«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա ակցիզային հարկ վճարող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 և 2208 ծածկագրերին դասվող գինենյութի և կոնյակի սպիրտի՝ որպես հումք օտարումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


3 հուլիսի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-297