ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
դեկտեմբերի 13-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոuտիկանության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-175 oրենքի (այսուհետ` Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 20-րդ հոդվածի 5-րդ կետի, 22-րդ հոդվածի 2-րդ կետի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «կառուցվածքը» բառից առաջ լրացնել «կանոնադրությունը,» բառը.
2) 4-րդ մասի «ընդհանուր» բառը փոխարինել «անմիջական» բառով:
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության նախագահը:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 20
Ստեփանակերտ
ՀՕ-75-Ն