«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                  ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

                                                                                                                                                                                                                                Ընդունված է 2018 թվականի

                                                                                                                                                                                                                                  նոյեմբերի 29-ին

 

 

                        «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                      ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

                                                                                                                   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող  էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-210 օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա­գրու­թյամբ.

 

«Հոդված 2. Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական  հաս­կացու­թյուններն են`

 

ա) արեգակնային էներգիայի աղբյուր՝ արեգակից փոխանցված ճառա­գայթներ.

բ) երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հի­դրո­թերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).

գ) էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործ­ման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.

դ) էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեու­թյուն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.

ե) էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառա­գայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.

զ) էներգակիրների արդյունավետ օգտագործում՝ տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավե­տու­թյուն ստանալու պայմանով.

է) էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.

ը) էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյու­նահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտա­գործ­ված էներգակիրների քանակական բազային բնութագիր.

թ) էներգետիկ փորձաքննություն`  խորհրդատվական  ծառայություն`  ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսու­թյունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղա­կա­յանք­ներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյու­նավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.

ժ) ինքնավար էներգաարտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա, կենսագազ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ժա) կենսազանգվածի էներգիայի աղբյուր՝ մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգա­նական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.

ժբ) հողմային էներգիայի աղբյուր՝ քամի.

ժգ) ջրային էներգիայի աղբյուր՝ մակերևութային և ստորերկրյա ջրեր.

ժդ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ՝ հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածի վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.

ժե) վերականգնվող էներգետիկա՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրս­ներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում՝

1) «ա» կետում «փոխադրող,» բառից հետո լրացնել «բաշխող,» բառը.

2) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պար­տա­­դիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գ» կետում «պետական ծրագրերում» բառերից հետո լրացնել «, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում» բառերը.

2) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգոր­ծության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատաս­խանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգե­տիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) վերնագրում և 1-ին մասում «պետական» բառը փոխարինել «ազգային» բառով.

2) «բ» կետում «փոխադրման,» բառից հետո լրացնել «բաշխման,» բառը.

3) «ե» կետում «էներգաարդյունավետության» բառից հետո լրացնել «և վե­րա­կանգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.  Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը

 

1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Արցախի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը և վիճակագրությունը

 

1. Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտե­սու­թյան ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին և ցածր:

2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող և պահեստավորվող, արտահանվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Լեռ­նա­յին Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական  ակտերը

 

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաև հավատարմագրման և համապա­տաս­խանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականա­տերերի նախաձեռնությամբ ու հաշվին:

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպու­թյուն­ներից:

3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Արցախի Հանրա­պետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:

 

Հոդված 10.  Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «համապատաս­խանու­թյան հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «հավատար­մա­գրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «կառավա­րու­թյունը» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «բ» կետում «կառավարությունը» բառը փոխարինել «Արցախի Հանրա­պե­տության կառավարությունը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.

 

                                                                                                             «Հավելված

 

Ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման

լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգը

 

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխա­տանքի և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:

1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:

2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում տարվա ընթացքում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):

Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը բաշխման լիցենզիա ունեցող անձը կատարում է՝

1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահման­ված սակագների 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն պարբերության 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի.

2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցու­թյունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

3) արեգակնային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն մասի 1-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգա­արտադրողը կատարում է ամսական հաշվարկի արդյունքով մատակա­րարված էլեկտրական էներգիայի ծավալի և հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերության հիման վրա, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի սահմանած սակագներով:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգա­արտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:»:

 

Հոդված 13. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Արցախի Հանրապետության կառավարությունն Օրենքի 13-րդ հոդ­վա­ծով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատաս­խանեցնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

        

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

                                                                      

2018թ. դեկտեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-70-Ն