Ընդունված է 2008 թվականի
մարտի 12-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 նոյեմբերի 2003 թվականի, ՀՕ-68):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն գրավատան կազմակերպման լիցենզիա ստացած գործող ընկերությունները պետք է վերալիցենզավորվեն «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տրված երաշխավորության դեպքում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում չվերալիցենզավորված ընկերությունների լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
17 ապրիլի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ -14