ԼՂՀ Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

                                                                                                          ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                         ՕՐԵՆՔԸ

                        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի  30-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1 Տնամերձ, բազմամյա տնկարկներով զբաղեցված, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից դրանց սեփականատերերի հրաժարվելու կամ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում այդ հողամասերն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են համայնքների սեփականությանը, ընդ որում՝ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, և նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը:»:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետում 4-րդ ենթակետի 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետ.

«4.1/ բազմամյա տնկարկների մշակության նպատակով  վարձակալած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:».

2) 9-րդ կետում «Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել  «Սույն հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետով և 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով:

 

 

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7/ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալած և այգի հիմնադրած օտարերկրյա քաղաքացիներին՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:»:

 

Հոդված 5.  Օրենսգրքի 102-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ                8.1-ին կետ.

«8.1/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հողամասի հարկադիր օտարումը.»:

 

Հոդված 6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի փետրվարի 24-ի քաղաքացիական օրենսգրքի 283-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «որն օրենքի ուժով չի կարող» բառերը փոխարինել «որը սեփականության իրավունքի ծագման պահին օրենքի ուժով չէր կարող» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:».

3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին մասերում նշված ժամկետում գույքը չի օտարում, ապա նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով վաճառվում է հարկադիր կարգով, և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ կետ.

«5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                    

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ