ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 13-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀO-41 oրենքի (այսուհետ՝ Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 20-րդ հոդվածի 11-րդ մասի և 26-րդ հոդվածի 6-րդ մասի:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.
- «դ» կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
- «ե» կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վարչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 20
Ստեփանակերտ
ՀՕ-77-Ն