Ընդունված է 2006 թվականի
դեկտեմբերի 6-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված վարչական բնույթի իրավախախտումները կարգավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 06.06.1992 թվականի թիվ հ.ն-0040-1 որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի դրույթներով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 դեկտեմբերի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ – 324