տրամադրվել է խեղաթյուրված տեղեկատվություն, կամ խախտվել են պայմա-նագրային պարտավորությունները: Այս դեպքում փոխհատուցման վնասի չափը որոշվում է դատական կարգով:

4. Իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից ընդերքի բնական հատկու-թյունները խախտող, ընդերքից լրիվ կամ մասնակի հետագա օգտվելու հնարավորությունները խոչընդոտող գործողությունների հետևանքով ընդերքօգտագործողին հասցված վնասը ենթա-կա է փոխհատուցման՝  այդ իրավաբանական անձանց և քաղաքացիների միջոցների հաշվին:

5. Ընդերքօգտագործողի գործողությունների պատճառով պետությանը հասցված վնասը՝ հանքավայրի ընտրովի մշակման, ընդերքօգտագործման ընթացքում խեղաթյուրված տեղե-կատվության ներկայացման (այդ թվում՝ արդյունահանված և ընդերքում կորսված պաշարների մասին) հետևանքով, որոնք հանգեցրել են հանքավայրի փչացմանը կամ ընդերքից հետագա օգտվելու հնարավորության լրիվ կամ մասնակի բացառմանը, ենթակա է փոխհատուցման ընդերքօգտագործողի հաշվին. նա պարտավոր է մուծել սահմանված բնավճար (ռոյալթի)՝ պետական հաշվեկշռում գրանցված և պայմանագրով օգտագործման տրամադրված պաշար-ների ամբողջ քանակի համար:

6. Ընդերքից ինքնակամ օգտվելը և օգտակար հանածոների հանքավայրերի մակերես-ներն ինքնագլուխ կառուցապատելը դադարեցվում է առանց կատարված ծախսերի հատուց-ման:

7. Վնասների հատուցման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Բ Ա Ժ Ի Ն   IX

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈԻՄ ԾԱԳՈՂ  ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 62. Վեճերի լուծման կարգը

 

Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն   X

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

  Հոդված 63.  Միջազգային  պայմանագրերը

 

    Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ-մանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են  միջազգային պայմանագրի նորմերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  XI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 64. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին 

                               օրենսգրքի ուժի մեջ մտնելու կարգը

 

     1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ է մտնում   հրապարակման պահից:

     2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը կիրառվում է  ուժի մեջ մտնելուց հետո՝ ընդերքի վերաբերյալ ծագող հարաբերությունների նկատմամբ:

     3. Մինչև սույն օրենսգրքից բխող իրավական ակտերի ընդունումը գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած՝ ընդերքին առնչվող իրավական ակտերը: 

 

  Հոդված 65.  Անցումային դրույթներ

 

           1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են վերա-գրանցել ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը՝ թույլտվությունները, լիցենզիաները և պայմանագրերը՝ համապատասխանեցնելով դրանք սույն օրենսգրքի պա-հանջներին:

           2. Ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի նոյեմբերի 5-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության ընդերքի մասին օրենսգիրքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                

  ՆԱԽԱԳԱՀ՝                                                                            Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

30 հուլիսի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 56