ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի
նոյեմբերի 29-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակի «7. Էներգետիկայի բնագավառ» բաժնի «ե» կետի «ե.7)» ենթակետի «ներկրման» բառը փոխարինել «մատակարարման (ներկրման)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018թ. դեկտեմբերի 13
Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն