Ընդունված է 2008 թվականի
մարտի 12-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ« ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (17 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-148):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ապահովագրական գործունեության լիցենզիայի տարեկան պետական տուրքը վճարելու ժամկետը, բայց ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, 2004 թվականի դեկտեմբերի 17-ի ՙԱպահովագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած գործող ապահովագրական ընկերությունները պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տրված երաշխավորության դեպքում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում չվերագրանցված և չվերալիցենզավորված ապահովագրական ընկերությունների լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Այն ապահովագրական ընկերությունները, որոնց լիցենզիաները սույն մասով նախատեսված հիմքով ուժը կորցրած են համարվում, պարտավոր են լուծարվել` օրենքով սահմանված կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
17 ապրիլի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ -13