Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին

 

                                                                                              ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               

                                                                                                                        Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

 

                                                                                ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

                                                                                                         ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

           

                                                                                                                            ԳԼՈՒԽ 1

                                                                                                              ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրները 

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) կոչված է ապահովելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

 

 Հոդված 2. Հարկադիր կատարման ծառայության կազմավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության  համակար•ում ստեղծվում է հարկադիր կատարման ծառայություն, որը գլխավորում է համապատասխան վարչության պետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող):

 

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը եւ ազատելը

 

Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում եւ ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի ներկայացմամբ, իսկ հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց՝ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:

(խմբ. 16.10.99)

 

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը՝

 

ա) կազմակերպական եւ մեթոդական  ղեկավարություն է իրականացնում  հարկադիր կատարման  ծառայության նկատմամբ.

բ) ղեկավարում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.

գ) իրեն տրամադրված հաստիքների եւ աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության հաստիքները եւ կառուցվածքը.

դ) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանը եւ հարկադիր կատարողների նյութական ու սոցիալական ապահովման միջոցառումների իրականացմանն ուղղված հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ.

ե) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

զ) ենթակայության կար•ով քննում է հարկադիր կատարողների գործողությունների նկատմամբ բերված բողոքները.

է) կազմակերպում է հարկադիր կատարողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը.

ը) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 5. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը՝

 

ա) կազմակերպում եւ վերահսկում է վարչության աշխատանքները.

բ) կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հրամանների, հրահանգների եւ կարգադրությունների կատարումը.

գ) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները.

դ) միջնորդություն է ներկայացնում հարկադիր կատարողներին աշխատանքային հաջողությունների համար խրախուսելու մասին.

ե) միջնորդություն է ներկայացնում հարկադիր կատարողներին աշխատանքային կար•ապահության խախտումների  համար տույժի ենթարկելու մասին.

զ)  լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի եւ նրան հայտնված բացարկի հարցը.

է) քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.

ը) տնօրինում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվը.

թ) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Հարկադիր կատարողի  կարգավիճակը

 

1. Հարկադիր կատարողը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ է:

 

2. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետը:

3. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության մարմինների աշխատողների դասային աստիճաններ:

4. Հարկադիր կատարողներին տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

 

Հոդված 7. Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվող անձին առաջադրվող պահանջները

 

Հարկադիր կատարող կարող է նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, որն իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները:

 

Հոդված 8. Հարկադիր կատարողների մասնա•իտական եւ հատուկ ուսուցումը

 

Հարկադիր կատարողներն անցնում են մասնագիտական եւ հատուկ ուսուցում:

Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն կրել հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ (այսուհետ՝ հատուկ միջոցներ):

 

Հոդված 9. Հարկադիր կատարողի իրավունքները եւ պարտականությունները

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`

ա) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ եւ ճիշտ կատարման համար.

բ) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անել քաղվածքներ ու ստանալ պատճեններ.

•) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները եւ միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները եւ կարգը.

դ) տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց.

ե) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում հայտնում է ինքնաբացարկ:

 

2. Հարկադիր կատարողն իրավունք ունի`

 

ա) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, բացատրություններ եւ այլ նյութեր.

բ) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից կատարողական թերթի կատարումը.

•) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) եւ քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.

դ) մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը), պահեստը եւ այլ շինություններ, այնտեղ կատարել զննումներ.

ե) արգելանք դնել •ույքի վրա, առգրավել այն, հանձնել պահատվության եւ իրացնել՝ օրենքով սահմանված կարգով.

զ) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա.

է) գույքի փոխադրման համար օգտա•ործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի հաշվին.

ը) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում խնդրել այն տված դատարանին պարզաբանել դրա կատարման կար•ը.

թ) հայտարարել պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում.

ժ) կատարողական վարույթում գտնվող կատարողական թերթերով հրավիրել քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց.

ի) կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:

 

Հոդված 10. Քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումը

 

Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել  օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում:

 

 

Հոդված 11. Հարկադիր կատարողի պահանջների պարտադիր լինելը

 

1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

2. Հարկադիր կատարողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունները, փաստաթղթերը եւ դրանց պատճենները նրա պահանջով տրամադրվում են անվճար:

3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը եւ (կամ)  նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում են օրենքով սահմանված  պատասխանատվություն:

 

Հոդված 12. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների •ործադրումը

 

1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ՝ իրենց ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների •ործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 13. Հրազենի •ործադրումը

 

1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն հրազեն գործադրել`

 

ա) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտան•ը.

բ) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:

 

2. Մինչեւ հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական  վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Հարկադիր կատարողներին հրազենով ապահովելու կար•ը, հրազենի տեսակների եւ հատուկ միջոցների ցանկը որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի •ործադրման պայմանները եւ սահմանները

 

1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 12 եւ 13 հոդվածներում նախատեսված դեպքերում եւ կար•ով, իրավունք ունի •ործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`

 

ա) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտան• է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնարին է.

բ) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ.

•) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

 

3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի օգտագործման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության պետին, իսկ մարմնական վնասվածք պատճառելու կամ մահվան դեպքում` նաեւ դատախազին:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 15. Հարկադիր կատարողների պատասխանատվությունը, հսկողությունը նրանց •ործունեության նկատմամբ

 

1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել ենթակայության կար•ով եւ (կամ) դատարան:

2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր զանցանքների եւ այլ իրավախախտումների համար:

3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենս•րքով նախատեսված կար•ով:

4. Հարկադիր կատարողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը:

 

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

 

Հոդված 16. Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները եւ նրանց պատճառված վնասի հատուցման իրավունքը

 

1. Հարկադիր կատարողի կյանքը եւ առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:

 

2. Ապահովագրական •ումարները վճարվում են`

 

ա) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառվելու հետեւանքով:Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին եւ նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով ապահովագրական գումար.

բ) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ:Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար.

•) ծառայողական •ործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի եւ (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը:Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար:

 

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառվելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի եւ այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջեւ տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները:

4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառվելու հետեւանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի եւ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջեւ տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովա•րությունից ստացած գումարները:Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով՝ ներառյալ բաց թողնված օգուտը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 17. Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը

 

1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանի եւ երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից:

2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18. Հարկադիր կատարման  ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ նորմերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի  - ից:

 

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած  ճանաչել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

15 հունիսի 1999 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-65