Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 2003 թվականի, ՀՕ-52, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում`
ա) 5-րդ կետում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերը.
բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն» բառերը.
գ) 6-րդ կետում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերը.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետ`
«61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթա-կա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդ-վածի 6-րդ կետով և 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումար-ների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցի-զային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշվանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը և հաշվանցումը կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
29 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-92