Ընդունված է 2008 թվականի
մարտի 12-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի շրջանառության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (25 հունիսի 1996 թվականի, ՀՕ-15):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում 1996 թվականի հունիսի 25-ի «Արժեթղթերի շրջանառության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա գործող մասնագիտացված անձինք պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն որպես ներդրումային ընկերություններ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տրված երաշխավորության դեպքում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում չվերագրանցված և չվերալիցենզավորված մասնագիտացված անձանց լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
17 ապրիլի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ -15