ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 13-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոuտիկանությունում ծառայության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀO-77 oրենքի (այսուհետ` Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 2-րդ հոդվածի 3-րդ մասի ««Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի, 22-րդ հոդվածի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, 62-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը.
2) 3-րդ մասում «փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերությունից հանել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
- «փրկարար ծառայության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով.
- «կառավարությանն առընթեր» բառերը հանել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 20
Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն