ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին
19 դեկտեմբերի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստին կվերսկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի քննարկումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին:

 

ԼՈՒՐԵՐ