«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                                                               ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                                                                                                                                                          լրամշակված տարբերակ

 

                                                                                                      ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                      Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 30-ի  ՀՕ-149 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Ամանոր (դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ին, 4-ին, 5-ին), Սուրբ Ծնունդ և Հայտնություն (հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 31-րդ հոդվածով.

«Հոդված 31. Ադրբեջանի կողմից  կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «, ոչ աշխատանքային օր» բառերը:

Հոդված  6. Օրենքը լրացնել նոր 81-րդ հոդվածով.

«Հոդված 81. Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:»:

Հոդված  7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 9. Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում «Երեխաների» բառից հետո լրացնել «իրավունքների» և հանել «միջազգային» բառերը:

Հոդված 9. Օրենքը լրացնել նոր 101-րդ հոդվածով.

«Հոդված 101. Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 12.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել նոր 122-րդ հոդվածով.

«Հոդված 122. Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:»:

Հոդված  12. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի  և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:»:

Հոդված  13. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական  և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական  այլ տոներ ու հիշատակի օրեր:»:

Հոդված  14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ